«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով 

Ոգիները՝ լուսանկարներում (ֆոտո)

Գիտություն և Մշակույթ

Ինչպե՞ս են առաջացել ոգիները: Ի՞նչ կապ է ունեցել դրանց հետ ռենտգենի հայտնագործությունը։

Հատուկ էֆեկտներով ստեղծված նկարները մեծ կիրառում ունեն ներկայիս հատկապես կինեմատոգրաֆիայի բնագավառում: Բայց նորագույն տեխնիկայի ստեղծած հնարավորությունների եւ գերբնականի միջեւ գոյություն ունեցող կապը նոր երեւույթ չէ արվեստում: Լուսանկարչական ապարատի ստեղծումով հաստատվեց նաեւ կապը բնականի եւ գերբնականի կամ ոգեկանի (այլ կերպ ասած նաեւ՝ ուրվականի) միջեւ: Մ.Նահանգներում 2005 թվի աշնանային մի շարք ցուցահանդեսների ընդհանուր թեման նոր տեխնոլոգիայի կապն էր խորհրդավոր երեւույթների հետ: Մետրոպոլիտեն թանգարանում բացված ցուցահանդեսը հիմնականում նվիրված է եղել 19-րդ դարի վերջերին մեծ տարածում ստացած «ոգեկան» կամ «ոգեկանչական» լուսանկարչությանը: Մյուս՝ Մերիլենդի եւ Բալտիմորի ցուցահանդեսներում՝ առավել ժամանակակից ստեղծագործություններին:

«Art in America» («Արվեստը Ամերիկայում») հանդեսի այս տարվա փետրվարյան համարը ընդարձակ վերլուծական հոդվածով անդրադառնում է առաջինին՝ Մետրոպոլիտենի ցուցահանդեսին: Ստորեւ թարգմանաբար քաղվածքներ՝ այդ հոդվածից:
«Գիտությունն ու սնահավատությունը սկիզբ են առնում դիտողականությունից: Նրանց տարբերությունը սոսկ մեկնաբանության մեջ է», ասում է ցուցահանդեսային կուրատորներից Մարկ Ալիս Դյուրանտը: Իսկ Էդուարդ Հալլեյը, որի անունով է կոչվում գիսաստղերից մեկը, պնդում է, որ «դիտելու, զննելու իր կարողությունը պարգեւել է նրան երկնային դեպքերը մեկնաբանելու առանձնահատկությունը»:
Ոգեկան կամ ոգեկանչական լուսանկարչությունը մեծ ժողովրդականություն սկսեց ձեռք բերել 19-րդ դարի վերջերին, հիմնականում այդ ժամանակաշրջանին հատուկ երեւույթների ի հայտ գալու հետեւանքով: Այդ ժանրն առաջինը հայտնվեց Ամերիկայում 1850-ականներին սպիրիտուալիզմի երեւան գալով, բայց արագորեն տարածվեց հատկապես քաղաքացիական պատերազմից հետո, երբ մահվան դեպքերի աննախադեպ աճը նպաստեց, որ մարդիկ փորձեն հարաբերվել իրենցից ընդմիշտ բաժանվածների հետ:

1870-ականներին արդեն մոտ 11 միլիոն սպիրիտուալիստ կար Մ. Նահանգներում, որն ըստ արվեստաբան Էրիկ Դեյվիսի, լուրջ վտանգ կարող էր սպառնալ քրիստոնեությանը:

Սպիրիտուալիզմը հենց սկզբից անքակտելիորեն կապված էր տեխնոլոգիական առաջընթացի հետ: Սամուել Մորսը ստեղծեց հեռագիրը 1837-ին եւ առաջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկեց Բալտիմորից Վաշինգտոն 1844-ին: Չորս տարի անց Ֆոքս քույրերը Նյու Յորքում առաջ մղեցին սպիրիտուալիզմը՝ փորձելով հաղորդակցվել ուրվականների հետ հեռագրային թխթխկոցների միջոցով: Մեկ թխկոցը նշանակում էր «այո», երկուսը՝ «ոչ»: Հեռազգացողություն (տելեպատիա) եզրը շրջանառության մեջ մտավ 1882-ին: Իսկ դարավերջում էլեկտրականությունը մարդկանց մտածողության մեջ սկսեց առնչվել բժշկության կամ բուժման հետ: Էլեկտրականությունն ընդունվում էր որպես «ակտիվ դեղագործական միջոց»: Իսկ երբ Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ռադիացիայի մինչ այդ անհայտ մի միջոց հայտնաբերեց 1895-ին եւ այն անվանեց «ռենտգեն» (x-ray), նա փաստորեն նոր հորիզոններ բաց արեց «անտեսանելիի» խորհրդավոր աշխարհում: «Դրանով պայծառատեսության շնորհքը կամ ունակությունը ստացավ իր տրամաբանական բացատրությունը», գրում է ցուցահանդեսի կատալոգ-ալբոմում Կլիմենտ Շերուն:

Լուսանկարչությունը լավագույն ասպարեզն է, որտեղ կարելի է գտնել սպիրիտուալիզմին հետեւողների թվաքանակի աճի բացատրությունը: Ինչպես Պրինստոնի համալսարանի կազմակերպած սիմպոզիումի մասնակից, գիտական հայտնագործությունների պատմաբան Պիտեր Գեյմերն է նշում, լուսանկարչության հետզհետե աճող առնչությունը «անտեսանելիի» հետ ակնհայտ դարձավ 19-րդ դարի վերջերին: Ըստ նրա, ռենտգենին առընթեր, արագ, միկրո եւ այլ տեսակի նոր զարգացումները լուսանկարչության ասպարեզում, հնարավոր դարձրին «հեռավոր, փոքր եւ աղոտ» իրերի կամ երեւույթների ամրագրումը ժապավենի վրա:

Մեկ ուրիշ կատալոգ-ալբոմում արվեստաբան Թոմ Գանինգը զուգահեռներ է անցկացնում «մութ սենյակում ժապավենը երեւակելու եւ ոգիներին կանչելու նպատակով սենյակի լուսավորությունը նվազեցնելու միջեւ»: Չմոռանանք նաեւ, որ լուսանկարչությամբ զբաղվող որեւէ նորեկ մութ սենյակում ժապավենը երեւակելիս ականատես է լինում, թե ինչպես է պատկերը կարծես կախարդական մեկ այլ աշխարհից հայտնվում թղթի վրա: Այնպես որ բնականորեն ճշգրիտ պետք է համարել Մարինա Ուորների նկատառումը «Այլաշխարհայինի անհստակությունը» ցուցահանդեսի կատալոգում, որտեղ նա գրում է, որ 1860-ականներին (երբ լուսանկարներում հայտնվում են ուրվականները կամ ոգիները) արդեն «բոլորի մոտ հստակ պատկերացում կար, թե ինչպիսին կարող է լինել ուրվականը»: Դա սովորական մահկանացուի տեսքն ուներ, բայց ավելի գունատ էր:

***
Պիեր Ապրաքսինի, Սոֆի Շմիտի, Անդրեաս Ֆիշերի, Կլիմենտ Շերուի եւ Դենիս Կանգիլհեմի կազմակերպած «Գերազանց միջոցը» ցուցահանդեսը հիմնականում ընդգրկում էր 1870-1930 թթ. ժամանակահատվածը: Ժամանակագրական կարգով առաջինը Ուիլյամ Մամլերի գործերն էին: Նա առաջինն էր «ոգիներով» լուսանկարներ կատարել: Դա պատահական էր ստացվել: Իր ինքնակենսագրական գրքում նա գրում է, որ կրկնակի երեւակման հետեւանքով աղջկա մշուշոտ մի կերպարանք էր հայտնվել իր լուսանկարի ետեւում: Որպես անբացատրելի երեւույթ, նա ցույց է տվել այդ նկարը իր ընկերոջը, որն էլ լուրջ ընդունելով, տպագրության է հանձնել այն նորաթուխ սպիրիտուալիստական մամուլում:

«Նորաձեւ» կամ «նորաոճ» լուսանկարը շուտով բիզնեսի աղբյուր է դարձել, չնայած առավել սթափ մտածողների եւ մրցակիցների կողմից նրա արարքը խիստ քննադատության է արժանացել: Նրան նույնիսկ դատի են տվել կեղծարարության մեղադրանքով 1869-ին եւ ազատ արձակվելուց հետո նրա համբավը զգալիորեն նվազել է:

***

Սկիզբ առնելով Մ. Նահանգներում, «ոգեկանչական» կամ «ուրվանկարային» լուսանկարչությունը շուտով հայտնվել է նաեւ նախ Մեծ Բրիտանիայում եւ ապա Եվրոպայի մյուս երկրներում: Սկզբնավորողները Անգլիայում Ֆրեդերիկ Հադսոնն է եղել, իսկ Ֆրանսիայում՝ Էդուարդ Բուգեն: Նրանց լուսանկարներում պատկերներն ավելի բարդ են եւ ավելի ակտիվ: Բուգեյի կյանքն էլ անհավանական զարգացումների մի երկար շղթա է եղել, եւ տարօրինակ նմանություններ է ունեցել Մամլերի կյանքի հետ: Նրան եւս ձերբակալել են կեղծարարության համար 1875-ին: Նա անմիջապես բացահայտել է իր արվեստի գաղտնիքները՝ այսպես կոչված «խաբկանքի տեխնիկան»: Հաճախորդներից շատերն այդուհանդերձ պնդել են, որ նրա ստեղծած պատկերները շատ իրական են, եւ իրենք իրենց սիրեցյալների կողմից նման «այցելությունների» ականատեսը եղել են:
Դատավարությունից հետո Բուգեն փորձել է վարկաբեկել «ոգեկանչական» լուսանկարչությունը՝ գետնից բարձրացող աթոռներ, սեղաններ կամ պոզավոր սատանաներ պատկերելով իր լուսանկարներում: Մյուս կողմից, այցետոմսերի գյուտարար Անդրե Ադոլֆ Դեզդերին նույնպես «հակա-ոգեկանչական» լուսանկարներ է կատարել, բայց հակառակ այս փորձերին այդ շարժումը բարգավաճել է:

«Գերազանց միջոց» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է երեք գլխավոր թեմաների շուրջ: «Ոգիներ» (մահացածների ուրվականներ), «Միջնորդներ» (մահկանացուներ՝ գլխավորապես կանայք, որոնք կանչում են ոգիներին) եւ «Կաթոցային» (որոնք առանց լուսանկարչական ապարատի օգնության հայտնվում են լուսանկարչական թիթեղիկի վրա): Հետաքրքրական են Սթեյվլի Բուլֆորդի 1921-ին արված դիմանկարը «Միսս Էվանսը ոգու առաջացման պահին» եւ «Կոտինգլի փերիները» շարքից 1925-ին 16-ամյա Էլզի Ռայթի եւ նրա 10-ամյա զարմուհի Ֆրենսիս Գրիֆիթսի կատարած լուսանկարը, որը հավանության է արժանացել հայտնի դեդեկտիվ պատմվածքների հեղինակ սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից: Ըստ տեղեկությունների, վերջինս նույնպես մեծ քանակությամբ ոգեկանչական լուսանկարներ է հավաքել:
Ուշագրավ են նաեւ «միջնորդների» լուսանկարները, որոնց մեծ մասում Ուիլյամ Էգլինգտոն անունով մի անձնավորություն նշանակալի դերակատարություն է ունեցել որպես «միջնորդ»:

1920-ականներին Եվրոպայում արդեն բավական տարածում գտած ոգեկանչական սեանսների լուսանկարները Ճապոնիայից տեղափոխվել են Պոերտո Ռիկա, որտեղ Ֆրանցիսկո Պոնտե անունով մի ատամնաբույժ մի շարք պատկերներ է կատարել Կարմեն Ուեյ անունով «միջնորդի» մասնակցությամբ: Երեսունհինգամյա այդ կիսագրագետ տնային տնտեսուհին լուսանկարներում հայտնվել է ամենատարբեր դիրքերով: Իտալացի «միջնորդ» Յուսապիա Պալադինոյի մասնակցությամբ կատարված լուսանկարները հիշեցնում են «դիկենսյան» անհանգիստ ուրվականները: Իսկ ամենահետաքրքրականները «էկտոպլազմի» (ոգեկանչական սեանսի ժամանակ առաջացած նյութ) առկայությամբ լուսանկարներն են, որոնցում Եվա Սին (Մարթե Բերո) է պատկերված: Նրան լուսանկարում էր Ալբերտ ֆոն Շրենկ-Նոթզինգ անունով գերմանացի մի բժիշկ-սեքսոլոգ եւ քրեական հանցագործությունների մասնագետ, որն սպասված հյուր էր ամենաբարձր շրջանակներում: Նրա լուսանկարներում «էկտոպլազմը» հայտնվում էր Եվայի մարմնի ամենաանսպասելի մասերում:

Երրորդ՝ «կաթոցային» կոչվող լուսանկարներում պատկերներն ավելի անարատ են: Այստեղ հեռազգացողության գաղափարով առաջացած տպավորություններն են գերիշխում: Ասում են ռումինացի գրող Բոգդան Հասդեուն մի գիշեր 1893-ին Բուխարեստի իր ստուդիայի լուսամուտները բաց է թողնում. երկու լուսանկարչական ապարատներ պատրաստ վիճակում է պահում եւ քնում: Առավոտյան ժապավենների վրա գտնում է 670 մղոն հեռավորության վրա ապրող իր ընկեր Կոնստանդին Իստրատիի «ուղարկած» պատկերը: Մտքի կայծերը մղոններ կտրելով Իստրատիի դիմաստվերն էին հասցրել Հասդեուի ժապավեններին:
Նման երեւույթները բացատրելու նպատակով 1910-ին ճապոնացի հոգեբան Տոմոկիչի Ֆուկուրայն ստեղծել է «մտքագրություն» բառը, որը մինչեւ 1960-ական թվականները օգտագործվել է: Այդուհանդերձ, այս ոճի լուսանկարների մեծ մասը հատուկ լուսանկարչական թիթեղների վրա ձեռքերի հպումից առաջացած պատկերներն են: Լուսազգայուն շերտերը լույսի էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությամբ «էֆլուվիաներ» (արտահոսք) են առաջացնում պատկերների տեսքով: Լուսազգայուն շերտերը լույսի ազդեցությամբ փոփոխվող նյութերի նուրբ դիսպերս կախույթներ (լուծույթներ) են պաշտպանական կոլոիդում, սովորաբար ժելատինում, հազվադեպ նաեւ սպիտանյութում (ալբումին), նիտրոթաղանթանյութում կամ մի քանի սինթետիկ խեժերում:

***
Մեր ժամանակներում առեւտրական գովազդային հոլովակներում ուրվականների կամ արտաշխարհիկ այցելուների գոյությունը հատկանշական է նրանով, որ դրանք յուրատեսակ կապ են հաստատում 21-րդ դարի եւ ուշ 19-րդ դարի միջեւ: Այդ կապը կարելի է տեսնել տեխնոլոգիապես հագեցած զանգվածային բռնությունների հանդեպ մարդկանց դրսեւորած վախի մեջ կամ աշխարհիկ հաստատությունների խորհրդավորության մեջ: Առկա է նաեւ հետմոդեռնիստների սկզբունքային խուսափումը կայուն, հաստատված ճշմարտություններից կամ անտարբերությունը դրանց նկատմամբ:

Եվ վերջապես չմոռանանք նաեւ վերարտադրության նոր տեխնոլոգիաների բանեցրած ճնշումը մարդկանց վրա: «Ի՞նչ են նկարներն ուզում» գրքում, որը քննարկում է պատկերի «աշխուժությունը» ժամանակակից մշակույթում, Ու. Թ. Միտչելը գրում է մեխանիկականի եւ օրգանականի երկկողմ հարաբերությունների մասին: «Բանն այն չէ, որ կենդանի էակներն են գործում մեքենաների նման, այլ նաեւ այն, որ մեքենաներն են հետզհետե գործում մարդկանց նման»: Նա պնդում է, որ արվեստը կենդանի եւ անկենդան էակների, աշխույժի եւ իներտի միջեւ գործող անկաշկանդ կապն է: Ցուցահանդեսում ներկայացված նկարները վառ ապացույցն են դրա:

Թարգմանեց Հակոբ Ծուլիկյանը

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ
Ամենադիտված