Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Լուսանկարչության ասպարեզում հայերի նվաճումները Եգիպտոսում. Վան Լեո

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ազգ» օրաթերթում տպագրված Հ. Ծուլիկյանի «Վան Լեո» հոդվածը:

Եգիպտահայ լուսանկարչի հազվադեպ դիտարկումները

Լուսանկարչության ասպարեզում հայերի նվաճումները Եգիպտոսում եւ ավելի լայն մասշտաբով նաեւ ամբողջ արաբական աշխարհում, չի կարելի թերագնահատել:

Այս տարվա մարտի 4-ից 29-ը Կահիրեի Ամերիկյան համալսարանի լուսանկարչական պատկերասրահի «Աբդուլ Լաթիֆ Ջեմիլ» դահլիճում պատկերասրահի հազվագյուտ գրքերի եւ հատուկ հավաքածուների գրադարանի համագործակցությամբ տեղի է ունեցել կահիրեաբնակ ճանաչված լուսանկարիչ Վան Լեոյի «Հազվադեպ դիտարկում» ընդհանուր խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված նրա մահվան տասներորդ տարելիցին:

Այդ առթիվ Բարրի Այվերսոնի հեղինակությամբ հրատարակված ալբոմ-գրքույկից թարգմանաբար քաղում ենք հետեւյալ տեղեկությունները հայազգի վարպետ լուսանկարչի մասին:

Թերի ուսում, թաքուն տաղանդ

Մահվանից մոտ մեկ տարի առաջ ալբոմի հեղինակին հասցեագրված «Կահիրեն աշխարհի կենտրոնն է» նամակի տողը, ըստ հեղինակի, շատ բան է ասում Վան Լեոյի մտածելակերպի, նրա ոճը, լուսանկարչական տեխնիկան ձեւավորող ազդեցությունների մասին:

Լեւոն Ալեքսանդրի Բոյաջյանը ծնվել է Թուրքիայում, 1921 թվին: Գերմանացիների հովանավորությամբ կառուցվող Բաղդադի երկաթգծի ընկերությունում հոր առանձնաշնորհյալ աշխատանքի շնորհիվ է, որ ընտանիքը փրկվել է ցեղասպանական հետապնդումներից եւ 1925-ին ապաստան գտել Եգիպտոսում:

Կահիրեի «Ինգլիշ Միշըն Քոլեջում» սովորելու տարիներին (1932-39) Լեոն ավելի շատ սպորտով է հետաքրքրվել, քան իր դասերով: «Ես պարզապես ժամանակ էի անցկացնում այնտեղ», նշել է նա մի առիթով: Լուսանկարչության հանդեպ սեր է ցուցաբերել 16-17 տարեկանից, երբ հոլիվուդյան աստղերի նկարներն է սկսել հավաքել:

1937-38 թվերին ընկերացել է «Ֆուադ» պողոտայի իր ապրած շենքում բնակվող չինացի վաճառական Լիու Չի Չոնգի հետ, որն ապրանքներ էր վաճառում բրիտանական բանակի զինվորներին: Լիուն առաջինն է նրան ներշնչել լուսանկարիչ դառնալ՝ ցույց տալով, թե ինչպես օգտագործի իր 6x6 Ռոլեյֆլեքս ֆոտոապարատը:

Մյուս անձնավորությունը, որ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա, եղել է հայ լուսանկարիչ Վարժապետյանը՝ Զագազիգից: Վարժապետյանն է խրախուսել նրան, որ լուսանկարչություն սովորի «Ստուդիո Վինըսում», որը պատկանում էր մեկ ուրիշ հայ լուսանկարչի՝ Արթինյանին: Այնտեղ Լեոն սովորել է 1939-ին:

1940-ին Լեոն որոշել է դադարեցնել իր ուսումը Կահիրեի Ամերիկյան համալսարանում (նա այդտեղ էլ վատ էր սովորում) եւ սրտի թելադրանքով շարունակել զբաղվել լուսանկարչությամբ:

Փորձի պակաս եւ զգուշավորություն

Երկրորդ աշխարհամարտն սկսվել էր, եւ Կահիրեն ու Ալեքսանդրիան բառացիորեն ողողված էին բրիտանացի, ավստրալացի, ամերիկացի, հարավային աֆրիկացի, սուդանցի, հնդիկ եւ այլ ազգությունների զինվորներով: Կային նաեւ մեծ թվով օտարազգի քաղաքացիներ, ոչ զինվորականներ, եւ այդ օրերին մեծ պահանջ կար լավ լուսանկարիչների:

Հաշվի առնելով, որ փորձի պակասը դեռ զգացվում է, նա շարունակել է հաճախել 50-ամյա Արթինյանի արվեստանոցը: Արթինյանն իր այցեքարտերի վրա նշում էր, որ իր ստուդիան նախկինում պատկանել էր Հանսելմանին, որը 20-րդ դարի սկզբներին Կահիրեում հաստատված ավստրիացի լուսանկարիչ էր՝ հայտնի հատկապես թագավորական ընտանիքի եւ փաշաների իր դիմանկարներով:

Հետեւելով նրա օրինակին՝ Արթինյանն էլ համարվում էր «դասական» լուսանկարիչ եւ իր այդ հեղինակությունը պահպանելու մտահոգությամբ լուսանկարչության բոլոր գաղտնիքները չէր բացահայտում իր աշակերտներին, մանավանդ զգում էր, որ Լեոն չափազանց ուշիմ ու խորաթափանց անձնավորություն է: Նրան միայն հանձնարարում էր մութ սենյակում նեգատիվների հետ վարվելու ու նկարների համար շրջանակներ պատրաստելու սովորական աշխատանքները:

Սեփական ստուդիա

Տեսնելով հնարավորությունների սահմանափակվածությունը՝ Լեոն ավելի շատ մտերմանում է ռետուշ կատարող Պետրոս Ասլանյանի հետ, որը նույնպես Արթինյանի մոտ էր աշխատում եւ երկրորդ ամառվա երեքամսյա իր «փորձաշրջանը» ավարտելուց հետո հեռանում է արվեստանոցից:

Արթինյանը տխրում է, որովհետեւ պատերազմը նոր էր սկսվել, եւ գործը եռում էր: Օգնականի կարիք ուներ:

Լեոյի որոշմանը նպաստում է նաեւ մեկ ուրիշ անձնավորություն՝ բրիտանացի սպա Պոլ Հանդսը: 1940-ի ամռան վերջերին արվեստանոց մուտք գործելով՝ նա խորհուրդ է տալիս Լեոյին բացել իր սեփական լուսանկարչատունը:

Նյութական աջակցությամբ իրենց հոր՝ Ալեքսանդրի, որը նոր ֆոտոապարատներ եւ լուսային հարմարանքներ է գնում, Լեոն եւ եղբայրը՝ Անջելոն 1941-ին «Ֆուադ» պողոտայի N18-ում գտնվող հորական տան հյուրասենյակում բացում են իրենց սեփական ստուդիան: Առաջին հաճախորդը լինում է Հանդսը: Իսկ ընդհանուր առմամբ հաճախորդների մեծ մասը Երկրորդ համաշխարհայինի զինվորներն էին՝ սպաները, օպերայի ու զվարճանքի այլ վայրերի բարձաստիճան պաշտոնյաները եւ անշուշտ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասանները:

Երկու եղբայրների համատեղ աշխատանքը տեւում է 6 տարի եւ չնայած այդ ամբողջ ընթացքում լուսանկարների տակ Անջելոյի ստորագրությունն էր, ընդհանուրի կարծիքն այն էր, որ Լեոն է տաղանդավորը եւ առավել ընդունակը, տեսածն ըմբռնողն ու նոր գաղափարներ մտահղացողը: 1946-47 թվականներին, որ Լեոյի ստորագրությունը եւս սկսում է երեւալ նկարների տակ: Բայց նրանք երկուսով հավասարապես վայելում են ստուդիա այցելող «աստղերի» ընկերությունը եւ շատ չանցած հայազգի արվեստագետների արվեստանոցը «լեգենդ» է դառնում:

Լինելով Լեոյից 4 տարով մեծ եւ ավելի զվարճասեր՝ Անջելոն շատ շուտ տարվում է անվաչմուշկներով սահելու, հեծանվամրցույթների ու նորանոր պարատեսակների մասնակցելու գայթակղություններով: Նա նույնիսկ իր ընդունակություններն է ցույց տալիս 1942-ի ապրիլին՝ բեմադրելով «Music on Wheels» (երաժշտությունը անիվների վրա) շոուն, Կահիրեի «Amateur Skating Association-ի» մարզադահլիճում, որտեղ ինքն էլ հանդես է գալիս Քեյ Օուենի հետ: 1960-ին Անջելոն Փարիզ է տեղափոխվում եւ այնտեղ ստուդիա բացում, բայց հաջողությունների չի հասնում ամենայն հավանականությամբ իր բնավորության գծերի պատճառով: Լեոն միշտ փորձում է նեցուկ կանգնել նրան (մինչեւ 1995 թվականը), բայց նույն վերաբերմունքին չի արժանանում իր եղբոր կողմից: «Ես չեմ կարող բախտի քմահաճույքին թողնել Անջելոյին եւ Ալիսին... բայց նրանք երբեք իմ մասին չեն մտածում», կարդում ենք Լեոյի գրառումներում: Նույնիսկ Լեոյի խորհուրդներին չի հետեւել նա:

Լեոյի Փարիզ այցելության ժամանակ 1975-ին Անջելոն լուսանկարել է եղբորը եւ հետեւյալ խորհուրդը տվել նրան. «Քիթս մեծ է եւ դու (Անջելո) պետք է դեմքս 1 սմ դեպի ձախ շրջած լինեիր՝ ծածկելու համար այդ թերությունը»:

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված