Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Այսօր կոմպոզիտոր Կոստանդին Օրբելյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Կոստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Զրուցակից» թերթում զետեղված «Կոնստանտին Օրբելյան. Ինձ համար կարևորը աշխատանքիս արդյունքն է» հարցազրույցից մի հատված.

Իմ մանկությունը ծանր է եղել: Ստալինյան բռնաճնշումները չեն շրջանցել մեր ընտանիքը. հայրս 1936-ին ձերբակալվել և ավելի ուշ գնդակահարվել է, իսկ երկու տարի անց (ես այդ ժամանակ տասը տարեկան էի) ձերբակալվեց մայրս:

Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ 1943-ին ինձ վիճակվեց տեղափոխվել Երևան: Ես նվագում էի զինվորական ջազային նվագախմբում: Մի անգամ մեր նվագախումբը Երևանում համերգներ էր տալիս և ինձ՝ տասնհինգամյա պատանուս ուշադրություն դարձրեց ու իր կոլեկտիվ հրավիրեց Հայաստանի էստրադային նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազյանը:

Հայաստան գալն ինձ համար իրոք ճակատագրական էր, դրանով կանխորոշվեց հետագա տարիների իմ կյանքը: Ես շատ ժամանակ էի հատկացնում նվագախմբի փորձերին, սովորում էի, ագահորեն կլանում իմ ավագ գործընկերների խորհուրդները: Մտերմացա երիտասարդ կոմպոզիտորների՝ Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի հետ...

1948 թ. մոսկովյան հյուրախաղերի ժամանակ ինձ հրավիրեցին Լեոնիդ Ուտյոսովի նվագախումբ, բայց Այվազյանն էլ այդ պահին ինձ առաջարկեց նվագավարի պաշտոնը: Իմ առաջին ստեղծագործական փորձերը հենց այդ տարիներին սկսվեցին:

Մորս հետ հանդիպումը կտրուկ փոխեց իմ կյանքը

1946-ին ստալինյան «կազդուրիչ» ճամբարներում ութ տարի անցկացնելուց հետո վերադարձավ մայրս, նրան երկար տարիներ չէի տեսել:

1953 թ. նրան արդարացրին: Մայրս մինչև կյանքի վերջին օրերը մնաց անձնվեր կոմունիստ:

Մորս վերադարձը կտրուկ փոխեց իմ կյանքը: Նրա խորհրդով ես 1952-ին հեռացա նվագախմբից և ընդունվեցի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժին: Իմ ղեկավարն Էդվարդ Միրզոյանն էր: Ուսման տարիներին ես դաշնակահար էի աշխատում Օպերայի և բալետի թատրոնում, բալետային երեք մանրանվագ գրեցի (բեմադրեց բալետմայստեր Վարկովիցկին), Հայաստանի պետական ռադիոյում էստրադային հնգյակ ստեղծեցի, որը շատ արագ համբավ ձեռք բերեց

1955թ., երբ Կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող էի, Ալեքսանդր Հարությունյանի հետ գրեցի «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: Այդ նույն տարիներին գրվեց նաև իմ առաջին նշանակալի ստեղծագործություններից մեկը՝ Լարային կվարտետը, որը Մոսկվայում անցկացված հայկական արվեստի և գրականության օրերին նվագեց Կոմիտասի անվան հռչակավոր քառյակը: Ավելի ուշ այդ ստեղծագործությունը միջազգային խոշոր մրցույթում արժանացավ Գլխավոր մրցանակի:

Ինձ մեղադրեցին արևմտյան երաժշտության նկատմամբ ակնածանքի համար

1956-ին Կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողիս առաջարկեցին ղեկավարել Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Ես ոտքով-գլխով անձնատուր եղա այդ աշխատանքին, փորձում էի արմատապես վերափոխել այդ նվագախումբը, թարմ շունչ հաղորդել նրան, ստեղծել ժամանակակից ջազի և ազգային մեղեդու տարրերի ներդաշնակ ձուլվածք: Առաջին շրջանում միշտ չէր հաջողվում ամեն ինչը մեր պատկերացրած ձևով անել: Ինձ սկսեցին հանդիմանել արևմտյան երաժշտության հանդեպ հակման համար: Բայց հետզհետե մենք ձեռք բերեցինք համախոհներ, մեզ հետ սկսեցին հաճույքով համագործակցել Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը և ուրիշ բարձրակարգ կոմպոզիտորներ: Եվ նվագախումբը ճանաչվեց:

Աշխատանքին զուգահեռ ես ակադեմիական ստեղծագործություններ էի գրում: 1961 թ. տաղանդավորագույն Օհան Դուրյանի կատարմամբ առաջին անգամ հնչեց իմ «Սիմֆոնիան»: Որոշ ժամանակ անց այն հնչեց նաև Մոսկվայում՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Հետագայում այդ ստեղծագործությունը հաճախ էին տարբեր նվագախմբեր կատարում, բայց ինձ համար ամենաթանկը առաջին' երևանյան կատարումն էր: 1969 թ. ես գրեցի «Անմահություն» բալետը, որի երկրորդ տարբերակը (1975 թ. Աշոտ Ասատրյանի բեմադրությամբ) Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին նվիրված մրցույթում արժանացավ համամիութենական առաջին մրցանակի:

Դա երկրի լավագույն նվագախումբն էր

Հայաստանի պետական էստրադային նվագախումբը մշտապես հյուրախաղերի էր մեկնում ԽՍՀՄ բոլոր հանրապետություններ: Առանց ավելորդ համեստության ասեմ, որ դա Խորհրդային Միության լավագույն նվագախումբն էր, իսկ մի փոքր ավելի ուշ, երբ սկսվեցին մեր արտասահմանյան հյուրախաղերը, այն ճանաչվեց Եվրոպայի լավագույնը: Միջազգային վեց խոշոր ջազային փառատոների դափնեկիր նվագախումբն առաջին անգամ խորհրդային ջազը ներկայացրեց Եվրոպայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և հարավարևելյան Ասիայի երկրներում:

Նվագախմբի աշխատանքը ես համատեղում էի հանրային գործունեության հետ: Չորս տասնամյակ շարունակ ԽՍՀՄ մշակույթի նախարարության գեղխորհրդի անդամ էի, ընդգրկված էի միութենական մի շարք կառույցներում, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ էի, «Ոսկե Օրփեոս» երգի միջազգային փառատոնի, ինչպես նաև Սոպոտի փառատոնի փոխնախագահ:

Ամերիկա մեկնելիս հույսս միայն ինձ վրա էի դրել

1992 թ. ես մեկնեցի ԱՄՆ: Հայտնի պատճառներով դա դժվար տարի էր հանրապետության գեղարվեստական բոլոր խմբերի համար: Այդ մասին շատ չեմ խոսի, միայն կասեմ, որ այլևս անհնար էր առաջվա նման աշխատելը: Ես նվագախմբի հետ հրաժեշտի համերգներ տվեցի և որոշեցի զբաղվել բացառապես երաժշտական ստեղծագործություններ գրելով: Այդ ժամանակ ես հրավեր ստացա ԱՄՆ-ից, որտեղ ապրում էր եղբորս` Գարի Օրբելյանի ընտանիքը: Որոշելով ընդունել նրա՝ Ամերիկա մեկնելու առաջարկը` ես բնավ էլ հեշտ կյանք չէի ակնկալում և հույսս դրել էի միայն ինձ վրա: Իհարկե Ամերիկան հրաշալի երկիր է: Այնտեղ ինձ շատ լավ են վերաբերվում, ես դարձել եմ Լոս Անջելեսի պատվավոր քաղաքացի, զբաղվում եմ բարեգործությամբ: Շատ նոր ստեղծագործություններ եմ գրել, տասնյակ ձայնասկավառակներ թողարկել, համագործակցել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու իհարկե՝ իմ սիրելի Հայաստանի հետ: Վերջին երկու տարիներին Մոսկվայում, Երևանում ու Արցախում կազմակերպվեցին իմ հոբելյանական համերգները:

Յուրաքանչյուր այցս Հայաստանч ինձ համար իրադարձություն է

Ես ամեն տարի երկու-երեք անգամ Հայաստան եմ գալիս: Հատուկ պատճառներ կամ առիթներ պետք չեն` ես պարզապես գալիս եմ իմ տուն, երբեմն մեկ կամ երկու ամիս մնում եմ:

Հայաստանում ինձ միշտ սիրել են, և իմ յուրաքանչյուր այցը մեծ իրադարձություն է ինձ համար` հետաքրքիր հանդիպումներով և ամենահաճելի տպավորություններով լի: Ես շատ եմ սիրում Երևանը: Ահա մենք նստած ենք իմ տանը, որտեղ ամբողջովին պահպանվել է անցած տարիների մթնոլորտը... Հայաստանն ինձ համար թանկ է, այստեղ ես շատ ընկերներ ունեմ:

Իմ կյանքում ամենակարևորն աշխատանքն է

Ինձ հաճախ են հարցնում. «Կուզեի՞ք ևս մեկ անգամ ձեր կյանքն ապրել»: Եվ ես միշտ պատասխանում եմ. «Ապրել, այո, բայց կրկնել`վստահ չեմ...»: Շատ բան հավանաբար այլ կերպ կանեի:

Ամբողջ կյանքում ես փորձել եմ առավելագույնս օգտագործել իմ բոլոր հնարավորությունները: Շատ բան է հաջողվել անել ամենատարբեր ժանրերում` թե ակադեմիական, թե փոփ, թե ջազային: Իմ կյանքում ամենակարևորն աշխատանքն է, այդպես է եղել միշտ: Երբ ինձ հարցնում են՝ դուք դեռ երաժշտություն գրո՞ւմ եք, ծիծաղս գալիս է: Ես պատասխանում եմ. «Իսկ մի՞թե դուք կարծում եք, թե ես կարող եմ դրանով չզբաղվել»: Քանի դեռ ապրում եմ՝ ես կաշխատեմ: Ես առողջ կյանքով եմ ապրում` երբեք չեմ ծխել, չեմ խմել, ինձ շրջապատում են մտերիմներս ու հաճելի մարդիկ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Բայց կրկնում եմ՝ ամենակարևորն ինձ համար աշխատանքս է: Իսկ լավագույն հոգեվիճակն այն է, երբ գոհ եմ աշխատանքիս արդյունքից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված