Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ովքեր վերցրեցին Բրուտոսի դանակը՝ ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի. աղոթքով ավարտված հույսերի ժամանակը

Հրապարակումներ

Առաջնորդները մշտապես կաշկանդված են «պարտությունը որբ է, իսկ հաղթանակը շատ ծնողներ ունի» բանաձևի կապանքներով: Ընդ որում` այս բանաձևը հավասարապես կիսում են թե իշխանական, թե ընդդիմադիր առաջնորդները: Ցանկացած հաջողության սեփականաշնորհման գրքույկի համար թիմակիցները հոշոտում են միմյանց, մինչդեռ առաջնորդների պարտության դեպքում, որպես կանոն, նրանց ուղղությամբ առաջին քարը հենց թիմակիցներն են նետում...

Անցած տարի, ճիշտ այս նույն օրը, Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ հաջողությունը նրա շուրջ համախմբեց քաղաքական վտարանդիների, իշխանությունների հետ գենետիկ անհամատեղելիություն ունեցող անհատների, հիմնական խաղացողների չառաջադրվելու հետևանքով բեկորված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մի խայտաբղետ բազմություն: Քանի որ միավորումը հապճեպ և արհեստական էր՝ Ազատության հրապարակում մշտապես առկա էին տարակարծություններ, որի պատճառով, թերևս, շարժումը ինստիտուցիոնալ կառույցի չվերածվեց: Որոշ քաղաքական ուժեր, իհարկե, փորձեցին օգտագործել ստեղծված աննախադեպ ռեսուրսը, սակայն ընդդիմադիր դաշտի սեփականաշնորհման համար մղվող պայքարում Րաֆֆին զիջման չգնաց՝թերևս չցանկանալով իր հաջողությունը սկուտեղի վրա մատուցել այլ ուժերի, և բացառիկ հնարավորությունը՝ միասնական ընդդիմադիր դաշինքով հաղթել Երևանի ավագանու ընտրություններում, որի արդյունքը անխուսափելիորեն կլիներ իշխանություններին մաքսիմալ զիջումներ պարտադրելը, փոշիացավ...

Ժամանակին բազմաթիվ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ փորձեցին Րաֆֆի Հովհաննիսյանին հուշել ելքեր՝ ստեղծված իրավիճակից, սակայն գործողությունների ծրագրի բացակայության հետևանքով առաջացած ցայտնոտային իրավիճակը իր հետևից բերեց սխալների և թերացումների մի ամբողջ շղթա, որի հանգուցալուծումը եղավ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայի իրադարձությունները և աղոթքով նշանավորված քաղաքական գործընթացների ավարտը: Մինչդեռ նախքան ապրիլի 9-ի հանրահավաքը պետք էր հասարակությանը նախապատրաստել, որ Նոր Հայաստանի երդմնակալության արարողությունը քաղաքական ակցիա է, ոչ թե կտրուկ հեղափոխական գործողությունների մեկնարկ...

Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած շատ գործիչներ, փոխանակ նրան կոնկրետ լուծումներ հուշելու, հորինում էին դավադրության տեսություններ և անխոնջ պայքար էին մղում ֆեյսբուքյան պատերի տակ՝ փորձելով ոչնչացնել այն առողջ հատիկը, այն ֆեյսբուքյան ակտիվը, որը բողոքում էր շարժման թերացումների դեմ: Ընդ որում՝ դա ազնիվ, առանց սեփական շահերի հաշվարկման բողոք էր, որովհետև հասարակական այդ ակտիվը ստիպված էր պայքարել հավասարապես իշխանական և հարթակային ընդդիմության միջակայքում՝ երկու կողմից էլ հարվածներ ստանալով: Իսկ «հավատարիմները» ապրիլի 9-ի իրադարձություններից հետո կամ սուսուփուս ծլկեցին, կամ առաջինը վերցրեցին Բրուտոսի դանակը...

Իսկ նրանք, ովքեր Րաֆֆիին «փուռը տվեցին» և փախան, այսօր տարբեր նշանակետերից նրա դեմ քարեր նետելու փոխարեն ժամանակին պետք է նրան հուշեին, որ քաղաքական գործունեությունը առանց հստակ «ճանապարհային քարտեզի» ավազի վրա կառուցված շենք է...

Հուսանք, որ նոր սերնդի առաջնորդները կգերադասեն քաղաքական պայքարի այնպիսի մոտիվներ, որոնք չեն ավարտվի զորավարների հետ աղոթքներով և կվերածվեն կոնկրետ քաղաքական արդյունքի: Աղոթքները չպետք է լինեն քաղաքական գործընթացների եզրագիծը: Լավագույն դեպքում աղոթքը քաղաքական գործչի շուրթերից պետք է հնչի որպես գոհաբանություն առ Աստված՝ ի շահ ժողովրդի արձանագրված հերթական դրական տեղաշարժից հետո...

Ամեն...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված