Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

«Մեր մեռելները մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը». Արամ Երկանյան

Գիտություն և Մշակույթ

«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մէջ են, եւ նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ՝ ոճրապարտ գանգերի արիւնը»:
Արամ Երկանեան

Հայ վրիժառու բազուկն անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագոյն վրիժառուներից է Արամ Երկանեանը:
Երկանեանները Ծոփքից էին՝ Արեւմտեան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպէս է նախկինում կոչւել տոհմանունը՝ ոչ ոքի յայտնի չէ: Յայտնի է միայն, որ տոհմից Սամուէլ անունով բարձրահասակ մէկը տեղափոխւում է Էրզրում: Երկար հասակի պատճառով՝ նրան կոչում են Երկան Սամուէլ, որտեղից էլ առաջանում է ազգանունը՝ Երկանեան:

Ապագայ վրիժառուն ծնւել էր 1900 թւականին՝ Կարին (Էրզրում) քաղաքում: Յաճախել է տեղի դպրոցը, որտեղ էլ երդւել է, որ դառնալու է իր ազգի, ցեղի վրիժառուն, երբ ծանօթացել է Վենետիկի Մխիթարեանների հրատարակած գրքոյկին, որտեղ նկարագրւած էր Ադանայի ջարդերի պատմութիւնը:

1915 թ. կորցնելով ծնողներին, հարազատներին՝ նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխւում Արեւելեան Հայաստան: Այստեղ Արամը միանգամից ակտիւ հասարակական կեանքի է անցնում եւ 1917 թ. անդամագրւում Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, զինւորագրւում է հայկական կամաւորական գնդերին եւ մեկնում ռազմաճակատ՝ վրէժ առնելու ոսոխից: Շուտով աչքի է ընկնում ծառայութեան մէջ եւ Կարին-Դերջան հատւածում նշանակւում է ռազմակայանի պետ: Նա այս պաշտօնում պէտք է պահպանէր ռուսական նահանջող բանակից մնացած գոյքը, զինապահեստները:

Շուտով սկսւում է նահանջը եւ Արամ Երկանեանը նահանջող հայկական զօրամասերի հետ դարձեալ յայտնւում է Կովկասում: Սակայն, նա ցած չի դնում զէնքն ու մինչեւ վերջ շարունակում է պայքարը` Զեմլիակի խմբում մասնակցելով Բաշ-Ապարանի հերոսամարտին՝ արդէն որպէս գնդացրային դասակի հրամանատար: Անկախութեան հռչակումից յետոյ՝ Արամ Երկանեանը Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան յանձնարարականով մեկնում է Լոռի-Փամբակ եւ ճնշում այնտեղ գործող թուրք աւազակախմբերին:
Պատերազմի աւարտից յետոյ՝ ՀՀ կառավարութեան յանձնարարականով Արամ Երկանեանն ընդգրկւում է «Նեմեսիս» ծրագրում, որի նպատակը Հայոց Ցեղասպանութիւնը ծրագրած ու իրականացրած ճիւաղների ոչնչացումն էր: Եւ ահա, «Նեմեսիս»-ի ղեկավար եւ մտայղացող Շահան Նաթալին հէնց Արամ Երկանեանին ու Արշաւիր Շիրակեանին է ընտրում` սպանելու երիտթուրք պարագլուխներ՝ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:

Հայոց Ցեղասպանութեան պատասխանատու այս երկու յանցագործներին Արամ Երկանեանը Արշաւիր Շիրակեանի հետ պատուհասեց 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասէ փողոցում: Ցեղասպանները խնջոյքից յետոյ՝ հանգիստ ճեմում էին շքախմբով Ջեմալ Ազմիի զբաղեցրած տան մօտակայքում, ընդորում, նրանց հետ էր նաեւ մէկ տարի առաջ Սողոմոն Թեհլիրեանի արձակած գնդակից տապալւած Թալէաթ փաշայի այրին: Դիմահար կրակոցով տապալելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին ու նրանց թիկնապահներից մէկին՝ Արամ Երկանեանն ու Արշաւիր Շիրակեանը խոյս տւեցին ոստիկանութեան հետապնդումից:

Հետագայում իր յուշերում Արամ Երկանեանը գրեց. «Հազիւ անկողին մտած` այնպիսի երանաւէտ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիւ թէ այդքան անուշ քնած լինէի կեանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրօրէն: Ոչ մի յոգնութիւն, ոչ մի կասկած կամ երկիւղ… Չէի մտածում անգամ, թէ ոստիկանութիւն կայ եւ հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քէֆից եւ գինին քաղցր թմրութիւնով էր գրկել ինձ: Միլիոնների արեան վրէժխնդրի համար աւելի գինովցնող ի՞նչ գինի կայ, քան ոճրագործների արիւնը: Եւ երբ կը շարունակւէր ականջիս մէջ «բաբա, բաբա» կոծը, ինձ թւում էր՝ մայրիկս է, որ օրօր էր երգում` օրօրոցս օրօրելով»:

Սակայն, այս երկուսից բացի` Արամի մահացու գնդակների զոհերն էին նաեւ Բաքւի հայութեան ջարդերի կազմակերպիչները` մուսաւաթականներ Ղասիմբէկովը, Սառաֆովը եւ Խան-Մամեդովը, որոնց Արամը սպանեց Թբիլիսիի հրապարակում: Արամին է պատկանում նաեւ Ադրբեջանի նախկին վարչապետ, Շուշւայ հայութեան ջարդարար Ֆաթալի Խան-Խոյսկու սպանութիւնը: Մինչ այդ` հայոց «Նեմեսիս»-ը երեք անյաջող փորձ էր արել տապալելու Խան-Խոյսկուն: Գործը յաջողութեամբ գլուխ բերեց Արամ Երկանեանը:

1920 թ. յունիսի 19-ին Թբիլիսիի կենտրոնում` Գոլովինսկի պողոտայում, Արամ Երկանեանը ծպտւած արտաքինով սպասում էր: Ֆաթալի Խան-Խոյսկին թիկնապահներով դուրս եկաւ մօտակայ շէնքից ու առաջացաւ: Արամն ընդառաջ գնաց, հանեց մաուզերը եւ կրակոցով ջախջախեց Խան-Խոյսկու գանգը: Նրա կրակոցներից գետնին տապալւեցին նաեւ Ադրբեջանի Մուսաւաթական կուսակցութեան հիմնադիր Խան-Մամեդովը, թիկնապահներից երկուսը եւս: Այնքան արագ կատարւեց ամէն ինչ, որ Խան-Խոյսկու մնացած թիկնապահները չհասցրեցին հակադարձել. Արամը խոյս տւեց՝ միայն վիրաւորւած: Գործողութեան ժամանակ նրա աջակիցն էր վրիժառու Միսաք Կիրակոսեանը:

Արամ Երկանեանի վրիժառու բազուկից չխուսափեցին նաեւ հայազգի դաւաճանները: Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում նա Սողոմոն Թեհլիրեանի հետ շանսատակ արեց Պոլսի հայ մտաւորականութեան ցուցակը կազմողներ` Արթինին եւ Վահէ Քիսային: 1922 թւականից Արամ Երկանեանը հաստատւեց արտասահմանում: Խորհրդային բռնապետութիւնը հերոսին թոյլ չտւեց բնակւել Հայրենիքում: Սկզբում հաստատւեց Ռումինիայում, ապա անցաւ Լատին Ամերիկա` հանգրւանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Նա Գարեգին Նժդեհի մտերիմ ընկերն ու զինակիցն էր, եւ ուր էլ լինէր, տարածում էր Նժդեհի գաղափարներն ու շարժումը՝ Ցեղակրօնութիւնը:

Արտասահմանում նա ակտիւ հասարակական կեանքով էր ապրում` ողջ եռանդը ներդնելով հայապահպանութեան ու ազգային վերածնունդի գործին: Նա Արգենտինայում մինչ օրս հրատարակւող «Արմենիա» թերթի հիմնադիրն է: Արամ Երկանեանն ապրեց կարճ, բայց ապրեց իմաստալից ու նւիրական կեանքով: Նրա ուսուցիչը` Շահան Նաթալին, այսպէս է բնորոշել հերոսին. «Դիտեցէք իր պատկերը: Եւ անոր ճակատը, աչքերը, դէմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը… Զինքը ճանչցայ Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողութիւնը ժամանակով չի չափւիր: Բաց գիրք մը, որ ինձ թւեցաւ, թէ ծնած օրէս կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ եւ հայու աչքերուն մէջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:

աղբյուրը` «Ալիք» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված