Իսրայելը նոր դավադրություն է կազմակերպում Իրանի դեմ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը աշխատում է Իրանի և «Մուսուլման եղբայրների» դեմ նոր տարածաշրջանային դաշինք ստեղծելու ուղղությամբ։
Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի անվտանգության գործակալության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Կառավարության ղեկավարը նշել է, որ ստեղծվող դաշինքը ներառում է բազմաթիվ երկրներ։
«Նրանցից մի քանիսը այս օրերին այցելում են մեզ, մյուսներին այցելում ենք մենք ինքներս։ Ես խոսում եմ Մերձավոր Արևելքը ընդգրկող ողջ շրջանակի մասին», - ընդգծել է նա։
Նեթանյահուն նաև խոսել է ՀԱՄԱՍ–ին զինաթափելու անհրաժեշտության մասին։
«Դա տեղի կունենա՝ կա՛մ հեշտ, կա՛մ դժվար ճանապարհով։ Բայց դա տեղի կունենա», - ասել է նա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան