ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին դատարանի առաջ կկանգնի բռնաբարության մեղադրանքով
Սպորտ
Ֆրանսիական Paris Saint-Germainի և Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հաքիմին դատարանի առաջ կկանգնի բռնաբարության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է L'Equipeը։ Գործը փոխանցվել է դեպարտամենտային քրեական դատարան, և մեղավոր ճանաչվելու դեպքում ֆուտբոլիստին կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։
Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարին՝ Փարիզի արվարձանում։ 24-ամյա կինը հայտնել է, որ մեկ ամիս սոցիալական ցանցերում շփվելուց հետո այցելել է Հաքիմիի տուն, որտեղ, իր պնդմամբ, վերջինս բռնի գործողություններ է կատարել՝ անտեսելով նրա հրաժարումը։ Կինը կարողացել է հեռանալ և դիմել ոստիկանություն։
2023 թվականի մարտին Հաքիմին ձերբակալվել և հարցաքննվել էր, ապա ազատ արձակվել դատական վերահսկողության պայմաններում։ Նա հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։ Հաքիմին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից, մինչ այդ խաղացել է Մադրիդի «Ռեալ»-ում, Դորտմունդի «Բորուսիա»-ում և Միլանի «Ինտեր»-ում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան