Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

«Ծերացաւ՝ ազգին համար խորհելով». Մկրտիչ Խրիմյան

Գիտություն և Մշակույթ

Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս Խրիմեան Մկրտիչ հայոց հազարամեակներու պատմութեան ոսկեմատեանին մէջ իր վեհաշուք տեղը գրաւած է իբրեւ հոգե-մտաւոր եւ ազգային-քաղաքական մեծագործ հեղինակութիւն` իբրեւ Հայ Հողին ու Հողի Մարդուն խորհուրդն ու արժէքը յաւերժացուցած Մկրտիչ Ա. Վանեցի։

Խրիմեան Հայրիկ ճակատագրւած էր 87 տարի ապրելու հայ ժողովուրդի արդի շրջանի ամենէն ալեծուփ ժամանակաշրջանին։ Եւ Հայրիկը բառին բուն ու ամենէն վաւերական իմաստով լիարժէք ապրեցա՛ւ իրեն շնորհւած կեանքի ժամանակաշրջանը եւ ինչպէս որ սիրւած ժողովրդային երգը կը նշէ՝ «ծերացաւ՝ ազգին համար խորհելով»...

Իր հոգեւոր ծառայութեամբ, իր ստեղծած գրականութեամբ, իր հրապարակագրական վաստակով, իր բանաւոր քարոզներով եւ ազգային, քաղաքական ու հասարակական եռանդուն գործունէութեամբ Խրիմեան Հայրիկ աւելի քան վեց տասնամեակ առաջնորդող ներկայութի՛ւն եղաւ հայ ժողովուրդի կեանքին մէջ։

- Եղաւ հայոց մեծ դաստիարակը, որ իր վարակիչ օրինակով խորհրդանշեց անսակարկ անձնւիրումը ազգին ու Հայրենիքին` հայոց ազգային ու տոհմիկ արժէքներու անխաթար պահպանումին։

- Շունչ տւաւ Հայ Եկեղեցին եւ Հայ Միտքը դարաւոր գերութեան հետեւանք ուծացումէն ու այլասերումէն վերականգնելու եւ վերանորոգ թափով լուսաւորելու շարժումին։

- Դարձաւ դրօշակիրը Հայաստանն ու հայութիւնը երկաթէ շերեփով օտարի լուծէն ազատագրելու պայքարին։

Ինչպէս Սիամանթօ կը մատնանշէ, Խրիմեան Հայրիկ հանդիսացաւ «Ազատութեան ջահակիր»-ը, որ գլխաւոր երկու ուղղութիւններով յեղաշրջեց հայ իրականութիւնը։

Առաջին` դէպի Հայաստան աշխարհը սեւեռեց միտքն ու հոգին արդի հայ մարդուն։ Իսկ Հայրիկի Հայաստանը բոլորէն լքւած եւ բռնակալներու ոտնակոխ հայկական գաւառն էր՝ հայ գեղջուկը՝ իր անհուն վիշտով ու անսահման բարութեամբ։ Հայրիկի յորդորներով հայ պանդուխտները տունդարձի երազը սնուցանեցին իրենց հոգիին խորը։ Հայրիկի յանդիմանութիւններով իրենց քաղքենիական եւ ստրկամիտ արատներէն մաքրւելու ուղին գտան մեր ժողովուրդը առաջնորդելու կոչւած հոգեւորական թէ հասարակական գործիչները։ Հայրենի հողին վրայ վերախմբւելու եւ բազմանալու պատգամով պսակւեցաւ Հայրիկի ազգային մտածողութեան այբուբենը։

Երկրորդ` «հերիսայի» եւ «թուղթէ շերեփի» իր պատմական քարոզով Խրիմեան Հայրիկ նոր դարաշրջան բացաւ հայ ժողովուրդին առջեւ։ Հայաստանը ոչ միայն իբրեւ հոգե-մտաւոր տարածք, այլեւ ու առաջին հերթին իբրեւ աշխարհա-քաղաքական իրականութիւն վերականգնելու ճամբան հունաւորեց` ազգային-ազատագրական պայքարի գաղափարական խարոյկը վառելով 1878 թ. օգոստոսին` Բեռլինի տխրահռչակ վեհաժողովէն իր վերադարձին։ Հայրիկի քարոզէն շունչ ու թափ առաւ «Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն» պատգամող յեղափոխական իմաստութիւնը։

Քսաներորդ դարուն, Հայաստանի ու հայութեան ազատատենչ ոգին վերստին շղթայակապ ճնշելու խորհրդային խաւարամտութեան շրջանին, ազգային մեր բոլոր իրա՛ւ արժէքներուն հետ փորձ կատարւեցաւ նաեւ Խրիմեան Հայրիկի նշանակութեամբ մեծութիւնը արատաւորելու։ Բայց, որքան ալ նորահաս սերունդներու ենթագիտակցութեան մէջ խորհրդային այդ թոյնը իր աւերը գործեց, այդուհանդերձ` հայրենի հայութիւնը արագօրէն կտրեց ինքնամաքրման դժւարին փուլը եւ երջանկայիշատակ Վազգէն Առաջինի օրինակով իր մտքին ու հոգիին մէջ վերականգնեց Հայրիկի մեծ դաստիարակի անմահ պատւանդանը։

Այդ առումով` ափսոսանքով պէտք է արձանագրել, որ հայրենի հողի վրայ այսօր ալ կարելի է հանդիպիլ հայորդիներու, որոնք խորհրդային թոյնին վերապրուկներով կուզեն նսեմացնել Հայրիկի ազգային-քաղաքական պատգամը։ Խրիմեանը իբրեւ մեծ հայրենասէր ընդունելու, բայց իբրեւ քաղաքական գործիչ «վիպապաշտ» ու «լալկան» հռչակելու զուր փորձերն ու անհեթեթ վերագրումները այսօր ալ արձագանգ կը գտնեն։
Հայոց անզուգական Հայրիկը ծնած էր 4 ապրիլի 1820 թ.՝ Վան։

Մանուկ տարիքէն հօրմէ որբացած էր եւ յանձնւած հօրեղբօր հոգատարութեան, որուն խրախուսանքով եւ օժանդակութեամբ կրցաւ ուսանիլ Լիմ եւ Կտուց անապատներու վանական դպրոցներուն մէջ։ Հակառակ իր ստացած հոգեւոր դաստիարակութեան` աշխարհական մարդու կեանք ընտրեց` ամուսնացաւ եւ իր ժամանակի բոլոր հայ երիտասարդներուն պէս 1843 թ. պանդխտութեան գնաց Պոլիս` հոնկէ Եւրոպա անցնելու եւ բարձրագոյն ուսման հետեւելու համար։ Բայց, նիւթական դժւարութիւնները պատճառ եղան, որ ան մնայ Պոլիս եւ հայոց լեզւի ու պատմութեան ուսուցիչ դառնայ Խասգիւղի հայոց աղջկանց վարժարանին մէջ։ Պոլիս իր կեցութեան վեց տարիները` ուսուցչութեան կողքին` Խրիմեան նւիրեց գաւառներէն եկած երիտասարդ պանդուխտներուն ազգային դաստիարակութիւն ջամբելու աշխատանքին։

Ոչ միայն իր երիտասարդութեան եւ աշխարհական կեանքի այդ շրջանին, այլեւ, այնուհետեւ եւս, թէ՛ 1853-1892 թթ. առաջնորդական եւ պատրիարքական իր պաշտօնավարութեան շրջանին, թէ՛ 1892-1907 Ամենայն հայոց կաթողիկոսութեան գահակալի իր վերջին տարիներուն բառին ամենէն ընդգրկուն եւ խոր իմաստով լուսաւորիչ մը եղաւ Մկրտիչ Խրիմեան։

Հայրիկի կեանքին ու գործին մղիչ ուժն ու կենարար առանցքը դարձաւ հայրենի հողին պաշտամունքը, որմէ ներշնչւեցաւ հայկական գաւառը ամբողջական հոգածութեան տակ առնելու, պահպանելու եւ բարելաւելու իր հետեւողական գործը։

1853 թ. Վան վերադարձին մահացած գտաւ մայրն ու կինը եւ անցաւ Աղթամար` հրաժեշտ տալով աշխարհական կեանքին։ 1854 թ. ձեռնադրւեցաւ կուսակրօն քահանայ եւ լծւեցաւ ուսուցչական ու գրական աշխոյժ գործունէութեան` հայրենի հողին կառչած մնալու՝ ազգային մեր ժառանգութեան տէր կանգնելու եւ հայոց անկախ պետականութեան աւանդները վերանորոգելու գաղափարները տարածելով։

Հայրիկի երազն էր Աղթամարը վերածել հայաստանեան «Վենետիկ»-ի` իր վանական ուսումնարանով, տպարանով եւ թերթով։ Բայց, Աղթամարի պահպանողական միաբանութիւնը խորթ աչքով սկսաւ նայիլ երիտասարդ վարդապետին աշխուժութեան եւ Խրիմեան ստիպւեցաւ հեռանալ Աղթամարէն։ Հաստատւեցաւ Պոլիս, ուր գործուն մասնակցութիւն բերաւ Ազգային սահմանադրութեան մշակման ու ազգային կեանքի ժողովրդական-ժողովրդավարական ղեկավարման ի նպաստ ծաւալած բուռն պայքարին։

1855 թ. լոյս ընծայեց «Արծւի Վասպուրական» ամսագիրը, որ առաջին բեմը դարձաւ ազգային իր մտածողութեան մշակումին ու հիմնաւորումին։ 1857 թ. կրկին վերադարձաւ Վան, բայց այս անգամ Վարագայ վանքը հաստատւելու եւ Պոլսէն իր հետ բերած տպագրական մեքենայով «Արծւի Վասպուրական»-ի հրատարակութիւնը շարունակելու, ինչպէս նաեւ ազգային արթնութեան եւ լուսաւորութեան ծառայող գիրքեր տպագրելու նպատակով։

1862 թ. ընտրւեցաւ Տարօնի առաջնորդ եւ հաստատւեցաւ Մշոյ Ս. Կարապետ վանքը, որ շուտով դարձաւ հայոց ազգային զարթօնքին ու ազատագրումի տենչերուն հոգե-մտաւոր հնոցը։ Իր արժանաւոր սանին` Գարեգին եպիսկոպոս Սրւանձտեանցի խմբագրութեամբ լոյս ընծայեց «Արծւիկ Տարօնոյ» թերթը, որ իր հայրենաշունչ եւ ազգայնաշունչ գաղափարներուն տարածման նոր բեմը դարձաւ հայկական նահանգներու ամբողջ տարածքին։

1868 թ. իբրեւ Տարօնի առաջնորդ` մասնակցեցաւ Էջմիածնի մէջ կայացած Գէորգ Դ կաթողիկոսի ընտրութեան, որ առ ի գնահատանք Խրիմեանի բեղուն գործունէութեան` եպիսկոպոսի աստիճան շնորհեց արդէն մեր ժողովուրդին կողմէ «Հայրիկ» անւանումին արժանացած մեծ հոգեւորականին։

Անսահման եղաւ Խրիմեան Հայրիկի վայելած ժողովրդականութիւնը ողջ հայութեան մօտ։ Եւ երբ 1869 թ. Կ. Պոլսոյ Հայոց պատրիարքութեան նոր գահակալ մը ընտրելու անհրաժեշտութիւնը ծագեցաւ` ժողովրդային բուռն ու միահամուռ պահանջով Խրիմեան Հայրիկ ընտրւեցաւ պատրիարք։ Այնքա՜ն մեծ էին Հայրիկին կապւած յոյսերը, որ Պետրոս Դուրեան, այդ ատեն տակաւին պատանի, բանաստեղծութիւն նւիրեց Հայրիկի ընտրութեան` գրելով. «Ո՞վ է, որ կու գայ. թագաւո՞ր մը. ո՛չ. սեւ սքեմ մը ուսին` Հայոց Հայրիկն է, որ կու գայ»...

Բայց, միայն երեք տարի Խրիմեան Հայրիկ դիմացաւ պատրիարքական պաշտօնավարութեան։ Պոլսոյ պահպանողական խաւին ու քաղքենի ղեկավարութեան ուղղւած իր սուր քննադատութիւնները, գումարւելով գաւառի հայութեան բարեկարգումին եւ զարգացումին ի սպաս ուժերը եւ միջոցները կեդրոնացնելու իր հետեւողական ճիգին վրայ, պատճառ դարձան պատրիարքական պաշտօնէն իր հրաժարումին։ Հայրիկ դարձեալ վերադարձաւ Վան, ուր նորովի թափով շարունակեց կրթական եւ գրական իր գործունէութիւնը։

Այդ շրջանին էր` 1878 թ., որ երբ Բեռլինի վեհաժողովին հայկական պատւիրակութիւն մը ղրկելու հնարաւորութիւնը ստեղծւեցաւ` Ներսէս Վարժապետեան պատրիարքի կողմէ Խրիմեան Հայրիկ ընտրւեցաւ պատւիրակութեան նախագահ եւ Բեռլինի մէջ արժանաւորապէս ներկայացուց հայկական նահանգներու ինքնավարութեան պահանջները։

Հայոց ազգային-ազատագրական պայքարին հոգեւորական ռահվիրայի իր քարոզներն ու գործնական աշխատանքները աննկատ չանցան համիդեան բռնակալութեան կողմէ եւ տարիներու վրայ երկարած ազդարարութիւններէ ու կաշկանդումներէ ետք` սուլթանի հրամանով Խրիմեան Հայրիկ Երուսաղէմ աքսորւեցաւ 1891 թ.։ Բայց, հազիւ տարի մը ետք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսութեան նոր գահակալի ընտրութեան կարիքն առաջացաւ, Խրիմեան Հայրիկ հայ ժողովուրդի միահամուռ պահանջով ի բացակայութեան՝ ընտրւեցաւ Ս. Էջմիածնոյ գահակալ։

Քաջ հովիւի պատմական ժառանգութիւն մը կտակեց Խրիմեան Հայրիկ՝ իբրեւ Ամենայն հայոց կաթողիկոս։ Իր գահակալութեան առաջին տարիները զուգադիպեցան 1895-96-ի համիդեան կոտորածներուն, որոնց դէմ բարձրաձայն եւ ազդու քարոզչութիւն ծաւալեց աշխարհով մէկ, յատկապէս ցարական իշխանութեանց մօտ՝ ջարդերու դադրեցման մէջ ռուսական ազդու միջամտութիւն պահանջելով:

Իր կաթողիկոսութեան շրջանին զուգադիպեցաւ նաեւ հայ եկեղեցապատկան կալւածներու բռնագրաւման 1903 թ. ցարական տխրահռչակ հրամանագիրը, որուն դէմ հայ ժողովուրդի ծաւալած բուռն բողոքի շարժումին եւ անզիջող պայքարին խորհրդանիշը դարձաւ հայոց ծերունազարդ Հայրիկը։

Մինչեւ իր վերջին շունչը` Խրիմեան Հայրիկ յաղթահասակ կանգնեցաւ հայ ժողովուրդի հոգե-մտաւոր առաջնորդի իր բարձրութեան վրայ։
Խրիմեան Հայրիկ վախճանեցաւ 10 նոյեմբերի 1907 թ.` հայ ժողովուրդի մտքին ու սրտին մէջ անզուգական իր բարձունքը նւաճած։
Հայրիկի աճիւններն ամփոփւած են Ս. Էջմիածնի մայր տաճարի մուտքին գտնւող դամբարանին մէջ։

աղբյուրը` «Ալիք» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված