Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով Փաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ) 6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր տեղեկություններ է հայտնում որդու բուժման ընթացքից Ստեփան, չես ամաչո՞ւմ, բա ուր կորավ ՀՅԴ-ականի «ոչմիթիզականությունդ». Հակոբյանը հիշեցնում է Ստեփան Գրիգորյանի անցյալը «Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո (տեսանյութ) ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան Գործադիրը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը 

Նա ոչ միայն ժողովրդական նկարիչ էր, այլև հայրենասեր քաղաքացի

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում արվեստագիտության դոկտոր Վիգեն Ղազարյանի «Ազգ» օրաթերթում տպագրված «Էդվարդ Իսաբեկյան. Հայ մեծ քաղաքացի գեղանկարչի ծննդյան 95-ամյակի առթիվ» հոդվածը:

Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է 1914 թ. նոյեմբերի 8-ին, Իգդիր քաղաքում, որն անմահացել եւ հառնել է փյունիկի նման նկարչի «Իգդիր» ինքնակենսագրական վեպում:

Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլեւ հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում, նրա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումն այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաեւ հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր եւ «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը:

«Իգդիր» վեպը եւ անավարտ «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը, որոնցով նա կյանքի վերջում պսակեց իր երկարամյա հարուստ ստեղծագործությունը, նվիրված են իր հայրենի քաղաքի հողին, ջրին, պտուղներին, քաղաքից սերած հայ մարդկանց, իսկ կտավը՝ Իգդիրի ծնած նշանավոր քաղաքացիներին, իր ծնողներին, իրենից մինչեւ Առնո Բաբաջանյան եւ Խորեն Աբրահամյան:

«Իգդիրի» պես նա պապակվում էր հայոց փառքի պատմությամբ, այն կերտած հերոսներով, այն պահպանած բերդերով, կիրճերով ու լեռներով, կածաններով, արահետներով, ծառ ու թփով, նրա համար ապրող տղամարդկանցով եւ առանձնապես կանանցով, որոնց նկարում էր իրենց բնական անկաշկանդ հովվերգական վիճակում: Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ եւ հերոսներով նա Դերենիկ Դեմիրճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: Իսկ ավելի քան 60 տարի շարունակ իր կրթած եւ դաստիարակած նկարիչների սերունդներով նա գուցե իրեն հավասարը չունի հայ իրականության մեջ, որոնց մեջ փայլում են Գրիգոր Խանջյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Լեւոն Կոջոյանի, Սարգիս Մուրադյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահան Խորենյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Ռուբեն Ադալյանի եւ շատ շատերի անունները:

Վարպետի մասին մեր մի գրվածքի բնաբան ընտրել էինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի խոսքը` «Կյանքի ծովը մշտապես ալեկոծում է ինձ»: Իսկ ծովը միայն փոթորիկ չէ, այն լինում է նաեւ հանդարտ: Նկարչի կյանքը «ծով» է: Նրա «Իգդիր» վեպը եւ «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը արարող եւ հունից դուրս եկող ծովն է հիշեցնում: Իր երկար կյանքի ընթացքում Էդվարդ Իսաբեկյանը ստեղծել է եւ հանրահայտ նկարներ, որոնք կապված են հայ ժողովրդի եւ ոչ միայն հայ պատմության հերոսական դրվագների հետ, եւ հարյուրավոր միջին եւ փոքր կտավներ ու գրաֆիկական էջեր: Պոեզիայում շատ հավադեպ է, երբ վիպական-էպիկական բանաստեղծը ստեղծում է նաեւ սուբյեկտիվ, քնարական, ինտիմ պատկերներ: Թե ինչ չափով են հայ գրողները ազդել մեր նկարչի վրա` իր ավագ եւ հասակակից ընկերները` Դ. Դեմիրճյան, Ս. Խանզադյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան, Հր. Հովհաննիսյան, դժվար է ասել: Բայց մեզ համար գրեթե ակնհայտ է, որ Դ. Դեմիրճյանը եւ Ս. Խանզադյանը էպիկական գրողներ են` այսինքն պատմող, ասք ասող, Վ. Դավթյանը եւ Հր. Հովհաննիսյանը ներբողական դրամատիկական տիպի, իսկ Հ. Սահյանը բացառապես քնարական, ներհուն բանաստեղծ է: Ինչում է գաղտնիքը:

Այստեղ մենք գործ ունենք անուրանալի անհատականութամբ օժտված ստեղծագործողների հետ: Իսաբեկյանի դեպքում գաղտնիքը ոչ միայն իր ներքին ալեկոծ բնավորությունն է, այլեւ ներքին անժխտելի կարգապահությունը: Այս դեպքում էլ գործ ունենք մեծ անհատականության հետ: Նախ, որ նա տիրապետում է դասական կոմպոզիցիայի գաղտնիքներին, երկրորդը` նրա բացառիկ բնատուր կոլորիստ լինելն է, ինչպես Ռուբենսը, ինչպես Դելակրուան, ինչպես Վահրամ Գայֆեճյանը, ինչպես Եղիշե Թադեւոսյանը: Երրորդը` թերեւս փոթորկալի վրձինը, որ ծեփում է ռելիեֆի նման: Նման բան գրեթե չի լինում նույնիսկ մեծ վարպետների դեպքում: Բայց Իսաբեկյանի դեպքում պատահել է:
Ժամանակին, սկսած 17-րդ դարից արվեստաբաններ Ռոժե դը Պիլը, Ջիովաննի Բելլորին, Շարլ Բոդլերը եւ ուրիշներ զարմացել են Ռուբենսի եւ Դելակրուայի պատմական եւ գրական իմացություններով:

Սուրենյանցից եւ Կոջոյանից հետո նման իմացություններով մինչեւ ուղնուծուծը օժտված էր Էդվարդ Իսաբեկյանը: Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին հիացմունքով էր արտահայտվում նկարչի «ընդվզող եւ անհանգիստ թափի, պոետական աչքի ու ասպետական հոգու» մասին, մատնանշելով, որ վարպետի «կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Պատահական չէ, որ «Իգդիր» վեպի առաջին իսկ էջերում զգացվում է «Հայրենասերի ողբը», ինչպես Աբովյանի «Վերքի» առաջին էջերում, եւ ապա սկսվում կերպարների շարքը՝ իրենց ճակատագրերով:

Նկարչի «ինքնուրույն ճանապարհը» արդեն մատնանշում էր խորհրդային արվեստագիտության հիմնադիր Ռուբեն Դրամբյանը 1947թ. լույս տեսած նկարչի կատալոգի առաջաբանում: «Տանյա» կտավում եւ «Վարդանանքի» նկարազարդումներում հեղինակը ձգտել է ոչ թե «արտաքին էֆեկտներին, այլ խորը ներքին զգացմունքներին»: Արվեստաբան Մ. Այվազյանը տարբերակում է նկարչի մոնումենտալ պատմական նկարները եւ կամերային, ինտիմ կտավները, որոնց բնորոշ են «ձեւի մեծ ավարտունությունն ու գեղանկարչության բարձր որակը»:

Այսպիսով, Էդվարդ Իսաբեկյանը, ինչպես նշել են արվեստաբանները, նկարիչները եւ գրողները՝ հայ արվեստում արդեն իսկ առանձնահատուկ տեղ էր գրավում իր պատմական բազմաֆիգուր կամ միաֆիգուր դինամիկ հորինվածքներով, բազմաժանրությամբ, դիմանկարների եւ ինքնանկարների կերպարայնությամբ: Նրա արվեստը, ինչպես անվանի բանաստեղծ Վ. Դավթյանն է նշում, «առնական է, քնքուշ, ռոմանտիկ եւ ռեալիստական», այսինքն` վիպական եւ քնարական միաժամանակ:

Միանշանակ է, որ նկարիչը, տիրապետելով տեխնիկական մեծ զինանոցի եւ կայծակնային վրձնահարվածների, «ամենաանհանգիստն» է թերեւս նորագույն շրջանի հայ գեղանկարչության մեջ: Թվում է՝ ի սկզբանե մեր առաջ կանգնած է միանգամայն ձեւավորված այնպիսի նկարիչ, որ կարծես իր խոսքն ասել էր մինչեւ 1960-ականների վերջը՝ իր մեծադիր պատմահայրենասիրական կտավներով, դրանցում հորինվածքի եւ կոլորիտի, բնության վեհության ու մարդկային ֆիգուրների ներդաշնակման, հերոսականության եւ ողբերգականության արտահայտություններով, դիմանկարներով եւ գրքի նկարազարդումներով, եւ ահա դրանից հետո նա իր բարձր պատասխանատու աշխատանքն է կատարում ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում: Գալիս են նոր վարպետներ, որոնցից շատերը իր աշակերտներն են` իրենց գյուտերով, իրենց վերանայումներով, իրենց կրած նոր ազդեցություններով ու որոնումներով: Վարպետը ինչ-որ մասով դրսեւորվում է նաեւ իր աշակերտների մեջ:

Բայց նշվեց, որ նա օժտված էր անդադրում բնավորությամբ եւ չէր կարող իր տիտղոսներով բավարարված նկարել միայն պատվերներով: Այստեղ է, որ տեղի էր ունենում մի նոր կերպափոխություն, այն, ինչ կատարվել էր Դելակրուայի, Կորոյի եւ Ռեմբրանդտի նման վարպետների հետ: Չնայած մինչեւ կյանքի վերջը գեղարվեստի ակադեմիայում իր ավանդած գեղանկարչության եւ կոմպոզիցիայի դասերին` նա արվեստանոցում կարծես թե ավելի շատ նկարում է իր համար: Այլապես արվեստանոցը լեփ լեցուն չէր լինի մեծ ու փոքր հարյուրավոր կտավներով` արված 1970-ականներից մինչեւ կյանքի վերջը: Կյանքի վերջին տասնամյակներում վարպետը մաքրում էր իր գեղանկարչությունը գրական-պատմական շերտերից եւ պատմողականությունից:

Փոխարենը ուժեղացնում էր գեղանկարչական հենքը: Դա նշանակում է ոչ թե պատմականի ու պատմողականի բացարձակ մերժում, այսինքն` այն հիմքի, որի վրա հենված է նկարչի արվեստը եւ ինչը նրան հռչակ է բերել, այլ դրանց վերածում ակնարկների` հանուն մաքուր գեղանկարչականի, ոչ թե այն իմաստով, ինչը բնորոշ է դեկորատիվ հարթության ձգտող նկարչությանը, այլ հենց այն իմաստով, ինչով բնորոշում էր վենետիկյան մեծ կոլորիստների, Ռուբենսի ու Վելասկեզի առավելությունները վենետիկցի քննադատ բանաստեղծ Մարիո Բոսկինին 17-րդ դարում:

Այսինքն` պայմանականորեն նկարչության հիմքը համարելով գծանկարը, Բոսկինին պնդում է, որ նկարին կյանք ու շնչառություն է տալիս գույնը: Գույնն է, որ այլափոխում է ձեւը եւ այն կենդանացնում: Այսինքն այն, ինչը Ֆրանսիայում վերակենդանացնում էին Վատտոն, Ֆրագոնարը, Կորոն, Մանեն, Ռենուարը ինչպես նաեւ երկրորդ-երրորդ սերնդի մի քանի աբստրակցիոնիստները եւ Ռուոյի նման վարպետները: Այդպիսի դեպքերում գույնը խառնվում է, ծեփվում է, անցնում առարկաների հստակ սահմանները, գույնը հյուսում է կտավը, եւ այստեղ վրձնից բացի գործում են նաեւ մատները, շպատելները եւ մաստեխինները: Մեզանում այդ տիպի գեղանկարչության մեծագույն վարպետներ էին Եղիշե Թադեւոսյանը եւ Վահրամ ԳայֆեՃյանը: Նկարելու այս եղանակը քչերին է մատչելի, քանի որ նկարի փոխարեն կարող է ցեխ ստացվել: Իսաբեկյանի դեպքում ստացվում են ակնեղենից կազմված երազներ՝ իր մանկության հուշերի, անձնական ապրումների, անձնական կարոտախտի, վերակոչման, ձիերի ու կանանց անառիթ նազանքի գունագեղ վերարտադրմամբ: Նման նկարները համաձուլվածք են դասական գեղանկարչության (Ռուբենս, Դելակրուա) եւ իմպրեսիոնիստներին մոտ գունային հարվածների, սիլուետների, դինամիկայի: Եվ այդ ամենը իսաբեկյանական աչքերով, աննախադեպ համարձակությամբ եւ գեղեցիկի նկատմամբ հատուկ պաշտամունքի հասնող զգացումով, հենց այն գեղեցիկի, որով ապրում ու հիանում է սովորոկան մարդը եւ ոչ թե վերացական հայեցողական գեղեցիկի: Մեր մեղավոր կարծիքով նման գեղանկարչությունը կարող է ճեղքել ժամանակի պատնեշը եւ լինելով ազգային եւ համամարդկային` վարակել նաեւ ուրիշ վարպետների, ինչն արդեն տեսնում ենք վերջին տասնամյակներում:

Պարզվում է, որ մենք իզուր չենք հիշել Իսաբեկյանի արձակագիր եւ բանաստեղծ ընկերներին: Նկարիչը իր նշանավոր «Իգդիր» ինքնակենսագրական վիպակից առաջ գրել է մեծ թվով բանաստեղծություններ: Դրանք կարելի է անվանել «մտորումներ եւ ապրումներ» եւ դրանց համար առանձին տեղ հատկացնել «Իգդիրի» եւ նրա հոդվածների միջեւ: Ադ բանաստեղծությունները նման են ճեպանկարների: Դրանք, իրոք բանաստեղծ Իսաբեկյանի սիրտը ծվատող մտորումներ եւ ապրումներ են, որոնք երբեմն հում վիճակում են` չհասած «էսթետիկական հույզերի» այն մակարդակին, ինչ հատուկ է նկարներին: Բայց ապրումների ահագնությունը նույնն է, ինչ վիպակում, դրանք «Իգդիրի» նախանվագն են եւ իրենց նախնական վիճակում նույն կրքով են տոգորված: Այսինքն, դրանցում կգտնես ե՛ւ էպիկա, ե՛ւ քնարականություն, ե՛ւ իրոնիա ու երգիծանք: Դրանցից մի քանիսը նվիրված են Եղիշե Չարենցին, Սերո Խանզադյանին, Համո Սահյանին եւ Հրաչյա Հովհաննիսյանին: Բայց գրված են իսաբեկյանական ոգով եւ շնչով, որտեղ կգտնես գրական բարձր լեզու եւ ժողովրդական լեզվի համուհոտ: Բանաստեղծական հերոսներն են սերը, Զանգուն, Արաքսը, Իգդիրը, Նավզիկեն, Շամիրամը, սուփրա-սեղանը, հին տաճարի պես փլված ու կանգուն սիրտը եւ այլն:

Սիրտս ամբողջ բեկորներից
Հին տաճարի,
Չեմ էլ հիշում` երբ է եղել
Քարը քարին, դուռը վրան......

Նկարչի նվիրական սեփականությունը նրա բազմամյա ստեղծագործություններն են, որոնք սպասում են, որ դառնան նաեւ հայության սեփականությունը: Մենք անհամբեր սպասում ենք, որ Իսաբեկյանի թանգարանի դռները շուտ բացվեն արվեստասեր հասարակայնության առջեւ:

***
Բարի երեկո՜, բարի երեկո՜,
եւ թող օրհնվի ինձ հանդիպողը,
այդ կամեցողը, մութը օրհնողը:
Օ՜, մո՜ւթն է եկողը,
անսկզբանից սկիզբ առնողը,
լույսը խժռողը,
որ մոտենում է փափուկ թեւերով`
գրկելու հոգիդ անհայտի ձեւով,
մութ կասկածների տարտամի (գույժով)
սեւով,
մինչեւ առավոտ…
Թող բարի լինի, թող բարի լինի
մինչեւ առավոտ:
***


Ա՜խ, սարեր, սարեր հայոց աշխարհի
ձգվել եք հպարտ, հասել ամպերին
ու նայում եք լուռ, վերից անտարբեր,
հեռու, անտեղյակ հոգսից հայրենի:
Ձեր լքած տեղերը ցավի մեջ կորել,
ցավից մոլորվել, դարձել են ձորեր,
ու զարմանք կտրած վիճակից անել`
լուռ խորհում են ձեր վարմունքն
անվայել:…
Եվ ամպերն անգամ ձեզ ծանր են թվում,
երբ մի պահ հոգնած դադար են առնում
ուսերի վրա ձեր ջլոտ ու պինդ:
տառապողի պես երկունքի ցավով
ծղրտում եք ձիգ, ձորերը լցնում լաց
ու կականով:
Ա՜խ, սարեր, սարեր,
ինչքան եք նման ցավերից հեռու
մարդկանց անտարբեր…

1964թ.

Սերոյին

Երկինքդ եմ սիրում երկունքի պահին
եւ կայծակը թեժ,
երբ ամպն ես ձեւում մկրատով դեղին`
բացելով ջրվեժ,
հառաչանքը հեղեղատների`
ձորերում մթին,
ու արեւն ուսած լեռներիդ պարն
արեւամուտին:
Զանգեզուր, 1961 թ.

Թախիծ
Երբ գիշեր է, խաղաղվում են հարեւան ու
դրկից,
մոտենում է լուռ ու անձայն նայում է
դռնից,
Ժպտում է իր ժպիտով հին`
դեղի՜ն, դեղի՜ն,
ու հնազանդ սպասում է իմ հրավերին:
Ստվերի պես թեթեւ-թեթեւ սահում է ներս,
ու լցվում է շշուկներով տունս կարծես,
ծխախոտիս ծուխը վշտի ամպ է դառնում,
աշնան բույրով անձրեւի պես մաղո՜ւմ,
մաղո՜ւմ,…
Ա՜խ, սիրտս արդեն՝ ծվեն-ծվեն անվերջ
ցավերից,
Քեզ է վաղուց ապավինել, դարձրել
կարեկից,
ու սփոփանքի խոսքերը հին էլ չեն
ամոքում,
կապարի պես ծանրանում են, մնում
կոկորդում:
Էլ մի նայիր, էլ մի նայիր դու այդպես
տխուր,
եկ, միասին կլուսացնենք այս գիշերն էլ
անքուն,
դու էլ թախծիր, դու էլ փորձիր ծխի մեջ
խեղդել,
իմ անկատար երազներիս անկաշառ
ընկեր:

1967 թ.

***

Բարի լու՜յս, այո`,
գիշերից հետո, խավարից հետո
բարի լու՜յս, այո`,
արեւից եկող առատ, որ հորդա,
որ չդիմանամ, փակեմ աչքերս
խոստումից նրա:
Շիթ առ շիթ լցվի
երակներիս մեջ,
հոգիս բոցկլտա, ճառագի նորից անվերջ
գիշերից հետո,
խավարից հետո,
բարի լու՜յս, այո`:

10. 1969թ.

***

Ա՜խ , կկախվեմ մի օր ես մի դալար
ճյուղից,
որ օրորվի հովից, ճոճվի մեղմիկ-մեղմիկ,
թող որ մի վերջին անգամ բարձր լինեմ
հողից՝
քնած մանկան քնով օրորոցում փոքրիկ:
Եվ աղոթքի մրմունջը, լույսի մի
պատառիկ

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանը խոսել է Եկեղեցին պաշտպանելու համար արած հայտարարության մասին (տեսանյութ) Բացատրել են կանխիկ գումարի նկատմամբ աճող պահանջարկըԵթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, ՔՊ-ն կունենա միանձնյա թուրքական կառավարում. Կարապետյան (տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցովՓաշինյանը շարունակում է նվաստացնել մեր երկիրը, ժողովրդին իր ցինիկությամբ. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար Այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետքե կազմակերպել ընտրությունները. Կարապետյան (տեսանյութ) 6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր տեղեկություններ է հայտնում որդու բուժման ընթացքիցՍտեփան, չես ամաչո՞ւմ, բա ուր կորավ ՀՅԴ-ականի «ոչմիթիզականությունդ». Հակոբյանը հիշեցնում է Ստեփան Գրիգորյանի անցյալը«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո (տեսանյութ) ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան FT. Ուկրաինայի արագ անդամակցությունը ԵՄ-ին կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովումԳործադիրը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես. Սամվել ԿարապետյանՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը պատասխանում է լրատվամիջոցների ղեկավարների հարցերինՖինլանդիայի նախագահը արձագանքել է ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին խոսակցություններինՊուտինը Թուրքիայի մասին հայտարարություն է արել. Դավիթ Ղազինյանը կալանավորվեց (տեսանյութ) Ռյուտե. Իրանը միջուկային զենքի մշակումից ավելի հեռու է, քան երբևէՎահագնի հայտնի արձանը Երևանի Իսակովի պողոտայից կտեղափոխվի քաղաքի կենտրոնԿկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԹալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ Իսրայելը կանչել է Բելառուսի դեսպանին՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետոՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցըԿարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀԴԲ. Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների մուտքը ԵՄԵվրամիությունում քննարկում են ՌԴ քաղաքացիներին արդեն տրված շենգենյան վիզաների վերանայման հնարավորությունըՄինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներինՀայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է Ռուսաստանը վերադառնում է խորհրդային կրթության հիմքերին․ Միշուստին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +37 աստիճանիԹուրքիան հայտարարել է իտալական SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման մասին՝ որպես ՆԱՏՕ-ի ծրագրի մասԿառավարությունը հավելյալ միջոցներ կհատկացնի առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը շարունակելու համար Կադիրովի երեխաները հանդիպել են Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար». Ադրբեջանում չեն հանգստանումՀեգսեթ. ԱՄՆ ռազմական ծախսերը 2027 թվականին կհասնեն 1.5 տրիլիոն դոլարի2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին Աղմկահարույց հայտարարություն․ Փաշինյանը նույնիսկ հեղափոխության կոչ է արելՌուսաստանը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում կայունացմանըԴավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր ՂազինյանՔաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչո՞ւ պիտի բացառեմ. Արման Եղոյանը` 300.000 ստորագրությամբ հանրաքվե անելու մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասինՈւիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն ՌուսաստանՀայաստանի իշխանությունները նոր ընտրություններ չեն նախապատրաստում․ հերքում է վարչապետը «Аэрофлот»-ը չեղարկել է ավելի քան 170 չվերթ դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ
Ամենադիտված