Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Ճշմարիտ գրողը ծնվում է ի վերուստ երկնային «բիլազուկով»

Գիտություն և Մշակույթ

Ձեզ ենք ներկայացնում   Գրիգոր Աճեմյանի «Ազգ» օրաթերթում տպագրված «Գուրգեն Մահարին գրականության շեմին» հոդվածը:

Ճշմարիտ գրողը ծնվում է ի վերուստ կնքված եւ նախանշված, ինչպես Հովհ. Շիրազն է ասել` երկնային «բիլազուկով»: Նման թալիսմանային նախանշվածությունը հավասարապես վերաբերում է նրա ե՛ւ Բանին (իմա' ասելիքին), ե՛ւ, որը պակաս կարեւոր չէ, հավատարմությանն իր կոչումին ու պարտքին: Կյանքի ամենածանր շրջաններից մեկում, ցմահ աքսորական Գուրգեն Մահարին գրեց Ե. Չարենցին նվիրված բանաստեղծություն, որտեղ ձեւակերպեց իր հավատո հանգանակը.

Միայն նա է պոետ` ով արյունով գրեց,
Ով չծախեց հոգին չնչին ոսպնապուրով,
Ով սրտի տեղ, կրծքո՛ւմ, երկրի սի՛րտը կրեց,
Ցավեց հողի ցավով, հարբեց հողի բույրով:

Սիբիրական Գ. Մահարուն չէին կարող ծանոթ լինել Ե. Չարենցի վերջին բանաստեղծությունները, որոնք մի անգամ եւս ապացուցեցին նրա հավատարմությունը' կոչումին, խղճին եւ բարոյականությանը: Սակայն առանց դրա էլ բանաստեղծությունն անսխալ ձոնվել էր մեկին, որը, չնայած բազում անհավասարակշիռ տողերի, ի տարբերություն ժամանակակիցներից շատերի, մնացել էր բանաստեղծ եւ մարդ:
Պարտադիր չէր հայտնվել Սիբիրում` գրողի կոչման տարրական դասերը ճանաչելու եւ տարածելու համար: Այդ դասերը Գ. Մահարին պահպանել էր ողջ կյանքում: Դեռ բռնադատվելուց առաջ նա գրեց «Գյուղերի նոր երգը» պոեմը [1], որտեղ արժանին մատուցեց «Պոետնե՜րին մեր վեհ ու մեծ, /Իրենց երգից մեծ ավելի՛»: Խոսքը Հովհ. Թումանյանի եւ Ավ. Իսահակյանի մասին էր, որոնցից մեկը երգեց «...Լոռին հպարտ, ու Դեբետն իր փրփուրներով...», իսկ մյուսը` «...երգեց Շիրակը լայնանիստ, /Ալագյազը երգեց հեռու, /Ու Մանթաշի մուժը հանգիստ...»:

«Հարգա՛նք նրանց ու սեր-ողջույն...»,- բացականչում է երկու բանաստեղծների կրտսեր ժամանակակիցը, բայց եւ չի կարողանում զսպել իր տարակուսանքը.

Գյուղ երգեցին ու գյուղացուն,
Քաղաքները փախան իրենք -
Ու ասֆա՛յլտե, կոկ մայթերում,
Գյո՛ւղ Նայիրյան, երգեցին քեզ...
եւ այնուհետեւ`
Ինչ լավ է, չէ՞, ապրել առատ
Ու օդառատ սենյակներում,
Հյուղը երգել, գոմ ու մարագ,
Ու արտերը երգել հեռու...

Դժվար է ասել, թե ինչպիսի զարգացում կստանար «փախուստի» թեման Գ. Մահարու մոտ: «Բիլազուկը» տնօրինեց այնպես, որ նա երկու տասնամյակ կտրվեց գրականությունից, իսկ երբ հնարավորություն ստացավ գրիչ բռնելու, սիբիրյան պահակության ձմեռային երկար գիշերներին նորից անդրադարձավ «փախուստի» թեմային` այս անգամ աչքի առաջ ունենալով Ալ. Շիրվանզադեին եւ Ավ. Ահարոնյանին...
Սակայն մինչ այդ ավելորդ չի անդրադառնալ «Երիտասարդության սեմին» վիպակի ստեղծման պատմությանը:

Երկու հնամաշ ընդհանուր տետրերում է ամփոփված առաջին եւ վերջին գրչով (Գ. Մահարին ընդհանրապես չի ունեցել «երկրորդ» գրիչ, չի մշակել եւ արտագրել իր գործերը), թղթի տնտեսման նպատակով մանրատառ գրված ինքնակենսագրական եռագրության երրորդ մասը: Առաջին տետրը բացվում է ժամանակագրական գրառումով` «Սկսեցի 1953-ի ապրիլի 25-ին Ձերժինսկում»: Հետագա նամակային գրառումները վկայում են, որ ստեղծագործական աշխատանքը դառնում է բարոյական նեցուկ` հաղթահարելու անհաղթահարելի դժվարություններ. «Սկսեցի գրել Երիտասարդությունը: Կտավը մեծ է, 1920-1936. չգիտեմ, տակից դուրս կգամ, թե ոչ: Չգիտեմ, կվերջացնե՞մ, թե ոչ... այնպես որ երբ գաս, մի քանի գլուխ կկարդաս: Եվ ընդհանրապես ելնելով իմ գրական-ստեղծագործական շահերից' շատ ուրախ կլինեի, եթե դու կողքիս լինեիր: Դժվար է գրել եւ չունենալ գոնե մի հասկացող ընթերցող: Նկարչի, կոմպոզիտորի գործը հեշտ է, վրձինն ու հնչյունը միջազգային գործիքներ են, միջազգային միջոցներ. գրչի բանը դժվար է... Այո...» (Ա. Սանամյանին, 4-5 հունիսի 1953թ.), «Սկսեցի գրել Երիտասարդությունը (1918-1936), ընդհատվեց: Կտավը մեծ է ու բարդ: Գրել եմ չորս գլուխ:- 1. Որպես նախաբան. 2. Թիֆլիսում. 3. Հայ գրողներ. 4. Տիգրան Նազարյանի  սալոնում» (Վ. Ալազանին, 30 հունիսի 1953 թ.), «Նամակդ ստացա այն րոպեին, երբ գտնվում էի Թիֆլիսում (1918 թ.) «Մի բաժակ թեյ» ազգային սրճարանում, ուր քաշ տվեց ինձ Արտակ Դարբինյանը  «մարդկանց տեսնելու համար», Միսակ Խոստիկյանի  ու Հովհ. Հակոբյանի  հետ, ուր եւ առաջին անգամ տեսա Անդրանիկին, Թոթովենցին, Գր. Վարդանյանին, Կարա-Դերվիշին  եւլն եւլն եւլն: Ամբողջ էությամբ վերապրում եմ այդ օրերը  եւ քո արտահայտությամբ «պախմելիայի մեջ եմ» այն օրից, երբ սկսեցի այս գործը, բայց այս պախմելիան հաճելի պախմելիա է, ստեղծագործական պախմելիա, եւ գործը գնում է առաջ չնայած դանդաղ ու հարկադիր ընդհատումներին: Գրել եմ մոտ երկու մամուլ, աշխատության 10 տոկոսը միայն: Կվերջացնե՞մ թե ոչ, ալլահը գիտե... աշխատում եմ մոռանալ եւ վերանալ առօրյա ֆիզիկական եւ մարմնավոր զրկանքներից եւ վերապրել 35 տարի ետ...» (Վ. Ալազանին, 1 օգոստոսի 1953 թ.), «Երիտասարդություն-ս գնում է առաջ դանդաղ ու համառ. դեռ 18 թվի վրա եմ: Շատ ժամանակ է խլում ընթերցանությունը» (Վ. Ալազանին, 1-2 նոյեմբերի 1953 թ.), «Օրերս ինձ օգնության հասավ Ստեպ. Իլիչի  աներձագ, տաղանդավոր նկարիչ Աշոտը, որը ցնցեց ինձ մինչեւ հոգուս խորքը իր մարդկային, եղբայրական վերաբերմունքով... Հյուր եղավ մի քանի օր, թարմացա հոգով եւ մարմնով: Կարդացի հատվածներ Երիտ.-ից: Վերջապես տեսա կենդանի ընթերցող... Անընթերցող գրող - դա թյուրիմացություն է» (Վ. Ալազանին, 20-21 նոյեմբերի 1953 թ), «...ես 36-47 թվերին ո՜չ մի ստիխ... Իսկ հիմա շտապում եմ. մի 3-4 դյուժին ունեմ գրած... աշխատում եմ Երիտասարդություն վեպի վրա. մի 4-5 մամուլ գրել եմ եւ դեռ 18 թվի վրա եմ: Ե՜րբ պիտի հասնեմ 36 թվի օգոստոսի 10-ին: Կհասնե՞մ արդյոք առողջական այս վիճակով, այս պայմաններում... Ալլահը գիտի» (Վ. Նորենցին, 10 հունվարի 1954 թ.), «Երիտասարդություն վեպիս վրա կքայլեմ կրիայի քայլերով: Վլադիկավկազումն եմ եւ չեմ կարող սա Վլադիկավկազեն օձիքս ազատել. Վլադիկավկազ փախա ես վանեցի Կաքավյան ընտանիքի հետ. հիշում եմ տեր եւ տիկին Կաքավյանին. հետաքրքիր զույգ էր: Գուցե մեռնեմ, Երիտասարդություն-ս կորի, գոնե մի հատված թող անմահանա քեզ մոտ...» (հետեւում է մի հատված, Վ. Ալազանին, 25 հունվարի 1954թ.), «Դեռ Վլադիկավկազում եմ, բայց հույս ունեմ, որ մինչեւ քո գալուստը կվերադառնամ Թիֆլիս: Վ-կավկազում երբ ես նշանակվում եմ սննդամատակարարման վարիչ, ծանոթանում եմ խոհարարի հետ: Աշխատանքից հետո միասին ընթրում ենք: Ես գովում եմ նրա խոհարարական հմտությունը: Նա.- Սրանք ի՞նչ բլյուդներ են... էնպես, տակ սեբե ... այ երբ ես Սեյրանովի մոտ պովր էի... 12 տեսակ կատլետներ էի պատրաստում... չե՞ս հավատում, հաշվի.- կատլետ ռուբլյոննի, կատլետ ատբիվնոյ, կատլետ պաժարսկի, կատլետ վարշավսկի, կատլետ ֆանտազիա, կատլետ ապետիտ, կատլետ Պուշկին, կատլետ Պորտ-Արտուր, կատլետ մազուրկա, կատլետ Արարատ, էս քեզ տա՞ս... կատլետ չայկա, կատլետ բարիլուս... էս քեզ տասներկո՞ւս, էլ չեմ հաշվում կատլետ Կարապետը... - Էդ ի՞նչ Կարապետ է,- հարցրի ես: - Էդ Կարապետը ես եմ, էդ կատլետը իմ հունարն է, ես եմ հունարել,- պատասխանեց նա... Հիմա եթե դու շուտ չգաս, ես երեւի դառնամ տասերեքերորդ տեսակի կատլետ... կատլետ` կործանում»... (Ա. Սանամյանին, 26 հունվարի 1954 թ.), «Վլադիկավկազից վերադարձա Թիֆլիս: Գնում եմ Երեւան: Այսօր հասա «Ալեքսանդրապոլ» կայարանը» (Ա. Սանամյանին, 24 փետրվարի 1954 թ.), «Երիտասարդությունը գրում եմ այն ձեւով, ինչ Մանկությունը եւ պատանեկությունը: Շուտով հասնում եմ իմ եւ քո ծանոթությանը, Թիֆլիսում, Ներսիսյան որբանոցում, պատշգամբում: Միասին ճաշեցինք: Դու ինձ պատմեցիր Վշտունու մասին: Օրե՜ր... Իսկ առայժմ ծեծվում եմ, ինչպես ձուկը ավազի վրա: Ձուկը ավազի վրա...» (Վ. Նորենցին, 24 փետրվարի 1954 թ.)...

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա-ն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված