Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Հովհաննես Այվազովսկու հոգին

Գիտություն և Մշակույթ

«Ապրել, ինձ համար նշանակում է աշխատել».- իր այս սկզբունքին հավատարիմ` Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 նկար: Նա ամեն օր մաքուր կտավին է մոտեցել, ինչպես պոետը կհակվեր ճերմակ թղթին: Ծովափին հասակ առած նկարչի երեւակայության մեջ «քանդակվել է» ծովի կերպարը եւ նա արարել է պատկերվող նյութին համահնչուն գունալեզու: Հավիտյան անշարժ ու շարժուն ջրային տարերքը` ամեհի փոթորիկները, օդային հարափոփոխ մթնոլորտը, արեւի ու լուսնի ցոլացումները, փրփրադեզ ալիքներն ու դրանց թափանցիկությունը նա պատկերել է գեղանկարչի իր ինքնությունը հաստատող թեթեւ, նրբահյուս երանգաշարի կախարդիչ վարպետությամբ: Դրան զուգահեռ ծովի անսահմանությունն ու տիեզերական շունչը «հուշել է» Այվազովսկուն իր կտավներին փոխանցել ժամանակի ազատատենչ գաղափարներն ու մարդասիրական զգացումները, մի հանգամանք, որ եզակի տեղ է ապահովում նրան XIX դարի ռոմանտիկական արվեստում: Նկարչի լավագույն գործերը համամարդկային մշակույթի պայծառ էջերից են: Եվ մեր օրերում, երբ մարդն իբրեւ դրախտ է ընկալում իր երկիր-բնօրրանը, նոր իմաստ ու արժեք է ձեռք բերել մեծ բնապաշտի ժառանգությունը:

Այվազովսկին փառք է նվաճել իբրեւ ռուս նկարիչ եւ լայն համբավ է բերել ռուսական նկարչությանը ողջ աշխարհում: Անկարելի է առանց նրա տեսնել ռուսական արվեստը, սակայն, անկարելի է նաեւ ժխտել նրա որոշակի դերն ու տեղը հայկական արվեստում: Ինչպես նշված է ռուսական, ֆրանսիական եւ սովետական հանրագիտարաններում, նա ծնվել է հայ ընտանիքում, մշտապես կապված է եղել իր ժողովրդին, ստեղծել ազգային` պատմական թեմաներով նկարներ, արձագանքել 1895-ին Թուրքիայում իրականացված եղեռնին: Իր արվեստի էությունը կազմող բազմաբնույթ ծովապատկերներում արտացոլում են գտել նաեւ իր խառնվածքին բնորոշ` զգացմունքայնությունը, երազայնությունը, գունային մթնոլորտի ջերմությունը, ինչպես եւ հեքիաթային-սիմվոլիկ մտածելակերպն ու ազատ իմպրովիզացիան, հատկանիշներ, որոնք մոտ են հայ մշակույթի ավանդույթներին:

Հիշենք մի շարք մասնագետների ասույթներ:
Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահի երկարամյա տնօրեն եւ նկարիչ Ն. Բարսամովը իր վերջին մենագրության մեջ (հեղինակի նախկին գրքերից շահեկանորեն տարբերվող եւ ծովանկարչին նվիրված միակ խոր ուսումնասիրությունը) գրել է. «Այվազովսկին գունանկարը երբեմն կառուցում էր ներկապնակի հիմնական գույների սուր հակադրությամբ եւ հասնում գույնի վառ հնչողության... Գույների զգայաթրթիռ ներդաշնակումների մեջ կարելի է տեսնել բնածին հակում, որ բացատրվում է նրա ծագումով եւ այն միջավայրով, որտեղ նա հասակ առավ: XIX դարի կեսերին դա նույնպիսի երեւույթ էր, որպիսին XX դարի սկզբին Սարյանի արվեստը»: 

Լենինգրադի Ռուսական թանգարանի 19-րդ դարի արվեստի բաժնի վարիչ Ն. Նովոուսպենսկին մի քանի լեզուներով հրատարակված պատկերագրքի առաջաբանում գրել է. «Այվազովսկու արվեստում արտահայտություն են ստացել նաեւ հայ ժողովրդի հինավուրց մշակույթի եւ ազգային բնավորության գծեր, ժողովուրդ, որի հավատարիմ զավակը նա մնաց մինչեւ իր կյանքի վերջը»: 

Տրետյակովյան թանգարանի ավագ գիտաշխատող, հայտնի այվազովսկիագետ Գ. Չուրակի` Այվազովսկուն նվիրված պատկերագիրքը սկսվում է այսպես. «...Գալիցիայում ծնված Գեւորգ Այվազյանը իր անունն ու ազգանունը գրել է լեհական ձեւով՝ Կոնստանտին Հայվազովսկի: Իր առաջին նկարները այդ ազգանունով է ստորագրել նրա որդին, որը կոչված էր փառաբանելու իր նախնիների տոհմական ազգանունը` հայտնի դարձնելով ամբողջ աշխարհին: Ճակատագիրը որտեղ ասես չի նետել բազմաչարչար Հայաստանի որդիներին...»:

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված