ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդները Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ 

Այսօր կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Նիկողայոս Թադևոսի Տիգրանյանը երկար, բեղմնավոր կյանք ապրեց: Նա ծնվել է 1857 թվականին օգոստոսի 19-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), կիրթ, արվեստասեր ընտանիքում: Մանուկ հասակից առնչվել է քաղաքի երաժշտական կենցաղի բազմազան դրսևորումներին. այստեղ հնչում էին գեղջկական երգն ու պարը, աշուղների ու սազանդարների երգն ու նվագը, հաճախ այգում լսվում էին եվրոպական ռոաական հանրամատչելի ստեղծագործություններ՝ զինվորական փողային նվագախմբերի կատարմամբ: Ինը տարեկան հասակում ծաղկախտի հետևանքով նա ընդմիշտ զրկվեց տեսողությունից: 1871 թվին Օրան տեղավորում են Վիեննայի կույրերի ինստիտուտում, ուր և ստանում է ընդհանուր և երաժշտական կրթություն՝ Վիեննայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանի պրոֆեսոր Շենների մոտ: Ինստիտուտն ավարտելուց հետո Տիգրանյանը լեզուների և երաժշտության գծով ևս երեք տարի կատարելագործվում է Վիեննայում և 1880թ. վերադառնալով հայրենիք, ծավալում է բազմակողմանի գործունեություն:

Տիգրանյանը գրի առավ և դաշնամուրի համար մշակեց տարածված պարեղանակներ ու երգեր, որոնք լույս տեսան «Անդրկովկասյան ժողովրդական երգեր և պարեր» խորագրով ժողովածուով (1888): Այն ընդգրկում է յոթ գործ՝ վրացական «Ախ դիլավ, դիլավ», Գաբրիել Երանյանի հայ հասարակության մեջ տարածված «Կիլիկիա» երգերը, հայկական «Դյուզպարն» ու «Ետ ու առաջը», աշուղ Ջիվանա «Ընկերն ու «Քո փափագովը», պարսկական «Շարաշուբ» պարը: Առաջին իսկ քայլերից կոմպոզիտորը ցուցաբերեց երաժշտական լայն իմացություն թե´ ժանրային, թե´ ազգային պատկանելիության տեսակետից: Տիգրանյանը մշակեց նաև մուղամներ: Այս հարցում խոշոր դեր խաղաց նրա համագործակցությունը նշանավոր թառահար, արևելյան երաժշտության մեծ գիտակ Աղամալ Մելիք-Աղամալյանի հետ:
1893 թվականին կատարելագործվելու անհրաժեշտության գիտակցումով Տիգրանյանը մեկնում է Պետերբուրգ և մասնավոր կարգով դասեր վերցնում կոնսերվատորիայի պրոֆեսոր Ն. Սոլովյովից: 1894-1900 թվականները նրա ստեղծագործական աշխատանքի առավել բեղմնավոր տարիներն են:

1894 թվականից սկսվեց Տիգրանյանի կատարողական գործունեությունը: Անդրանիկ համերգը տեղի ունեցավ Պետերբուրգում, ապրիլի 22-ին, ծրագրում՝ հինգ համար իր աոաջին ժողովածուից, «Բայաթի քուրդը», Բեթհովենի թիվ 14 (Դո դիեզ - մինոր) սոնատը և Շոպենի ֆանտազիա-էքսպրոմտը: Նա համերգներ է տվել Մոսկվայում, Դոնի Նախիջևանում, Եկատերինոդարում, Թիֆլիսում, Շուշիում, Ալեքսանդրապոլում և այլուր՝ ամենուրեք արժանանալով ունկնդրի ջերմ վերաբերմունքին: Նրա ելույթները առանձնակի խանդավառությամբ ընդունեց հայ հասարակությունը: «Մշակ» թերթում կարդում ենք. «Երաժիշտ Ն. Տիգրանյանի կոնցերտը, որ տեղի ունեցավ չորեքշաբթի, մարտի 22-ին, Թիֆլիսի արքունական թատրոնում, հետաքրքրեց մեր հասարակությանը, իբրև աոաջին լուրջ փորձերից մեկը՝ եվրոպական երաժշտական կանոններին վերածելու հայկական և առհասարակ արևելյան եղանակները: ... Պարզ երևում է, որ շնորհալի և աշխատասեր երաժիշտը երկար և մեծ աշխատանք է գործ դրել արևելյան եղանակները այնպես մշակելու, որ փոխելով նրանց եվրոպական երաժշտական պահանջների համեմատ, չկորչի նրանց բնավորությունը և ոգին: Եվ Տիգրանյանը հասել է իր նպատակին»: 1990 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նա, որպես «արևելյան մեղեդիների հավաքագրման և մշակման պիոներ», ստացավ բրոնզե մեդալ:

1898 թվականին Պետերբուրգում տեղի ունեցավ Տիգրանյանի և Սպենդիարյանի հանդիպումը: Վերջինս հետագայում գրում է, որ Տիգրանյանի ստեղծագործությունների ոաումնասիրությունը մեծապես օգնել է իրեն ավելի խոր թափանցելու ազգային և առհասարակ արևելյան երաժշտության մեջ: Պետերբուրգում Տիգրանյանը ծանոթություն հաստատեց նաև ջութակահար Հ. Նալբանդյանի՝ «Շահնազի» առաջին և լավագույն կատարողի հետ:

Տիգրանյանի գործունեությունն ավելի ընդգրկում դարձավ 1921 թվականից: Ալեքսանդրապոլի լուսբաժնի հանձնարարությամբ նա կազմակերպեց երաժշտական սեկցիա-ստուդիա և մեկուկես տարի ղեկավարեց այն: 1922-ին հիմնեց կույրերի դպրոցը, որտեղ դասավանդում էր երաժշտություն և հանրակրթական առարկաներ: Նա հաճախ հանդես էր գալիս համերգներով և դասախոսություններով (արևելյան երաժշտության և դրա մշակման հարցերի շուրջ) զորամասերում և բանվորական լսարաններում: Այդ զեկուցումներից մեկը նա կարդացել է Լենինգրադում (1927 թ. հունվարի 20-ին)՝ նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայի հրավերով:

30-40-ական թվականներին Տիգրանյանը ստեղծագործական նոր վերելք ապրեց: Զանազան կատարող կոլեկտիվների կազմակերպումը Խորհրդային Հայաստանում, երաժշտական կյանքի զգալի աշխուժացումը բարենպաստ պայմաններ ստեղծեցին աշխատանքի ընդլայնման համար: Նա գրեց մի շարք գործեր տարբեր անսամբլների համար, իսկ իր դաշնամուրային մշակումներից շատերը փոխադրեց սիմֆոնիկ և ժողովրդական գործիքների նվագախմբերի համար, գրեց նաև քայլերգեր փողային նվագախմբի համար:

Իր արգասաբեր ազգօգուտ գործունեության համար Ն. Տիգրանյանը արժանացավ կառավարական բարձր պարգևների:
1951 թվականին Ն. Տիգրանյանը կնքեց իր մահկանացուն:

Աղբյուրը՝ findarmenia.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ
Ամենադիտված