Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Իրականում Դա Վինչին Քրիստոսի և Հուդայի կերպարները նույն բնորդից է կերտել

Գիտություն և Մշակույթ

Խորհրդավոր ընթրիք ուշ XV դարի որմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին: Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին: Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը` 880 սմ:

Ամբողջ 1496 թվականն անցավ կոմպոզիցիայի որոնումներով: Հարկավոր էր չափել պատը և մտքով նրա վրա տեսնել ամբողջ կոմպոզիցիան:

Այդ տարիներին Միլանում ապրող նովելիստ, ապագա եպիսկոպոս Մատտեո Բանդելլոն, որը ոչ միայն ականատես էր, այլև լավ դիտող, Լեոնարդոյի աշխատանքը բնութագրող մի քանի գծեր է մեզ հասցրել: Նա ասում է. «Ես շատ անգամ եմ տեսել, որ Լեոնարդոն սովորություն ուներ առավոտյան շատ վաղ բարձրանալ փայտամածի վրա, քանզի «ընթրիքը» հատակից բավականին բարձր է, և արևածագից մինչև մութն ընկնելը վրձինը ձեռքից ցած չէր դնում, ուտելն ու խմելը մոռացած` անընդհատ նկարում էր: Պատահում էր նաև, որ անցնում էր երկու, երեք, չորս օր, իսկ նա նկարին չէր դիպչում, այլ մեկ կամ երկու ժամ կանգնում էր առջևը և դիտելով ինքն իրեն խորհում էր կերպարների մասին… Ես նաև տեսել եմ, որ ենթարկվելով կամակորությանը կամ տարօրինակոիթյանը, նա կեսօրին, երբ արևը գտնվում էր Առյուծի համաստեղության մեջ, հեռանում էր Հին հրապարակից, ուր նա ծեփում էր իր զարմանալի կավե «Հեծյալը», գնում էր ուղիղ Գրացիե, բարձրանում փայտամածի վրա, երկու-երեք վրձնահարված անում որևէ կերպարանքի վրա, իսկ հետո անսպասելիորեն հեռանում էր, գնում ուրիշ գործի»: Շատ հետաքրքրական, թեև մի քիչ անեկդոտային մանրամասնություններ է հաղորդում Վազարին: Նա ասում է. «Պատմում են, որ վանքի պրիորը համառորեն Լեոնարդոյից պահանջում էր ավարտել իր ստեղծագործությունը, քանզի նրան տարօրինակ էր թվում, որ Լեոնարդոն, խոհերի մեջ ընկղմված, ժամերով կարող է կանգնել նկարի առջև ու ոչինչ չանել: Ցանկանում էր, որ նա վրձինը ձեռքից ցած չդնի և աշխատի այնպես, ինչպես վանքի այգում են աշխատում: Դրանով չբավարարվելով` նա նույնը սկսեց պնդել դքսի մոտ և այնքան նրա գլուխը տարավ, որ վերջինս ստիպված մարդ ուղարկեց Լեոնարդոյի ետևից և սիրալիրությամբ խնդրեց գործի անցնել՝ ամեն կերպ հասկացնելով, որ այդ բոլորը պրիորի պահանջով է անում: Լեոնարդոն, գիտենալով, թե որքան սուր ու բազմակողմանի է դքսի միտքը, ցանկություն հայտնեց (որը երբևէ պրիորի վերաբերմամբ չէր արել) նրա հետ հանգամանորեն զրուցել այդ խնդրի շուրջ: Նրա հետ երկար խոսեց արվեստի մասին և բացատրեց, որ վսեմ տաղանդները, իրենց մտքով հայնագործելով ու ստեղծելով այն կատարյալ գաղափարները, որոնք հետո արտահայտում ու մարմնավորում են բանականության այդ նվաճումներով ղեկավարվող ձեռքերը, որքան քիչ են աշխատում, այնքան ավելի են մեծ արդյունքների հասնում:

Դրան նա ավելացրեց, որ միայն երկու գլուխ է մնացել նկարելու: Դրանցից մեկը Քրիստոսի գլուխն է, որի տիպարը նա չի ցանկանում երկրի վրա որոնել, և միաժամանակ իր մտքերն էլ այնքան վեհ չեն, որպեսզի կարողանա իր երևակայությամբ ստեղծել այն գեղեցկության ու երկնային զմայլանքի կերպարը, որը պետք է հատկանշական լինի մարմնավորված աստվածությանը: Պակասում է նաև Հուդայի գլուխը: Նա նույնպես իրեն խոհերի մեջ է նետում, քանզի ուժ չունի հղանալու այն ձևը, որը կարողանա արտահայտել նրա գծերը, ով ստացած այդքան շնորհներից հետո իր մեջ բավական դաժանություն գտավ մատնելու իր տիրոջն ու աշխարհի արարչին: Այդ գլուխը նա դեռ կցանկանար որոնել, բայց վերջիվերջո, եթե ավելի լավ ոչինչ չգտնի, պատրաստ է օգտագործելու այդ պրիորի գլուխը, որն այնքան պնդերես է ու անհամեստ: Դա շատ զվարճացրեց դքսին, որը Լեոնարդոյին ասաց, թե հազարապատիկ իրավացի է:

Այդպիսով խեղճ պրիորը շփոթված շարունակեց գլուխը ծռած աշխատել այգում և հանգիստ թողեց Լեոնարդոյին` լավագույնս ավարտելու Հուդայի գլուխը, որը դավաճանության ու անմարդկայնության իսկական մարմնավորումն է, իսկ Քրիստոսի գլոիխը, ինչպես ասվել է, մնաց անավարտ»: Վազարիի հաղորդած Լեոնարդոյի խոսքերը, եթե հորինված էլ են, ապա լավ են հորինված, քանզի դրանք արտահայտում են նկարչի սիրելի մտքերից մի քանիսը: Ըստ որոշ այլ աղբյուրների` դա Վինչին երկար որոնումներից հետո ի վերջո գտել է Քրիստոսին համապատասխան բնորդ` գեղեցիկ և բարի դեմքով:

Հետագայում, երբ Լեոնարդոն դեռ շարունակում էր իր որոնումները` Հուդայի կերպարն ավարտելու համար, նա հանդիպում է մի թափառաշրջիկի, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրում է նկարչին։ Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող բնորդն էր, ում օգտահործել էր Քրիստոսին նկարելիս:

«Խորհրդավոր ընթրիքը» ավարտվեց 1498 թվականի փետրվարի սկզբին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված