Մենք ոչ մի կերպ չենք ձգտում լարվածության․ Իրանի նախագահը՝ Պապիկյանին
Քաղաքական
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Ըստ իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նախագահ Մասուդ Պեզեշքիանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։
Նա այս գործընթացը որակել է որպես անվտանգության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված դրական քայլ։
Պեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ավարտին հասցնել Թեհրանի և Երևանի միջև «Ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը»։
«Մեր վճռական քաղաքականությունն է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, և մենք ոչ մի կերպ չենք ձգտում լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին», - ընդգծել է Իրանի նախագահը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան