Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
Քաղաքական
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը: Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:
2018-2021թթ.-ին Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում: Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը: Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող