«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով 

Մարդ, ով բոլոր չափումներից դուրս էր. Էդմոն Ավետյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ազգ» օրաթերթում տպագրված Էդմոն Ավետյանի մասին Սերգեյ Գալոյանի «Մարդ, ով բոլոր չափումներից դուրս էր» հուշը:

ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ-փիլիսոփա, լեզվաբան:

Ծնվել է 1928-ին Անդիժանում, ուր աքսորվել էր հայրը:

70-80-ականների հայ իրականության այն եզակի մտավորականներից, որոնց մեկ բառով բնութագրում էին իբրեւ այլախոհների:

1964-65-ին պետհամալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս էր: 1982-ին ձերբակալվել է Սոլժենիցինի հետ ունեցած նամակագրության մեղադրանքով, երկու տարի անցկացրել է Նորքի հոգեբուժարանում: Իր անունը հայտնի էր հատկապես 1937-ի ռեպրեսիաների զոհ, իր հոր՝ գերմաներենի ուսուցիչ Գեղամ Ավետյանի ազատազրկման առիթով Ստալինին ուղղված նամակներով:

1991-93-ին պետհամալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչն էր: Հեղինակ է «Նշանագիտություն եւ լեզվաբանություն» աշխատության, «Վերադարձի օղակ» փիլիսոփայական խոհերի եւ «Բանտային բանաստեղծություններ» ժողովածուների:

Հինգ-վեց տարի առաջ այսպիսի միտք կարդացի. «... Հայտնի կարծիք գոյություն ունի. կյանքի իմաստը համարվում է երջանկությունը: Բայց երջանկությունը մասնաբաժինն է միայն, կենսական բարիքների քո մասը: Կիսամոռացված բանաստեղծ Ս. Նադսոնը հարց էր տալիս. «Երջանիկ կլինե՞ս դու կյանքի խնջույքին, դու, որ վարժվել ես տխուր մարդկանց տառապանքին»: Քանզի երջանկությունը, համենայն դեպս ըստ տարածված մեկնության` վիրավորական է: Այն կամ բացառում է իմացություն-իմաստը, կամ այն կյանքի բարիքներ ձեռք բերելու միջոց է դարձնում, թեպետ երջանկությունը նաեւ նախախնամության ձեռքով մատուցված հաջողության նրբերանգ է բովանդակում...»...

Հեղինակը Էդմոն Ավետյանն է, հատվածը քաղված է նրա «Վերադարձի օղակ» փիլիսոփայական էսսեից:

Հանկարծ, օրերից մի օր, երբ հոգնում ես մարդկային մեծ ու փոքր կրքերից, երբ հոգիդ փոքր-ինչ խաղաղվում է առօրեական սլացքներից ու անկումներից, երբ երկրային ստորաքարշությունները եւ հիացումները առ ոչինչ են դառնում, փնտրում, գտնում ես այն, ինչ չի ենթարկվում ժամանակի ու տարածության սովորական չափումներին: Ես բախտ եմ ունեցել շատ ու շատ մեծերի ճանաչել: Ուսանողն եմ եղել այնպիսի պայծառ մարդկանց, որպիսիք են Հրանտ Թամրազյանն ու Լեւոն Ներսիսյանը, տեսել-զգացել եմ նրանց փիլիսոփայական խնջույքները, որոնք լինում էին նաեւ շատ սովորական ռեստորանում, սովորական խմիչքի ջերմությամբ, խոնարհ ունկնդիրն եմ եղել մեր ժամանակների մեծագույն մարդկանցից մեկին` Գրիգոր Գուրզադյանին, Օհան Դուրյանին գիտեմ եւ ինքը գիտե ինձ... Ու, ահա, ես պիտի որոնեի գտնեի նաեւ Էդմոն Ավետյանին, որը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մտավորականության ամենապայծառ լուսատուներից մեկն է...

Գրեցի այս բառերը «հայ մտավորականություն», «ամենապայծառ լուսատու» եւ այլն ու անմիջապես զգացի, որ գայթակղվում եմ խոսքի խաբեությամբ: Էդմոն Ավետյանին պետք է կոչել հենց իր անուն-ազգանունով եւ ոչինչ չավելացնել: Եղածն արդեն շատ-շատ բան է նշանակում...
... Ես նրան հանդիպեցի 2001 թվականի մարտի 24-ին, աղջկա տանը, մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարեւանությամբ գտնվող բնակարանում: Տկար էր: Բժիշկները խիստ դիետա էին նշանակել: Ամենակարեւորը` արգելել էին ծխել: Իսկ ինքը շատ էր ցանկանում ծխել...
Սկսեցինք խոսել: Մի փոքր ինձ «համտեսելուց» հետո չհրաժարվեց ձայնագրվելուց:

- Ամեն մարդ առաքելություն ունի, չէ՞, -հարցրեցի: - Ո՞րն է Ձեր առաքելությունը:

- Իմը ամենամեծ առաքելությունն է. -ասաց,- օգտակար լինել հասարակությանը: Բայց վերջերս երկար ժամանակ ես հոգեպես անպտուղ եմ, բան չեմ գրում: Եվ այդ անպտղությունն ինձ ավելի է կաշկանդում, քան բոլոր այն դժվարությունները, որին ես ենթարկվել ու ենթակվում եմ: Եվ եթե հիմա, մի օր հանկարծ հնարավորություն լինի թեկուզ ամբողջական մի բանաստեղծություն եւս գրել, մի հոդված հասցնել ավարտին' կհամարեմ, որ իզուր չէ անցել իմ կյանքը:

- Եվ սա ասում է մի մարդ, ով արդեն 5 գիրք է գրե՞լ... Դուք, իմ կարծիքով, հասել եք մի վիճակի, մի ժամանակի, որ ինքներդ Ձեր արածը կարող եք ճշգրիտ գնահատել: Եղածը բավարար չէ, մի՞թե, որ Էդմոն Ավետյանը հոգեպես բավարարված զգա, համարի, որ ինքն իրեն լիովին բացահայտել է:

- Ինչ որ եղել է, անցյալի համար է, իսկ մարդը միշտ ուզում է գտնվել եւ ներկայում, եւ իմանալ, որ ապագայում եւս հեռանկար ունի: Ես շատ չարտահայտված գաղափարներ ունեմ, բայց չի ստացվում դրանք արտահայտել: Սա կապված չէ ֆիզիկական տկարության հետ: Մինչ այդ էլ, մոտ մեկ տարի ոչինչ չի ստացվում անել, ոչինչ չի գալիս: Ես զրուցել եմ իմ բարեկամների հետ, եւ նրանք ասել են, որ գրեթե բոլոր ստեղծագործողների մոտ լինում են այնպիսի ժամանակներ, երբ ընդհատվում է ստեղծագործական կորովը: Դա նրա համար է, որ ուժ հավաքվի ապագա թռիչքի համար: Հատկապես հույս ունեմ մետաֆիզիկական անավարտ գործերս ավարտի հասցնել: Սկիզբն եմ միայն գրել: Շատ կուզենայի հոգեկան հնարավորություն ստանալ այդ գործերն ավարտելու համար, որովհետեւ ես համարում եմ, որ չնայած մի քիչ բանաստեղծ եմ, ավելի ճիշտ` արձակագիր, գիտական աշխատությունների հեղինակ, բայց համարում եմ, որ իմ կյանքի նպատակը մետաֆիզիկան է, այսինքն` փիլիսոփայության ամենաբարդ եւ խորը ճյուղը: Կան լիրիկ բանաստեղծներ, քնարերգուներ: Ինձ մոտ այդ որակի մի քանի, գրեթե մի քանի տասնյակ բանաստեղծություններ կան, որոնք փիլիսոփայական չեն, կենսագրական հիմք ունեն: Բայց, նորից եմ ասում, իմը մետաֆիզիկան է...

... Նա ուշադիր հետեւում էր մատների մեջ մարմրող ծխախոտին: Գիտեի, որ խախտել եմ բժշկի կարգադրությունը, հարազատների խնդրանքը: Բայց ինքը շատ էր ցանկանում ծխել, իսկ իրեն խաբել չէի կարող, չէի կարող ասել, որ կամ ծխող չեմ, կամ հիմա ծխախոտ չունեմ մոտս: «Մենք ծխո՞ւմ ենք այս սիգարետը, թե՞ նա է մեզ ծխում: Չգիտեմ», -հուշիկ ասում էր նա, եւ իր այս մտքի մեջ էլ ես փիլիսոփայություն էի որոնում: «Երբ մարդիկ ի վիճակի չեն հրաժարվել իրենց թուլություններից, դրանք դարձնում են կանոնական». իր մտքերից մեկը հիշեցի, բայց սրիկայություն կլիներ այն բարձրաձայն արտասանելը, որովհետեւ իմ դիմաց, թեկուզ` անկողնում, թեկուզ` տկար, Էդմոն Ավետյանն էր, որին ես ոչ մի կերպ չէի կարողանում տեղավորել աշխարհիկ չափումների մեջ: Մարմնավոր այս մարդը հոգեւոր ոլորտներում էր...

- ... Հիմա մեր հասարակությունը կարծես մեծերի պահանջ չունի: Ժամանակներ ենք ունեցել, որ մեկ անհատի ուղղությամբ կուտակվում էր հասարակության պահանջը:

- Ես կարծում եմ, որ հոգեւոր ղեկավարների, առաջնորդների պահանջ հասարակությունը միշտ էլ ունեցել է եւ միշտ էլ պետք է ունենա, -ասաց:

-Բայց չէի կամենա, որ այդ առաջնորդները լինեին այնպիսին, որպիսին եղել են տարիներ, տասնամյակներ առաջ, երբ առաջնորդների փոխարեն գալիս էին արյունախում, արյունատենչ ղեկավարներ` Լենինի, Ստալինի նման, նաեւ` կամակատար: Մենք շատ ենք տառապել: Իսկ որքան երկարատեւ են տառապանքները, այնքան քաղցր է ազատագրումը դրանցից:

- ... 1982 թվականին ձերբակալեցին Երեւանի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության դասախոս Էդմոն Ավետյանին...

- Ինձ կալանքի վերցրին այն պատճառով, որ ես՝ իբրեւ «այլախոհական», գրականություն էի պահում եւ սովետական կարգերը խորտակելու մասին գրություններ էի գրում: Նրանք չէին հասկանում, որ մարդու հոգեւոր ազատագրությունը, նաեւ ազատագրումը իր իսկ ճորտությունից ուրիշ ոլորտի խնդիր է, ուրիշ մտածողություն, քան սովորական հակասովետիզմը: Ձերբակալելու ժամանակ առգրավեցին Բրեմի «Կենդանիների կյանքը» հինգ-հատորանոց գիրքը: Նրանք դա տարան ոչ թե նրա համար, որ այլախոհական գրականություն էր: Ոչ: Պարզապես ամեն ինչից վախենում էին... Տարան նաեւ տափաշիշս, որպես իրեղեն ապացույց, որի ետեւի կողմում ինչ-որ բան էին գրել, թե ինչ` ինքս էլ հիմա չեմ հիշում: Անմեղ, ոչ հակապետական մի բան... Ասես հոգեկան հիվանդություն լիներ: «Իրեղեն ապացույց» կարող էին համարել ամեն ինչ...
Ինչպես հատուկ է բռնատիրական ամեն մի երկրի, անշուշտ, կարելի է «իրեղեն ապացույց» համարել ամեն ինչ: Գիտենք այդ մասին:


- Ինչի՞ հետեւանք էր Ձեր ձերբակալությունը:

- Երբ հայրս 1937-ին կալանավորվեց, Ստալինին 16 նամակ գրեցի: Վերջին երկուսի համար կարող էին ձերբակալել որեւէ մարդու: Բայց իմ նամակներին պատասխան չտրվեց: Ու բնական է, որ ես վարակվեի ազատատենչությամբ, որ այլ կերպ կոչվում է այլախոհություն: Ես հասկանում եմ, որ իմ պատիժն ավելի դաժան կլիներ, եթե ինձ մոտ Սոլժենիցինի «Գուլագ արշիպելագը» գտնեին կամ Պաստեռնակի գործերից մեկը: Բայց այդպիսի բան չկար: Այնուամենայնիվ, տարան...

Շատ մարդկանց ու շատ բաների մասին է խոսել Էդմոն Ավետյանը 2001 թվականի մարտի 24-ի այդ օրը: Թերթի հնարավորությունները սուղ են մեր զրույցը, ավելի ճիշտ`Էդմոն Ավետյանի մենախոսությունն ամբողջությամբ ներկայացնելու համար: Ամեն դեպքում երկու հարց ու պատասխան ուզում եմ ներկայացնել.

- Այսքան դաժան ժամանակների միջով եք անցել եւ դաժան մարդկանց կողքին եք ապրել: Աստվա՞ծ Ձեզ պահպանեց:

- Իհարկե: Տերն ինձ լուսավոր բարեկամների պարգեւեց` Վազգեն Գեւորգյանին, ով արտակարգ պայծառ մարդ էր, Լեւոն Ներսիսյանին` իմ ամենամտերիմ բարեկամին, Հրանտ Թամրազյանին... Եվս մեկ-երկու անուն կարող եմ հիշել...

- Ի՞նչ եք կարծում, մեր վազքը դադարե՞լ է, հոգնե՞լ ենք:

- Մի փոքր դադարի մեջ ենք: Ճիշտ է, առաջվա թափը չկա, բայց մենք սպառված չենք: Մեր ազգի պահապանը մեր մշակույթն է, մեր Նարեկացին, որին պիտի զգանք (դեռ չենք զգացել): Սպասենք, գուցե այդ օրը գա: Դժվար է, բայց գուցե գա...
... Ես երբեք չեմ մոռանա 2001 թվականի մարտի 24-ը, այն հրաշք օրը, երբ բախտ ունեցա լսելու Էդմոն Ավետյանին: Պատկերացնո՞ւմ եք`Էդմոն Ավետյանին...

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ
Ամենադիտված