Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով 

Հանճարեղ գիտնականը մահացավ ԱՄՆ-ում, հողին հանձնեցին Մոսկվայում, Հայաստանից կառավարական անձ ներկա չէր հուղարկավորությանը...

Գիտություն և Մշակույթ

Երբ Սերգեյ Մերգելյանին շնորհվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` նա ընդամենը 21 տարեկան էր: Մոսկվա էր գործուղվել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը երեք ու կես տարում ավարտելուց հետո:

Դպրոցում սովորելու տարիներին արդեն նա տարբերվում էր մյուսներից իր մտավոր հզոր կարողություններով: Դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ` հանձնելով էքստեռն քննություններ: Նրա անունը թնդում էր նաև պետհամալսարանում, որտեղ մեկ տարվա ընթացքում նա հանձնել էր առաջին կուրսի բոլոր ու երկրորդ կուրսի քննությունների մեծ մասը և սկսել հաճախել երրորդ կուրս` ունկնդրելու հայ մաթեմատիկական դպրոցի հիմնադիր Արտաշես Շահինյանի դասախոսությունները: Շահինյանը իսկույն նկատում է լրջամիտ ուսանողին, որի մասին հետագայում գրում է. «Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր եւ տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը եւ այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց»:

Պատմության մեջ մի հետաքրքիր զրույց է պահպանվել Սերգեյ Մերգելյանի համալսարանական տարիներից. պարզվում է, որ նա  համալսարանում բոլորովին էլ աչքի չի ընկել բարձր առաջադիմությամբ, այդ պատճառով էլ հաճախ են եղել նրա` համալսարանից գրեթե դուրս մնալու դեպքերը: Մի անգամ նա համալսարանից դուրս մնալու շեմին էր,  մոտենալով ամբիոնի վարիչին, խնդրում է, որ վերջինս իրեն համալսարանում ուսումը շարունակելու ևս մեկ հնարավորություն տա: Տեղի տալով Մերգելյանի համառությանը` ամբիոնի վարիչը նրան մի բարդ խնդիր է հանձնարարում և մինչև հաջորդ առավոտ ժամանակ տալիս այն լուծելու համար` հակառակ դեպքում Մերգելյանին համալսարանից դուրս թողնելու պայմանով:

Հաջորդ օրը առավոտյան ժամը 8:00 -ից Մերգելյանն ամբիոնի վարիչի աշխատասենյակի մուտքի մոտ սպասում էր վերջինիս: Ամբիոնի վարիչի զարմանքը մեծ է լինում, երբ նա համոզվում է, որ իր համառ ուսանողը կարողացել է լուծել հանձնարարված խնդիրը, մի խնդիր, որ անլուծվելի էր համարվում:

Մերգելյանը իր մեծարժեք ուսումնասիրությունների, մասնավորապես բազմանդամային մոտավորության թեորեմի համար 1952-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ մեկ տարի անց 25-ամյա գիտնականն ընտրվել ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, երեք  տարի անց` ակադեմիկոս: Նա նաեւ գիտության հմուտ կազմակերպիչ էր. 1956-ին Երեւանում հիմնադրել է համամիութենական նշանակություն ունեցող մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որի տնօրենն էր 1956 -1960 թթ., հետո ստեղծել ու ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը: 1971-74թթ.` Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-79 թթ.` ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-82 թթ.` ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-86 թթ.` Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը:

Բազմաբեղուն գործունեության և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Մերգելյանին պարգևատրում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:  Նշվում է նաև նրա հոբելյանը Գիտությունների ազգային ակադեմիայում: Իր հեբելյանին նա չներկայացավ հիվանդության պատճառով. ուներ տեղաշարժվելու դժվարություն: Երկար տարիներ հանճարեղ գիտնականը ապրում էր հայրենիքից դուրս` Հյուսիսային Հոլիվուդում: Մերգելյանը Միացյալ Նահանգներ էր հրավիրվել 90-ականներին` դասախոսություններ կարդալու, ապա դրամաշնորհ ստանում` այնտեղ ապրելու և աշխատելու համար: 

Սերգեյ Մերգելյանը մահացավ Լոս - Անջելոսում, երկարատև հիվանդությունից հետո, 80 տարեկան հասակում:

Երկրի նախագահը ինչպես ընդունված է ցավակցություն է հայտնել Սերգեյ Մերգելյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև մեծ մաթեմատիկոսի գործընկերներին ու սաներին … Եվ ինչպես ընդունված է նաև ուղերձ հղել. «Խոր վշտով ընդունեցի հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահվան գույժը»:

Նախագահն ընդգծել է Մերգելյանի բացառիկ մեծ ներդրումը Հայաստանում գիտության զարգացման գործում։ «Նրա հիմնադրած ու ղեկավարած գիտական ու գիտաարտադրական հաստատությունները նոր մակարդակի բարձրացրեցին Հայաստանի գիտությունը և նրա միջազգային հռչակը։ Համոզված եմ` Հայաստանի գիտնականների նոր սերունդները երախտագիտությամբ են հիշելու նրա գիտական, կազմակերպչական ու մանկավարժական հարուստ գործունեությունը», - նշել է Սարգսյանը։

Ուղերձը տպագրվեց մամուլում, ընթերցվեց հեռուստատեսությամբ… այսքանը…

Հարություն Թոսունյանը գրում է. «Նա մահացավ Ամերիկայում օտարության մեջ, նրան հողին հանձնեցին Մոսկվայում, Հայաստանից կառավարական ոչ մի անձ ներկա չէր նրա հուղարկավորությանը...»:

Կարդացե՜ք նաև` «Չգնահատեցինք նրան, ողջ թաղեցինք մի հանճարի, որ ամեն օր չի ծնվում (տեսանյութ)»:

Նյութը՝ Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպան
Ամենադիտված