Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Ցանկանում էր, որ Վան Լեո անունը հնչի «աստղերի» անունների կողքին. եգիպտահայ լուսանկարչի կենսագրությունը

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը` «Լուսանկարչության ասպարեզում հայերի նվաճումները Եգիպտոսում. Վան Լեո»:

PR ասվածը կարեւոր է

Լեոյի գործը բարգավաճում է: Եղբորից բաժանվելուց հետո նա գնում է «Մետրո» ստուդիան՝ «Ֆուադ» պողոտայի վրա, որտեղ աշխատում է մինչեւ ստեղծագործական կյանքի վերջը:

Այդ ժամանակ սովորություն կար ստուդիայի նախկին սեփականատիրոջ անունը թողնել մինչեւ նորի անունը հայտնի դառնալը: Նա օգտագործում է այդ անունը եւ նույնիսկ 1950-ին մասնակցում «Լուսանկարչության 12-րդ Ազգային սալոնին» այդ անվան տակ: Հետագայում նա փոխում է եւ օգտագործում Լեւոնի վերափոխված` Վան Լեո տարբերակը, որն իր կարծիքով «առավել արտիստիկ» էր:
Հայրը ասել էր, որ ինքնուրույն գործ պետք է դնել եւ ուրիշների համար չաշխատել: Ինքը՝ Ալեքսանդրը, «Eastern Tobacco» ընկերության համար էր աշխատում, որտեղ մեկ րոպե ուշացումի համար գործից հեռացնում էին: Չէր ուզում, որ որդիները նույն ճակատագիրն ունենան:

Սկզբնական շրջանում Լեոն նույնիսկ ձրի էր լուսանկարում որոշ հայտնի դերասաններին, փոխարենը թատրոնի կամ կինոյի ծրագրերում իր անունը տպագրել տալով: Նա հասկանում էր, որ հասարակական հարաբերություններ ասվածը չափազանց կարեւոր է: Ցանկանում էր, որ Վան Լեո անունը հնչի «աստղերի» անունների կողքին:

Ստուդիայի տեղանքը հրաշալի էր ընտրված, ընդամենը մի քանի քայլ պետօպերայից: Առաջին հաճախորդներից մեկը դառնում է Ռուշդի Աբազան: Այդ ժամանակ նա սոսկ նույն շենքի 5-րդ հարկում գտնվող «Union-vie French» ապահովագրական ընկերության աշխատակից էր: Բայց ռեժիսորներին ցույց տալու համար ֆոտոալբոմի կարիքն ուներ, որովհետեւ դերասան դառնալու մեծ ցանկություն ուներ: Լեոն պատրաստում է մի ալբոմ, որի շնորհիվ Աբազան ստանում է իր առաջին դերը: Հետագայում նա դառնալու էր «սուպերսթար»: Նա երբեք չմոռացավ Լեոյին եւ իր ընկերներին ուղարկեց նրա մոտ լուսանկարվելու: Բանավոր խոսքն այդ ժամանակ լավագույն գովազդն էր:

Կատարելագործում եւ մրցակցություն

Աշխատանքային տարիների ընթացքում Լեոն ձեռք էր բերել վարպետ լուսանկարչի համբավ: Երբեք ամուսնացած չլինելով, նա ամբողջովին նվիրված էր իր արվեստին: Հավատում էր, որ լուսանկարչությունն անսահման հնարավորություններ է ընձեռում եւ ձգտում էր բացահայտել դրանք: Եվ կատարելագործվել: Եգիպտոսից հեռանալ չէր պատրաստվում: Նույնիսկ 1952-ին Լոս Անջելեսի Cal Arts School-ում ընդունվելուց հետո հրաժարվում է մեկնել պատճառաբանելով, որ ապագան իր համար Ամերիկայում անորոշ է, իսկ «այստեղ գործը շատ է»: Ճիշտ է, 1952-ի հեղափոխությունից հետո օտարները հեռացել էին, սակայն դեռ կային Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, Լիբիայից ժամանողներ: Բայց պետք է դիմանար մրցակցությանը: Այդ ժամանակ հայտնի անուններ էին Ալբանը, Արմանը, Կարոն, Անդրոն, Սելիմ Յուսուֆը եւ ուրիշներ: Բայց Լեոն չափազանց աշխատասեր էր (նա օգնական չուներ), հանդուգն եւ սրատես:

«Հիմնականում մարդկանց դեմքերը սովորական են, բայց երբ արտասովոր, գեղեցիկ մի դեմք է ներս մտնում արվեստանոց, անմիջապես զգում եմ, ճանաչում: Եվ անմիջապես կողմնորոշվում, թե հաճախորդի դեմքի ո՞ր կողմն է ավելի «դուրեկան»: Միշտ էլ մի կողմն ավելի դուրեկան է, քան մյուսը: Նաեւ պետք է կարողանաս «կարդալ» մարդկանց ներքինը, միշտ էլ չգրված մի համաձայնագիր գոյություն ունի լուսանկարչի եւ բնորդի միջեւ», ասել է նա մի առիթով:

Նրա կուռքը Յուսուֆ Քարշն էր, իսկ երեխաներին լուսանկարել չէր սիրում: Հազարավոր գաղափարներ ուներ եւ իր ինքնանկարների մեծ մասը բացահայտում են այդ գաղափարները իրականություն դարձնելու նրա ձգտումը: Ինքնանկարներում նա մեկ Հիսուս Քրիստոսն է, մեկ` օդաչու, մուրացկան, կնատյաց, ավազակ եւ այլն:

Դոնատելլոն եւ մյուսները

Լեոյի լուսանկարներում անգամ ժամանակաշրջանն է հստակորեն պատկերված. 40-ականների դինամիզմը, 50-ականների հանդարտությունը, 60-ականների լճացումը, 70-ականների հեզությունը, 80-ականների թվացյալ ընկճվածությունը եւ վերջապես 90-ականների անձնատուր լինելը: Շահույթի ետեւից ընկնող ոչ մի լուսանկարիչ նման թեմատիկ շեղումների չէր գնա, մինչդեռ Լեոյի համար այդ բոլորը մտորելու առիթ էին եւ հոգեւոր սնունդ: Նրա գրադարանը լի էր լուսանկարչությանը վերաբերող գրքերով ու ամսագրերով: Գրքերից երկուսը վստահաբար մեծ ազդեցություն էին թողել նրա վրա: Մեկը՝ Գոլդշայդերի «Դոնատելլո: Ամբողջական գործերն» էր (Օքսֆորդ, 1941), իսկ մյուսը Ջոն Էվարարդի «Փարիզյան դատողություն» վերնագրով մերկանկարների հոյակապ ալբոմը (Լոնդոն, 1941): Գրադարանում կարելի էր տեսնել նաեւ բացիկներ, հոլիվուդյան աստղերի նկարներ: Նա այդ բոլորը ուսումնասիրում էր, «դասեր քաղում» դրանցից:

Դոնատելլոյի նման Լեոն էլ էր լուսանկարներում որոնում «հերոսական շքեղության» արտացոլումը, տարածության խորությունը եւ ֆիզիկական (մարմնական) իրեղենությունը: Թեդի Լեյնի, Նուբարի, Ֆարիդայի, Թահա Հուսեյնի, Ռուշդի Աբազայի լուսանկարները դրա վառ ապացույցներն են: Իսկ մերկ նկարները, ըստ նրա, «հյութեղ» եւ «զգայական» տոնայնություն ունեն: Ցավոք, իր կատարած մերկ լուսանկարների 99 տոկոսը 1980-ականներին ոչնչացրել է` տան վառարանում այրելով, այն վախից, որ հետագայում դրանք սխալ ձեռքերում կհայտնվեն եւ կխաթարեն իր հեղինակությունը: Այդ վախը մինչեւ կյանքի վերջը ուղեկցել է նրան:

Գունավոր լուսանկարների մուտքը

Սեւ ու սպիտակ լուսանկարներից գունավորների անցումը շրջադարձային եւ ճակատագրական փուլ հանդիսացավ Լեոյի համար: Գունավորը, որը Եգիպտոս մուտք գործեց 80-ական թվերին, այնքան էլ իր սրտովը չէր: Նրա պատկերացմամբ դա «արտիստիկ լուսանկարչության վերջն» էր, քանի որ գույնն էր այդտեղ աչքի զարնող առաջին հատկանիշը: Լեոն դրանով սկսեց զբաղվել սոսկ անհրաժեշտությունից ու հաճախորդների պահանջից ելնելով: Սեւ-սպիտակը ուրիշ էր: Ավելի բնական: Լեոյի կատարած հայտնի գրող Թահա Հուսեյնի սեւ-սպիտակ լուսանկարը, օրինակ, եգիպտացի կույր գրողի լավագույն լուսանկարն է ճանաչվել եւ հաճախակի օգտագործվել նրա գրությունների կամ նրա մասին գրված հոդվածների հետ:

«Սեւ ակնոցները տեսնելով, ես անմիջապես հասկացա, թե ինչպես պետք է վարվեմ լույսերի հետ», ասել է Լեոն հետագայում: Լեոն չէր սիրում նաեւ, երբ հաճախորդները «սահմանափակումներ» էին դնում իր առաջ, պահանջելով, որ դեմքի կնճիռները չերեւան կամ ստվերներ չլինեն եւ այլն: Նախընտրում էր այդ բոլոր հարցերը ինքնուրույն լուծել: «Ամենամեծ «շնորհը» որ հաճախորդները կարող են անել, դա թողնելն է, որ ես իմ ճաշակով կատարեմ ամեն ինչ», խոստովանել է Լեոն:

Իր համար «դժվարին» այս ժամանակաշրջանում օգնության են հասնում (նյութական եկամուտի առումով) առեւտրական, ծխախոտի, ավտոմեքենաների, օդորակիչների, ինքնաթիռների եւ բանկային ընկերություններից ստացված պատվերները: Նաեւ ինքնության քարտերի լուսանկարահանումները:

Այս շրջանում է նաեւ Լեոն լուսանկարում Եգիպտոսի տեսարժան վայրերը եւ ուղեւորություններ կատարում դեպի Փարիզ, Հռոմ եւ Վիեննա:

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված