«Ինչո՞ւ են նույն ուժերն ընտրում «վրանային սադրանքի» պայքարի ձևը…»
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Համաձայն եմ «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ես նույնպես արդյունավետ չեմ համարում քաղաքապետարանի դիմաց նստացույց անողների պահանջները: Եվ իրոք, մի հանցավոր, սխալ կամ լկտի արարք թույլ տված, հապճեպ որոշում կայացրած պաշտոնյային կփոխարինի նորը, ուստի չարժե նստացույց անել…Բայց որ նաև իշխանությունները շատ արագ, լուրջ, համակարգային, կադրային՝ ես կասեի ազնիվ կադրային, փոփոխություններ պետք է կատարեն, ապա դա միանշանակ է…
06.08.2013թ. «Առավոտ» օրաթերթում կարդացի «Ակտիվիստների նստացույցը և Օսիպյանի «պրինցիպիալիզմը» հոդվածը, որտեղ հեղինակը նշում է, որ ոստիկանության հետ այս վրանային պատերազմը նոր չէ, այն մղվել է և՛ Մաշտոցի պուրակում, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի օրերին և ահա հիմա էլ քաղաքապետարանի դիմաց նստացույցի ժամանակ:
Այո՛, համաձայն եմ վրանային պատերազմը նոր չէ, դա Օսիպյանի կամ որևէ այլ պաշտոնյայի, անձի «պրինցիպիալության» հետ բացարձակ կապ չունի: «Վրանային պատերազմը» նաև ամենևին էլ հայկական գործոն չէ, դա մշտապես միջազգային համապատասխան կառույցներում քննարկվող խնդիր է: Դա զուգակցվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընթացող քաղաքական, քաղաքացիական պայքարներին, շարժումներին և կարծես թե բոլոր պետությունների իշխանությունները՝ նույնիսկ ամենաժողովրդավարականը համարվող երկրները, միանշանակ խիստ բացասական գնահատական են տվել այդ երևույթին, պայքարի այդ ձևին և ավելի խիստ, կոշտ ձևով՝ քան մեր հայրենի ոստիկանները, արձագանքել նման գործընթացներին: Հոդվածում բերված «փաստարկներից»՝ չնայած ակնհայտ իրավաբանական խորհրդատվությանը, զուտ դիլետանտության և ինչ-որ տեղ նաև կամայական մեկնաբանության հոտ է գալիս…Լավ կլիներ հոդվածի հեղինակը ուսումնասիրեր նաև միջազգային փորձը, վրանային «պայքարի» պատմությունը ևայդ ամենի հետ կապված դատական պրակտիկան ու գործընթացները:
Եթե նաև իշխանություններին, ոստիկանությանը մեղադրում եք, որ նրանք գործում են միայն ու միայն «պրինցիպներից» ելնելով, այդ դեպքում ինչու են հենց նույն պայքարող ուժերը, զանազան շարժումները, գուցե նաև նույն անձինք արդեն որերորդ անգամ «պրինցիպիալ» ձևով անպայման ընտրում «վրանային պատերազմի» տակտիկան , այն դարձնում իրենց պայքարի «մեխը», կիզակետը, այն դարձնում ինքնանպատակ մի գաղափար, ինքնանպատակ մարտավարություն նախապես իմանալով վերջաբանը, ոստիկանության վճռականության մասին այդ հարցում…
«Պրինցիպիալություն», հակադրվելու, «պատերազմելու», սադրելու տակտիկա չէ սա?...Ինչ է պայքարելու, նպատակին հասնելու ուրիշ զինանոց չկա?...
Եվ ամենևին էլ պետք չէ օգտագործել ճոռոմ ու ծեքծեքուն բառեր, «լրջագույն» պատճառաբանություններ այդ «պայքարի» անհրաժեշտության վերաբերյալ, եթե հենց միայն «պրինցիպիալ» վրան տեղադրելն է ձեր գերխնդիրը, ձեր «պայքարի» գերնպատակն ու անհրաժեշտությունը…
Իսկ գուցե հենց սադրանքի, շահարկելու, ուշադրության կենտրոնում մնալու առիթը?...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան