«Այնքան վիրավորված ու հիասթափված էի Լիսկայի տղայի ազատ արձակման լուրից»
Բլոգոսֆերա
Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այնքան վիրավորված ու հիասթափված էի այսօր Լիսկայի տղայի ազատ արձակման լուրից, որ չէի համարձակվում ստեղնաշարին մոտենալ ու այս թեմայով ինչ որ բան գրել: Չէի ուզում համացանց նեգատիվի ևս մի տրցակ շպրտել. մտածում էի ժամեր անց երևի կկարողանամ իրավիճակը սթափ դատել ու ասածս ռադիկալի դաշտում չի լինի: Բայց չէ, զգացմունքներս տեղի չտվեցին, իսկ զայրույթս չմեղմվեց: Հիմա ճիշտ այն եմ զգում, ինչ լուրն իմանալու առաջին պահին ու զգացածս ինձ հուսալքում է:
Իսկապես ցավալի է...
Իսկ ամիսներ առաջ ազեռներին էին մեղադրում, որ մարդ սպանած Ռամիլին ազատ արձակեցին: Ասում էինք, որ այդ քայլով հստակ մեսիջ ուղարկվեց մյուս ռամիլանմաններին, որ հայ սպանելը չի պատժվում օրեքնով: Ու դրանից հետո վստահ էինք, որ էլի հայեր են սպանվելու ազեռների ձեռքով:
Երևի այն ժամանակ Իլհամին մոլի քննադատողների մեջ նաև նրանք էին, ովքեր Լիսկայի տղային այսօր ազատ արձակեցին, երևի նաև նրանք էին, ովքեր դատարանում մարդ ծեծող Վարդանիկին չպատժեցին, երևի նաև նրանք, ովքեր Նեմեցին ներում շնորհեցին, երևի նրանք էլ, ովքեր ակտիվիստներին ծեծող սափրագլուխներին էդպես էլ ման են գալու ու չեն գտնելու... Իսկ մենք մեր այսօրվա քայլով շա՞տ ենք տարբերվում նույն ազեռներից, որոնց սարսափելի ռեժիմը այդքան սովորել ենք քննադատել:
Այս մարդկանց արդարացոնղերը ոչ միայն արդարադատության համակարգի վրա են թքում, այլև ոտնատակ են տալիս մարդկանց մեջի հույսի կրակը, որը վերջին շրջանում սկսել էր ուժգնությամբ բոցավառվել: Բոլոր քաղաքացիական ակտիվությունները, 100 դրամի հաղթանակները, Մաշտոցի պուրակենրը… ինձ համար էլ արժեք չունեն, եթե նման մարդիկ չեն պատժվում այս երկրում: Ու սուտ է թե քայլ առ քայլ առաջ ենք գնալու ու խնդիրները լուծելու ենք հերթով: Մենք ոչ մի մետր առաջ չենք շարժվելու այն մանր խնդիրների լուծումից, որոնցով այնքան հպարտանում ենք հիմա: Միկրոմակարդակից մակրոմակարդակ մեր անցումը անընդհատ է խոչընդոտվելու: Ու ինչպես այս դեպքում էր,մեր գլխին էլի մահակով տալու են, որ չխտպտանք, հասկացնելու են, որ այնթույլատրելիի սահմանն ենք փորձում հատել ու գլուխներս զոռով մտցնելու են այ միտքը, որ օրենքները ոմանց համար ուրիշ են: Մեզ այս օրինակներով միշտ բացատրելու են, որ քաղաքական ներկա համակարգը ձևափոխվելով չի, որ լավն է դառնալու, այլ միայն հիմնահատակ քանդվելով ու նոր հիմքերի վրա կառուցվելով… Ցույց են տալու, որ ինչ ուզում ես արա, այս իշխանությունների պայմաններում Հայաստանը մինչև վերջ ժողովրդավար երբեք չի լինելու:
Լիսկայի տղայի դեպքերն այսօր նույնքան նորմալ են մեր շատ հայրենակիցների համար, որքան անձրևի գալը, արևածագն ու մայրամուտը: Նրանք դրան ցավալիոերն սովորել են ու մեր իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ սկեպտիզմի զգացողությունը նրանց երբեք չլքի:
Ու պետք չի զարմանալ, որ մարդիկ արտագաղթում են: Վատ պայմաններից չէ, որ երկիր են լքում, այլ հույսի բացակայությունից: Քանի ընկեր ունեմ, որ սկսել էին հավատալ, որ լավ է լինելու ու պայքարում էին իրենց երկրի լավ օրվա համար: Էլի հավատո՞ւմ են, դժվար… Նրանք եթե չհասկացան, ապա գոնե սկսել են գլխի ընկնել, որ այս երկիրը հաստատ ու վաղուց էլ իրենցը չի»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող