Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Միջազգային լրահոսն ու ազգային ոսպնյակը

Սփյուռք

Արաբական երկրներում արձանագրվող զարգացումների մասին հայկական մի շարք լրատվամիջոցներ, ինչպես տարածաշրջանային նմանօրինակ իրադարձությունների դեպքում, շարունակում են առնվազն ոչ ինքնուրույն լրատվություն հրապարակել: Ավելի մանրամասնելու համար ասենք, որ միջազգային լրահոսի տրամադրածն ամբողջությամբ վերատպելով, խորքում այդ լրատվամիջոցները կամա-ակամա տվյալ պետության փոխանցելիք պատգամները հայկական լսարանի հասանելիությունն են ապահովում:

Այս հաստատումը, անշուշտ, չի վերաբերում միայն հայկական զանգվածային լրատվամիջոցներին: Միջազգային լրատվամիջոցների արտադրությունը գրավել են համապատասխան շուկան եւ մշտապես կողմնորոշում են հանրային կարծիքը: Արհեստավարժ, լարված իրադարձության տարողությունը կարող է հազարներով բազմապատկվել կամ նույն չափերով շատ արագ մանրանալ կամ նույնիսկ ամբողջությամբ անուշադրության մատնվել:

Քաղաքականացված լրատվության պարզ տեսություն է սա, որը, թվում է, թե ներկա տեղեկատվական բաց համակարգում պիտի փոխի իր ուղղությունը եւ հաշվի առնի առարկայական տեղեկատվության պահանջը:

Իրադարձությունների տարողության բազմապատկումն ու մանրացումը միայն քաղաքական ուղղվածությամբ դեպքերի լուսաբանմանը չեն միտված բնականաբար, այլ նախապատրաստում են հանրային կարծիքի ենթահողը՝ տվյալ պետության ձեռնարկելիք քայլերը ընկալելի դարձնելու առումով:

Եթե անհրաժեշտ է միջազգային միջամտությունը որոշող մի բանաձեւ, ուրեմն պետք է սփռել տիրող իրավիճակի ահավորությունը, հակամարդկայնությունը, աղետալի հավանական հետեւանքները: Այդպես էր, երբ Իրաքի պատերազմի նախօրեին, անվերջ լուսաբանվում էր քիմիական, կենսաբանական եւ զանգվածային ոչնչացման զենքերը ռազմական միջամտությամբ չեզոքացնելու կոչված գործողությունների անհետաձգելիության մասին:

Մյուս կողմը, տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու իր հեւքի մեջ, իհարկե, ոչ նույն արհեստավարժությամբ, ցուցադրում, սփռում կամ արծարծում է, այս անգամ միայն իր պետության քաղաքականությանը հարիր նկատածը: Արդյունքը լինում է այն, որ տեղեկատվության դաշտում ստեղծված բեւեռացումը, բնականաբար, չի ներկայացնում իրական պատկերը:

Անշուշտ, տեղեկատվական սեւ-սպիտակի այս խաղը միայն տագնապալի իրավիճակներին չի վերաբերում: Այն ընդհանուր է, եւներկա բաց համակարգին փոխանակ փորձելու իրական բնութագրումներ տալ, երկու կողմն էլ մեծ մասամբ բեւեռացածիարձագանգումներն են կատարում:

Խնդիրը բարդ է եւ այս սյունակներում անհնար է նույնիսկ ամփոփել նրա բնութագրիչները: Վերադառնանք հայկական տարածք:Անկախ ծայրահեղացված տեղեկատվությունները մաքրազտելու լրագրական պարտականությունից, հայկական լրատվամիջոցները ուղղակի խնդիր ունեն ազգային ոսպնյակից նաեւ մեկնաբանելու հարցերը: Բնականաբար, թե՛ Սիրիայի եւթե՛ միջինարեւելյան երկրներին վերաբերող իրադարձությունները լուսաբանելու պահին անմիջականորեն միջազգային լրահոսի ազդեցության տակ ենք լինում, երբ խոսում ենք հայ գաղութներում ստեղծված խուճապի մասին, այդ երկրների հայաթափման եւ զանգվածային արտագաղթի մասին:

Կամ էլ, երբ մի լրատվամիջոց, երբ իբրեւ զգույշ եւ լոյալ կեցվածքով է մեկնաբանում մի հաստատում, թե «սիրիահայ գաղութի դեպքում այս պահի դրությամբ որեւէ զանգվածային արտահոսք չի նկատվում», նախանշում է, որ ինքը արդեն հայտնվել է միջազգային տեղեկատվության անմիջական ազդեցության տակ:

Իհարկե, բացառված չէ, որ իրադարձությունների անվտանգության առումով լարվածության եւ քաղաքացիական ընդհարումների պարագայում նման մտահոգիչ իրավիճակներ ստեղծվեն ինչպես տեղի ժողովուրդների, նաեւ մեզ համար: Այս հանգրվանում,սակայն, խուճապային կացության մասին բարձրաձայնելը ինքնին նպաստում է խուճապային իրավիճակի նախադրյալներ ստեղծելու աշխատանքում:
Առարկայական լրատվություն հրապարակելը դժվար իրականանալի աշխատանք է թվում մանավանդ տեղեկատվական հարթիչ գլանների ներկա համակարգում: Գերզգոնությունը ավելի քան հրամայական է այս պարագայում՝ լրատվությունը մաքրազտելու եւ, մանավանդ, նրա մեկնաբանությունը ազգային ոսպնյակից անցկացնելու համար:

Շահան Գանտահարեան, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված