Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվում РИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը 

Ի՞նչ կտա Ասոցացման համաձայնագրի կնքումը Հայաստանին

Քաղաքական

Lurer.com-ի թղթակցի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:

-Ի՞նչ կտա Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի կնքումը Հայաստանին, և ի՞նչ կտա այն Եվրոպական Միությանը:

-Ասոցացման համաձայնագիրը ընդգրկում է հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի բառացիորեն բոլոր ոլորտները՝ սկսած սննդի անվտանգությունից և առողջապահությունից մինչև ներքաղաքական և անվտանգության խնդիրներ: Որքան էլ համաձայնագրի տեքստը բազմաբովանդակ է և ընդգրկուն, այն ունի շատ պարզ տրամաբանություն. այն է՝ բարեփոխել Հայաստանի հասարակական, քաղաքական և տնտեսական հարաբերությունները եվրոպական կայացած մոդելով: Նույն ճանապարհով անցել են և անցնում են բազմաթիվ պետություններ: Այն երկրները, որոնք կարողացել են այդ բարեփոխումներն իրականացնել համապատասխան արագությամբ և որակով, այսօր ավելի բարեկեցիկ են և անվտանգ, քան նախկինում, և, վստահաբար, ավելի մեծ ապագայի սպասումներ ունեն: Այդ երկրների թվում են բալկանյան պետությունները և արդեն ԵՄ անդամ դարձած արևելյան Եվրոպական 10 պետություններ, Կիպրոսը և Մալթան: Հարցի պատասխանն էլ նույնկերպ պարզ է և տրամաբանական. ասոցացման համաձայնագրի կնքման, վավերացման և կիրառման արդյունքում Հայաստանը կդառնա բարեկեցիկ և առավել զարգացած երկիր:

ԵՄ համար ասոցացման համաձայնագրի կնքումը, բնականաբար, նույնպես շահավետ է: Ընդլայնման և զարգացման քաղաքականությունը ԵՄ ամենահաջողված քաղաքական դաշտերից է: Այդ քաղաքականության շնորհիվ ԵՄ-ն դարձել է ավելի հզոր, ավելի բարեկեցիկ և ամուր: Եթե փորձենք ընդհանրացնել, ապա կարելի է փաստել, որ ԵՄ համար հարևան պետությունների զարգացման հիմնական և առաջնային նպատակը տնտեսական անվտանգությունն է, որը նաև ներառում է անդամության հեռանկարներ (Եվրոպական մայրցամաքի վրա): Երկրորդ հիմնական նպատակը արտաքին անվտանգության ապահովումն է. որքան խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ լինեն ԵՄ հարևանները, այնքան կմեծանա ԵՄ անվտանգությունը: Այս երկու հիմնական նպատակներին հասնելու համար ԵՄ-ն պատրաստ է թե' տեխնիկական, թե' քաղաքական, և թե' ֆինանսական օժանդակություն տրամադրել, ինչն անկասկած մեծ ձեռքբերում է Հայաստանի և մյուս այն պետությունների համար, որոնք անցնում են այս փուլը: Այստեղ վստահաբար շահերը համընկնում են:

-Կարծիք կա, որ ԵՄ-ն իր այս քաղաքականությամբ ցանկանում է նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում: Այս ամենը չի՞ արվում Ռուսաստանի դեմ:

-Ռուսաստանը, իբրև պետություն, նույնպես հրավիրվել է` մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրին, սակայն հրաժարվել է, քանի որ թե' բնակչությամբ, և թե' տարածքով գերազանցում է ԱԼԳ անդամ բոլոր 6 պետություններին միասին վերցրած: Ինչ-որ առումով սա հասկանալի մոտեցում է: Սակայն ներկայումս գործում են Ռուսաստան-ԵՄ երկկողմանի պլատֆորմներ, և որոշ հարցերում մենք նկատում ենք, որ Ռուսաստանը ավելի արագ է ինտեգրվում ԵՄ-ին, քան նույն Հայաստանը կամ Ուկրաինան: Ռուսաստանը, բնականաբար, նույնպես ունի ԵՄ կարիքը զարգացման հարցում, և Ռուսաստանի համար ԵՄ-ն թիվ մեկ առևտրային գործընկերն է: Այն տրամադրությունները, թե իբրև Ռուսաստանը և ԵՄ-ն ազդեցության մրցավազքի մեջ են Հայաստանում, թյուր են և անհիմն: Ավելին, եթե լինենք անկեղծ, այստեղ հաճախ անտեղի և ապարդյուն գերագնահատվում է Հայաստանի նշանակությունը:

Մյուս կողմից, չմոռանանք որ Ռուսաստան-Գերմանիա հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, իսկ Գերմանիան ԵՄ ամենաազդեցիկ տնտեսություն ունեցող պետությունն է: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են Ռուսաստան-Գերմանիա հատուկ առևտրատնտեսական հարաբերություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի համադրել Ռուսական ռեսուրսները և Գերմանական տեխնոլոգիաները՝ ստեղծելով գերհսկա «խաղացող»:

Հաճախ շահարկում են նաև ստեղծվելիք Եվրասիական Միության «հակասական լինելը» ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ՝ մոռանալով, որ Ռուսաստանի նախագահը ոչ մեկ անգամ է ակնարկել իր բառերով «Վլադիվոստոկից դեպի Լիսաբոն ազատ առևտրի տարածքի ստեղծման գաղափարը»: Սա հեքիաթ չէ և կարող է դառնալ իրականություն, Հայաստանին մնում է ճիշտ հասկանալ խնդրո առարկան և զարգանալ:

-Ասոցացման համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում և Եվրոպական խորհրդարանում: Այստեղ ամեն-ինչ սահու՞ն կընթանա:

-Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԵՄ գրեթե բոլոր անդամ պետությունների հետ, սակայն լավ հարաբերությունները դեռևս բավարար չեն: Վստահ եմ, որ Ասոցացման համաձայնագիրը կվավերացվի ԵՄ կողմից, քանի որ գործադիրը (ԵՀ) մշտապես խորհրդակցում է ազգային և վերազգային օրենսդիրների հետ: Հարցը նրանում է, թե ինչ գնով, ի նկատի ունեմ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, Ղարաբաղի տեղն ու դերը և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այստեղ Հայաստանին անհրաժեշտ են ընկերներ ԵՄ-ում: Հայաստանը ունի գերազանց հարաբերություններ Ֆրանսիայի և մի քանի այլ ԵՄ անդամ պետությունների հետ, սակայն որքան որ ցավալի է, գրեթե իներտ են հայ-գերմանական հարաբերությունները: Այստեղ պասիվությունը ակնհայտ է թե քաղաքական և թե տնտեսական հարթություններում: Գերմանիան կարծես թե չի նկատում Հայաստանին: Մեր պետությանը դեռևս չի հաջողվել գրավել Գերմանիայի հետաքրքրությունները և այստեղ մեծ ճիգերի, համախմբման և ոչ ավանդական մոտեցումների կարիք կա. մենք խոսում ենք ԵՄ թերևս ամենաազդեցիկ պետության մասին:

-Ասոցացման հանաձայնագիրը բավարար չէ՞ ԵՄ անդամ պետությունների հետ առավել սերտանալու համար:

-Գիտեք, ԵՄ-ն ազատ առևտրային հարաբերություններ ունի նաև Հոնդուրասի հետ: Սրանք տեխնիկական փաստաթղթեր են, որոնք կարող են պատմականորեն վերափոխել երկրի ապագան դեպի զարգացում, միևնույն ժամանակ կարող են և շատ աննշան փոփոխությունների հանգեցնել: Ամեն ինչ կախված է այն դերակատարներից, որոնք ի պաշտոնէ պատասխանատվություն են կրում: Կարծում եմ, որ Հայաստանի պարագայում անհրաժեշտ է ողջ հասարակության ներգրավումը գործընթացի մեջ. ցանկացած պաշտոնյա, գյուղատնտես և ձեռներեց պետք է հասկանա այս փաստաթղթի՝ իրեն վերաբերվող հատվածի, առավելությունները և օգտագործի դրանք ի նպաստ սեփական բիզնեսի, դպրոցի, գյուղատնտեսության, համայնքի և այլն և այլն: Որպեսզի գործընթացում ներգրավվեն բոլորը, անհրաժեշտ է խորացնել եվրոպական միասնության տեսլականը: Չէ՞ որ մենք էլ ենք եվրոպացի և պատմականորեն ունենք մեծ ներդրում եվրոպական արժեքային համակարգի ձևավորման մեջ: Այստեղ կարևոր է պետության դերը:

Ինչ վերաբերվում է առանձին ԵՄ անդամ պետություններին, այստեղ մեծ ջանքերի կարիք կա բոլոր Եվրոպական մայրաքաղաքներում, դիվանագիտական այսօրվա գործիքները և մեթոդները, ցավոք, բավարար լինել չեն կարող:

-Ընդհանուր առմամբ` ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների վերջին զարգացումները:

-Հայաստան-ԵՄ հարաբերություններով անձամբ զբաղվել եմ 2002 թվականից՝ սկզբում իբրև ուսանող, այնուհետև իբրև Եվրոպական Շարժման հիմնադիր և փորձագետ տարբեր միջազգային կառույցների շրջանակներում: Կարող եմ փաստել, որ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանը մեծ թռիչքներ է կատարել, որոնք նույնիսկ անսպասելի էին օպտիմիստների համար: Առանձին հարաբերություններում, ինչպիսին է, օրինակ, հայաստանյան իշխող կուսակցությունների հարաբերությունները Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, կարող եմ փաստել, որ Հայաստանը մեծ և աննախադեպ հաջողություններ ունեցավ: Գումարած դրան` հասարակության մեջ արդեն իսկ ձևավորվել է այդ գոծընթացների հանդեպ մեծ վստահություն և աջակցություն:
Մենք այս գործընթացին պետք է վերաբերվենք իբրև պատմական փոփոխությունների դարաշրջանի, որոնց արդյունքում կհզորանա Հայաստանը:

-Հաճախ Ասոցացման համաձայնագրի համատեքստում խոսվում է Ղարաբաղի մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը: Ասոցացման համաձայնագրի մասով որոշ շրջանակներ բառացիորեն ոչ ճշտգրիտ և մտացածին տեղեկատվություն են տարածում տարբեր հարցերի շուրջ` հավանաբար հետապնդելով որոշ նպատակներ: Մյուս կողմից, եկեք հարցը ձևակերպենք այլ կերպ. ինչու՞ ոչ, եթե այս փոփոխություններով հասնենք նաև ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը: Ո՞վ կարող է բացառել. նախադեպեր արդեն կան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառով
Ամենադիտված