Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Հայրենադարձ ֆիդայու ողբերգությունը

Գիտություն և Մշակույթ

Մօրուք Կարօ իր կեանքի վերջին տարիները ապրեցաւ Համատանի մէջ (Պարսկաստան), ուր շարունակեց կազմակերպական գործուն ներկայաութիւն ըլլալ Դաշնակցութեան մէջ ... 1949-ին, առյաւէտ փակեց իր ցաւատանջ աչքերը։

Մօրուք Կարոյի կենսագրութեան խորհրդահայ ժամանակաշրջանին վերաբերեալ ուշագրաւ վկայութիւն մը ունի Խաչիկ Դաշտենց` իր «Ռանչպարների կանչը» գործին մէջ։ Կարժէ կարդալ Դաշտենցի վկայութիւնը` ի մտի ունենալով, որ 1970-ականներուն գրուած է եւ ամբողջական ճշմարտութիւնը դեռ ի վիճակի չէ թուղթին յանձնելու, բայց տողատակի արդէն կը զգացնէ, թէ ինչպիսի ողբերգութիւն բաժին հանուեցաւ հայրենադարձ ֆետայիին։

ՀԱՅԴՈԻԿԻ ՓԱԽՈԻՍՏԸ

Ամրան գիշեր էր։

Ահագչի գիւղի ծայրամասում գտնուող իր խաղաղ խրճիթի տանիքին քնած էր Մօրուք Կարոն։
1921 թուականի Փետրուարին Մօրուք Կարոն եղել էր դէպի Էջմիածին եւ Աշտարակ արշաւող զինուած ուժերի շարքերում, իսկ նոյն տարուայ Ապրիլին Չոլոյի հետ Ջուլֆայի վրայով փախել էր Պարսկաստան։ Համադան քաղաքից Բաղդատի վրայով անցել էր Հալէպ, այնտեղից էլ՝ Յունաստան։

1924-ին Սովետական Հայաստանից փախած ֆիդայիներին ներում էր շնորհուել եւ այդ երկուսն էլ Յունաստանից Հայաստան վերադառնալով ձեռնամուխ էին եղել երկրագործական խաղաղ աշխատանքի։

Կարոն ընտրուած էր գիւղսովետի անդամ եւ «փոդի» նախագահ։

Գիւղում տիրական էին դարձել բատրակները։ Ստեղծուել էր չքաւոր եւ միջակ գիւղացու դաշինք ընդդէմ ուռճացած տնտեսութիւնների։
Անբարեյոյս էին համարւում հին ֆիդայիները։

Վերադարձից երեք տարի անց Չոլոն ձերբակալուեց։ Մօրուք Կարոն դարձաւ անհանգիստ։

Մի օր մի միլիցիոներ եկաւ Ահագչի եւ ուզեց իմանալ, թէ որտեղ է Կարոն։ Կինը պատասխանեց, թէ աղուն է տարել Ոսկեթաս։
Միլիցիոներս շտապեց Ոսկեթաս։ Ճանապարհին հանդիպեց մի ալրոտ մարդու։ Կարոն էր։ Հարցրեց.
- Ջրաղացում շատ մարդ կա՞ր։

- Կար։

- Մօրուսն էնտե՞ղ է։

- Հա, իր հերթին է սպասում,- խորհրադաւոր պատասխանեց Մօրուք Կարոն եւ տուն հասնելով ծեծեց կնոջը, թէ ինչո՞ւ է իր տեղը ուրիշներին յայտնում։

Թէեւ Կարոն գիւղսովետի անդամ էր եւ փոդի նախագահ, բայց արդէն համոզուել էր, որ իրեն կասկածում են եւ սկսել էր մօտը զէնք պահել։ Ու այժմ էլ քնած էր տասնոցը գլխատակին։ Ցերեկները նա այդ զէնքը թաքցնում էր ամբարի կամ թոնրի ակի մէջ։ Այդ հին ֆիդային վերին աստիճանի զգոյշ էր եւ կասկածամիտ։ Չէր վստահում ոչ մէկին, նոյնիսկ կնոջը, մանաւանդ՝ Չոլոյի ձերբակալութիւնից յետոյ։ Քնում էր միշտ առանձին, ամառները տանիքին եւ զէնքը միշտ վրան։ Գլխի տակ բարձի փոխարէն նա երբեմն մի սուր քար էր դնում, որ խոր քնով չտարուի։
Զէնքից բացի Կարոն ձեռք էր բերել մի հրաշալի զամբիկ։ Անունը Սոսէ էր։ Այնպէս էր վարժեցրել, որ ձին ցերեկը արածի մարգագետնում, իսկ գիշերները պատրաստ կանգնած լինի տան ետեւ։ Զին ոչ միայն դրան էր վարժուել, այլեւ տիրոջ միջնամատի մի թեթեւ շարժումով քառատրոփ սուրալ՝ ցանկացած ուղղութեամբ։

Ռանչպար մարդուն ի՞նչ է հարկավոր - հայրենի հող եւ մի խաղաղ անկիւն այդ հողի վրայ։

Այդ խաղաղ անկիւնը կար։ Կարոն ունէր բարձր տանիքով մի տուն լեռնային գիւղում, դիմացը մի սար՝ Արտենի, եւ սարի ճակատին` լուսին։
Հրաշալի հնձուոր էր Կարոն եւ դաշտ էր գնում միշտ արշալոյսից առաջ։ Միջահասակից քիչ ցածր էր, փոքր-ինչ շէկին տուող, ճակատը լայն, բեղերը խիտ ու ոլորուն։ Արագաշարժ մարդ էր, ազդու շարժուձեւերով։ Հանգիստ հաց կերած չկար կեանքում, այլ միշտ ոտքի վրայ։ Խնայել, խղճալ չգիտէր, երբ խօսքը վերաբերուէր ընդհանուրի ապահովութեանը։ Այս նոր վայրում Կարոն այնքան բարեկեցիկ էր դարձել, որ ակնարկներ կային, թէ «Գիւղսովետի անդամ Մօրուքը սեփականատիրական ձգտումներ ունի»։

Ընդամէնը մի քանի տարի նա իրեն զգաց խաղաղ աշխատաւոր այդ լեռնային գիւղում։ Դարձեալ խափանուեց հանգիստը։

Ռանչպարն ու ըմբոստ ֆիդային կողք-կողքի ապրում էին այդ հին սասունցու մէջ։ Ճնշւում էր առաջինը՝ պոռթկում էր ֆիդային, երկրորդն էր ճնշւում` զարթնում էր ռանչպարը։

Տեղական թերթերից եւ եկող-գնացողներից յայտնի էր դարձել, որ քրդական նոր շարժումներ են սկսուել Արարատի թիկունքում եւ Շէյխ Զիլան անունով մի հայ ֆիդայի այդ շարժումների գլուխն անցնելով, դրանք վերածել է թուրք բռնակալութեան դէմ ուղղուած մեծ ապստամբութեան։ Նոյնիսկ այդ ֆիդայու անունն էին տալիս - «Բրինդար»։ Որ այդ կռիւների մէջ սպանվել են երկու հին հայդուկ - քուրդ Հասանոն եւ ասորի Աբդելոն։ Եթէ այդ լուրերը ճիշտ են, ինչու չգնալ եւ չմասնակցել այդ ապստամբութեանը։ Թէկուզ եւ սպանուի, ի՞նչ կայ որ։ Չէ՞ որ հայդուկի կոչումն է կռվել եւ մեռնել ազատութեան համար։ Ինչո՞վ է ինքը ասորի Աբդելոյից կամ Հասանոյից պակաս։

Այսօր նա հնձից եկաւ, գերանդին հանեց տանից, որ հեսանի, բայց յոգնած էր, շուտ քնեց։ Գիշերը նոր էր ճեղքուել։

Կարոյին թուաց, որ իր ականջին ձայն դիպաւ։ Արթնացաւ, նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Արտենի սարը կախուած էր իր վրայ, իսկ տան առջեւի ձորակով խշշալով գնում էր առուն։ Տան ետեւը քարէ սանդուղքներ կային։ Ստուգեց։ Ձին կանգնած էր վերջին սանդուղի մօտ, պատի տակ։ Մի բերան ծըխեց եւ տանիքին նստելով սկսեց գերանդին սրել։ Լուսաբացին հնձի էր գնալու։

Քիչ անց խուլ ոտնաձայն լսուեց։ Թուաց, թէ ներքեւում դուռը բախեցին։

- Ո՞վ է,- հնչեց Մօրուքի ձայնը վերեւից։

Տանիքի վրայ կանգնել էր տանտէրը նախշուն վերմակը շուրջը հաւաքած, գերանդին ձեռքի մէջ։ Նայեց։ Լուսնեակն իր տեղումն էր։ Արտենի սարը իր տեղումն էր, խրճիթներն իրենց տեղում էին։ Այս մէկը իր եղբայր Օհանի տունն է։ Միւսը Մոսէ Իմոյի տանիքն է։ Տէր Քաջի դեզը ստուեր է նետել իր մարագի պատին։

Ահա եւ գիւղի Խոտնոցը` մեծ քարով։

Դրան վրայ դարձեալ զարկ լսուեց։

- Ո՞վ է,- իր հարցը կրկնեց Մօրուքը՝ տանիքից ներքեւ կռանալով։

Դրանը մի կին էր կանգնած։

- Իշխնձորցի, դո՞ւ ես։

- Ես եմ, Մօրուք։ Գործով ելայ դուրս, դուռը իմ ետեւից փակուեց։
- Ուժով հրիր։

Հրում եմ, չի բացւում։ Սողնակը իջել է դրան վրայ։

Մօրուք Կարոն գերանդին ձեռքին տանիքից կռացած նայում էր կնոջը` Մարթային։ Ի՞նչ էր մնացել այդ հրեղէն հարսից, որ դժուարանում էր նոյնիսկ մի դուռ բանալ։ Մի՞թէ այդ այն լեռնական աղջիկն է, որին ինքը ձիու մէջքին դրած փախցրել էր Կեպին սարի ամառանոցից։
Սեփական դուռը փակուել էր իրենց դէմ։

Ո՞վ պէտք է փակած լինէր, այն էլ այդ լուսնեակ գիշերին, այդ զմայլելի խաղաղութեան մէջ, երբ Մօրուքը գերանդին էր հեսանում, որ շուտով հնձի գնայ։

Ու ծանր մի տրտմութիւն իջաւ երկուսի վրայ, որ միգուցէ այդ դուռը յաւիտեան է փակուելու։

Մօրուք Կարոն հագաւ շորերը, իջաւ բաց արեց դուռը եւ գերանդին ուսին դրած գնաց հնձի։ Մինչեւ երեկոյ հնձեց։ Հեսանեց ու նորից հնձեց։ Յոգնած էր, դաշտից վերադարձաւ, գերանդին կախեց պատից ու մտաւ օդան։ Վրայի շորերը հանեց, որ շոգից չնեղուի։ Կինը գնաց ճաշ բերելու, բայց փողանից դատարկ ետ դարձաւ։

Դիմացի ձորակի մէջ ինչ-որ անծանոթ մարդիկ երեւացին, Եօթը հոգի էին եւ դէպի իրենց կողմն էին գալիս։

- Կարօ, էդ մարդիկ եկել են քեզ տանելու,- տագնապալի ազդարարեց Մարթան ցածր ձայնով։ Մօրուքը նայեց օդայի նեղլիկ լուսանցքից եւ արագ նետուեց հացատուն։ Ինչ¬որ բան էր ուզում վերցնել, բայց ետ դարձաւ եւ փողանից ձիու կապը առնելով շտապեց դուրս։ Շեմքին չհասած դէմը կտրեցին,

Մարթան ետեւից ձայնեց. «Մօրուք, դու գնա՛ իրենց բարեւ տուր։ Եթէ քո բարեւն առան ու քեզ ձեռք տուին, վնաս չկայ, իսկ եթէ քո բարեւը չառան՝ ուրեմն հաստատ իմացիր, որ եկել են քեզ տանելու»։

Կարոն մօտեցաւ, բարեւ տուեց, բայց ոչ մէկը նրա բարեւը չառաւ։

Ձին կանգնած էր պատի տակ։ Մարթան մօտեցաւ եւ գլխի կամաց թափ տուեց ձիու երեսին։ Ձին ընդոստնեց դէպի աղբիւրը։
Կարոն շարժուեց ձիու ետեւից։

- Մենք քեզ հետ մի քիչ գործ ունենք, ո՞ւր ես գնում,- զգուշացրեց նրանց պետը։

- Ձին աղբիւրն է, գնամ բերեմ, յետոյ գործի մասին կը խօսենք,- ասաց Կարոն։

Տեսան, որ անզէն է, շապիկ վարտիքով եւ ձեռքին ձիու սանձ կայ, համաձայն եղան։

Մօրուքը գնաց դէպի աղբիւրը։ Ձին տիրոջ ոտնաձայնն առնելով ականջները խաղացրեց։ Հազիւ էր կապը ձիու բերանը դրել, երբ անծանօթ մարդիկ մօտեցան աղբիւրին։

- Ինչպէ՞ս, դուք իմ ետեւից է՞ք գալիս,- ասաց Կարոն եւ ձեռնաթաթով աննկատելի հարուածեց ձիու դնչին։ Սոսէն խրտնեց ու փախաւ։
- Քուռը, քուռը,- բղաւեց սասունցին եւ շտապեց ձիու ետեւից։

Ձին քառատրոփ վազքով բարձրացաւ քարքարոտ բլուրը, որի վրայ գիւղն էր շինված եւ սլացաւ դէպի Խոտնոցի ձորը, մեծ քարի ուղղութեամբ։
Այդ ձորը ուղիղ տանում էր դէպի Արագածի լանջերը։ Կարոն հետքը կորցնելու համար ճանապարհին մտավ ինչ¬որ տուն, եւ հակառակ կողմից դուրս գալով, սլացաւ ձիու ետեւից։ Սոսէն Խոտնոցի մեծ քարի տակ կանգնած սպասում էր իրեն։ Հասնելն ու հեծնելը մեկ եղաւ։ Մինչ մարդիկ ուշքի կը գային, թէ ի՞նչ կատարուեց, Մօրուք Կարոն արդէն մօտենում էր Ծխով աղբիւրին։

Շատ թամբած ձիեր էր սանձել այդ անսանձ ֆիդային, բայց այս մէկը անթամբ էր եւ անսանձ, սակայն նոյնքան հնազանդ իր կամքին, որքան մինչեւ այդ եղած բոլոր նժոյգները։ Այնպէս էր մտել ձիու ականջը եւ այնպիսի հմտութեամբ էր վարում, մերթ իջնելով ձիու փորատակ, մերթ հակառակ կողմից բարձրանալով մէջքին ու նորից դէպի վար թեքուելով կպչում մերթ այս կողին, մերթ այն կողին, որ տեսարանը թւում էր զարմանալի անիրական։ Մարթան, հարեւանները եւ շատ գիւղացիք, ոմանք տանիքներին կանգնած, ոմանք էլ հաւաքուած Խոտնոցի ձորում, զարմացած նայում էին այդ տեսլացած ձիաւորի ետեւից, որին բռնելու համար դէպի Լեռնաձորի աղբիւրն էին վազում եօթ զինուած մարդ։
- Չմօտենաք ինձ եւ չգաք իմ ետեւից,- լսուեց Մօրուք Կարոյի սպառնական կանչը հեռուից եւ ինքն ու իր ձին կորան արեւի վերջին ճառագայթներից դատարկուած ոլորապտույտ ձորի մէջ։

- Փախավ մեր ձեռքից,- ասաց պետը յուսահատօրէն կանգ առնելով եւ արմունկը յենելով մի մթնած ժայռի։

- Գնաց միանալու կոլխոզից փախածներին,- աւելացրեց նրա թիկունքից վազողներից մէկը, զայրոյթից կրակելով ձորնիվեր։

Կարոն, իհարկէ, բանդիտներին չմիացավ։ նա իրեն համարում էր նպատակի մարդ եւ գնաց իր նպատակի ետեւից։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված