Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի ալելուիա-ի և ամեն-ի հետ. Պարույր Սևակ

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն. Պարույր Սևակ», «Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել. Պարույր Սևակ»:

Հասկացա, որովհետև մինչև այդ կարծում էի, թե բանաստեղծությունը ոտանավոր գրելն է` օրացուցային այս կամ այն թվականի առթիվ, գովքն է` հանճարեղ առաջնորդի կամ նրա մարտական զինակցի, խառնուրդն է երկու բաժին ծաղկի և մի բաժին առվի ջրի, երբ պետք է` վերամբարձ-ճոռոմ ոճով (որ անում էին մարտիկ–պոետներ–ը), եթե հարկավոր է` աշուղական հանգով (որ բնագավառն էր հուզական լիրիկա–յի): Ես տակավին չէի նկատել, որ այսօրինակ գրականությունը, վերջին հաշվով, զբաղված է ոչ այլ ինչով, քան չակերտներ դնելով, իսկ հիմա սկսում էի հասկանալ, որ գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը: Ես դեռ չգիտեի, որ քաղաքականությունը միջնորդ է բանաստեղծի և ժամանակի միջև, բայց սկսում էի կռահել, որ այդ միջնորդը, տվյալ պայմաններում, ոչ այնքան գործ է սարքում, որքան փչացնում:

Ես սկսում էի փրփուրի ու քափի ոչ բարով պոեզիան զանազանել ճշմարիտ բանաստեղծությունից և հասկանալ,

որ այս վերջինիս մասին է մեր 20-ամյա մեռած հանճարը ասել. Ոհ, հատակն են իմ փրփուրներս (Պ. Դուրյան).

որ... բանաստեղծությունը շղթայել օրացույցին` նույնն է թե Բախի խորալը նվագել ստադիոնում կամ Խորհրդավոր ընթրիքը փակցնել բաղնիքում.

որ... ճշմարիտ բանաստեղծությունը գործ չունի ալելուիա–ի և ամեն–ի հետ. ամենաշատը` նա կարող է մարդկանց տոն պարգևել կամ մեղմել սգի կսկիծը.

որ... ճշմարիտ բանաստեղծություն գրելը պիտի լինի ինքնազատագրության պես բան և ոչ թե թամադայություն.

որ... բանաստեղծը ներքին այրման շարժիչ է և ոչ թե ջրաղացի անիվ` օտար մի ուժով պտտվող.

որ... բանաստեղծ կոչումը կրծքանշան չէ` առնես ու ամրացնես կրծքիդ կամ գլխարկիդ. բանաստեղծը նա է, ով ունի իր ստորերկրյա ջուրը, իր արտեզյան երակը.

որ, վերջապես, գրելու և գրելացավի միջև ընկած է մի անտեսանելի անդունդ, մի երևակայելի, բայց անժխտելի ջրբաժան գիծ, մի, եթե կուզեք, փոքրիկ... առվակ, որի մեջ, սակայն, հազարավորներն են խեղդվում:

Չարենցն ինձ օգնեց տեսնելու այդ անդունդը, այդ ջրբաժան գիծը և այն փոքրիկ առվակը, որի մեջ ես չուզեցի խեղդվել: Միայն Չարենցը հազիվ թե օգներ, եթե նրան չաջակցեր իմ սեփականությունը` ինքնասիրության և արժանապատվության զգացումը:

Լավ է լինել լավ ընթերցող, քան վատ գրող:

Ու ես երդվեցի` այլևս ոտանավոր չգրել: Եվ իսկապես էլ չգրեցի: Ես ինձ տվեցի ուսման և, աոաջին հերթին, հին հայերենի իմացությանը: Հայ բազմադարյան գրականությունը կամաց - կամաց դադարեց լինելուց: Ես ինձ լրջորեն նախապատրաստում էի գրականագիտության և բանասիրության: Այսպես անցավ համալսարանական երկու տարիս: Չմոռանամ ասելու (մոռանալու բան է), որ համալսարանական ուսումնառությունս համընկավ պատերազմին. պատերազմն սկսվեց, երբ ես ավարտում էի աոաջին տարվա դասընթացը, և ավարտվեց, երբ ես ավարտում էի համալսարանը: Պատերազմին չմասնակցելուս պատճառը տարիքս էր (միայն երկրորդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա), և որովհետև երրորդ կուրսը փաստորեն վերջին կուրս էր (4—5 կուրսերին միանգամից ավարտեցրին ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: Իմ փոխարեն 50-ամյա հայրս էր բանակում...

Ինչ տարիներ էին: Հիշելն անգամ սարսուռ է պատճառում: Սով: Ցուրտ: Փայտոջիլների արշավանք: Էլեկտրական լամպի այրվելն անգամ հավասար էր հացի գրքույկ կորցնելուն, որովհետև նոր լամպ ճարելը համարյա թե անհնարին էր (տղաներից մեկին, որ շուտով գիտությունների դոկտոր է դառնալու, համալսարանից հեռացրեցին` արտաքնոցից մի լամպ գողանալու համար: Արտառոց է թվում, թե մենք ինչպես չմեռանք սովից կամ թոքախտից: Բայց չմեռանք: Ավելին. լցվեցինք նոր հյութերով, նոր ըմբռնողությամբ, նոր սիրով ու ատելությամբ...

 շարունակելի

Նյութը վերցված է Պարույր Սևակի կայքից:

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված