Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Այսօր Ավետ Տերտերյանի ծննդյան օրն է (տեսանյութեր)

Գիտություն և Մշակույթ

Հայ երգահան Ատեվ Տերտերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 29-ին Բաքվում, Ընտանիքում այնքան հրապուրված էին երաժշտությամբ, որ զավակներին կոչել էին օպերային հերոսների անուններով. ավագի անունն էր Ալֆրեդ՝ ի պատիվ Վերդիի «Տրավիատայի» հերոսի, կրտսերին`Գերման` ի պատիվ Չայկովսկու «Պիկովայա դամայի» հերոսի (կարդացե՛ք նաև` «Կգրե՞ր արդյոք Ավետն իր վսեմ, վեհաշունչ սիմֆոնիաները, եթե Ալֆրեդ մնար», «Մթնոլորտի և հողի հնչեղության միջոցով էի ես թափանցում հայ ազգային մշակույթի ոգու մեջ. Ավետ Տերտերյան»)։

Իր առաջին երաժշտական դասերը ստացել է դեռևս վեց տարեկան հասակում: 1948-1951 թթ նա հաճախել է բաքվի երաժշտական ուսումնարանը, 1951-52 թթ Երևանի երաժշտական ուսումնարանը: 1952-1957 սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում Երվանդ Միրզոյանի գլխավորությամբ, այնտեղ էլ նշանակվել է որպես երաժշտական տեսության ուսուցիչ 1957-ից 1959 թթ ընթացքում: 1963-ից 1967 թթ պաշտպանեց ասպիրանտուրան Միրզոյանի ղեկավարությամբ:

Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ ևն)։ Տերտերյանը հեղինակել է նաև երկու օպերա, բալետ, կամերային երաժշտություն (այդ թվում 2 լարային կվարտետ) վոկալ և ֆիլմի երաժշտություն։

Տերտերյանի արվեստում զգացմունքայինը, քնարականը գրեթե զուրկ Է անհատական դրսևորումից: Նրա ստեղծագործության հիմնական տարերքը դյուցազնական-ղրամատիակականն է, ըստ որում՝ սուր ու լարված նկարագրով: Կոմպոզիտորի ոճը գրաֆիկական Է: Նրան խորթ են դեկորատիվ շքեղությունը, գունային շռայլությունը, թեև նա մեծ իմաստ և նշանակություն Է տալիս հնչերանգին, որը դրամտուրգիայի կարևորագույն գործոններից Է:

Ավետ Տերտերյանի ստեղծած հնչյունային աշխարհը տպավորիչ և անսովոր է երաժշտական նյութի ոչ ավանդական կազմակերպման սկզբունքներով, խորհրդանիշ ծառայող հնչյուն-կերպով, որոնք և´ կատարողից, և՛ ունկնդրից պահանջում են առանձնահատուկ, ինքնատիպ մոտեցում: Կոմպոզիտորի ստեղծագործությունների նորարարական ոգին, տեղիք տալով տարատեսակ կարծիքների, այնուհանդերձ, ավելացրեց նրա համախոհների և երկրպագուների թիվը մեր երկրում և Եվրոպայում:

Հարուստ ինտուիցիայից, մասնագիտական հմտությունից և արհեստին կատարելապես տիրապետելու բաղադրիչներից է գոյացել Տերտերյան-արվեստագետի ֆենոմենը:

Տերտերյանը միահյուսել է ազգային երաժշտության հնագույն ավանդույթները և արևմտաեվրոպական երաժշտության նորագույն տեխնիկական հնարքները: Նրա երաժշտության մեջ նշանակալի տեղ են գրավում «Կրակե օղակ», «Երկրաշարժ» (ըստ Հայնրիխ ֆոն Կլայստի, առաջին բեմադրությունը Մյունխենում՝ 2003-ին, Վոլֆ Էբերմանի մրցանակ՝ 2004թ.) օպերաները, «Ռիչարդ III-ի մենախոսությունները» բալետը, «Հայրենիք» և «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերը, 2 լարային կվարտետները, Թավջութակի և դաշնամուրի սոնատը: Առավել հայտնի են նրա 8 սիմֆոնիաները, որոնք աչքի են ընկնում ձևի, բովանդակության, երաժշտական լեզվի, շարականների ավանդույթների փոխակերպման նորարարական հնարքներով: Սիմֆոնիաներում ինքնատիպ արտահայտչամիջոցներով արծարծված են տիեզերական ներդաշնակության, մարդու և բնության փոխհարաբերության հավիտենական խնդիրները: Հեղինակ է նաև բազմաթիվ ռոմանսների («Սոխակ և վարդ»՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի, «Ամեն գիշեր իմ պարտեզում», «Գետակի վրա»՝ ըստ Ավետիք Իսահակյանի, և այլն) ու երգերի («Օրորոցային իմ քաղաքի», «Աշնանային բլյուզ»՝ ըստ Անդրեյ Վերդյանի, և այլն): Նրա գործերը ղեկավարել են ճանաչված դիրիժորներ Գենադի Ռոժդեստվենսկին, Ալեքսանդր Լազարևը, Ջանսուղ Կախիձեն, Դավիթ Խանջյանը, Ռուբեն Ասատրյանը և ուրիշներ:

Տերտերյանը գրել է երաժշտություն կինոյի (գեղարվեստական՝ «Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ., «Քամին ունայնության», 1989թ., «Հին աստվածներ»՝ ըստ Լևոն Շանթի, 1993թ., «Վերջին կայարան», 1994թ., մուլտիպլիկացիոն՝ «Երազահան», 1989թ., բոլորը՝ Հայֆիլմ, վավերագրական՝ «Անվերջ ձգվող դասամիջոց», «Հայր մեր», «Ցասման հացը», երեքն էլ՝ 1996թ., «Երևան» ստուդիա) և թատրոնի («Յոթ կայարան»՝ ըստ Սիլվա Կապուտիկյանի, 1971թ., Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III», 1972թ., «Ավերված քաղաքի առասպելը», 1975թ.՝ ըստ Պերճ Զեյթունցյանի «Արշակ Բ» վեպի) համար:

Եկատերինբուրգում (1994, 1995, 1999, 2002 և 2005 թթ.) և Նիժնի Նովգորոդում (1999թ.) անցկացվել են Տերտերյանի երաժշտության փառատոներ:

Տերտերյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական (1977 թ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993 թ.) մրցանակների, պարգևատրվել ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (1998 թ., հետմահու):

Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 11-ին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված