Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ) Ազատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր Ղամբարյան Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջ Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Հայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներին Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր Tesla-ի շահույթը նվազել է Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ 

«Նայելով Հայաստանի քաղաքական դաշտին վերջնական հիասթափվում ես»

Բլոգոսֆերա

Ռոբերտ Ահարոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Նայելով Հայաստանի քաղաքական դաշտին վերջնական հիասթափվում ես: Հիասթափվում ես քաղաքական գործիչների խաղերից, հիասթափվում ես կեղծ ընդդիմությունից, հիասթափվում ես սուտ խոստումներից, և ի վերջո հիասթափվում ես իշխանությունից: Այսօր քաղաքական դաշտը իբր բաժանված է իշխանության և ընդդիմության միջև, ուշադրություն դարձրեք՝ իբր: Ինչպե՞ս կարող է իբր չլինել, եթե՝

1. «Հաղթած» Րաֆֆի Հովհաննիսյանը հանգիստ ընդունում է իր պարտությունը:

2. Ընդդիմադիր անկախական Պարույր Հայրիկյանը ինքնորոշման գաղափարախոսությամբ, մի խումբ մարդկանց հավաքում է թատերակ հրապարակում և անիմաստ ելույթներ է ունենում:

3. ՀԱԿ-ը բաժանվում և դառնում է ՀՀՇ, ՀՀՇ-ն բաժանվում և դառնում է ՀԱԿ:

4. ԲՀԿ-ն պահոոոոոոոո, մինչև ընտրություններ հայ-ռուսական միություն համագումար է անցկացնում: Իշխանության մաս է կազմում, հանրապետականների հետ երկիր է կառուցում, ընդ որում՝ բարգավաճ: Այսօր իբր այս բոլորը կազմում են ընդդիմություն: Հայ-ռուսական միությունը մնաց փշալարերից կախված: Այս ֆրակցիայի կարկառուն կերպարներից մեկը՝ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ Է, ով մեզ բոլորիս հայտնի է որպես ամերիկամետ և եվրոպամետ քաղաքական գործիչ՝ իր սիվիլնեթ կայքով:

5. ՕԵԿ-ը, «աչքիս» ամենաըդդիմադիրն է:

6. Գրողը տանիիիի, մոռացանք Դաշնակցություն կուսակցությունը: Յոթ տարի երկիր կառուցելով հանրապետականների հետ, իսկ հետո ընդդիմություն «խաղաց», և Վահան Հովհաննիսյանը դեսպան գնաց:

7. «Աչքիս» ընդդիմությունը կոմունիստներն են: Մի բիձուն փոխարինում են մյուսով: Նրանք երիտասարդացնում են կուսակցությունը՝ 80 տարեկան ղեկավարին փոխարինում է 79 տարեկան ղեկավարը:

«Մալադեց» հանրապետականներին: Ճիշտ ձևով կարող եք ղեկավարել և՛ ընդդիմությանը, և՛ ԿՈՒՏակային կենսաթոշակային համակարգի բողոքողներին,մի խոսքով ԿՈՒՏ տալ նրանց:

Ինչ՞ եմ ուզում սրանով ասել: Ժողովուրդ, ուշքի ե՛կ, մի հավատացեք կեղծ ընդդիմությանը:

• ԲՀԿ-ն, 400 հազար անդամ ունի:

• Ժառանգությունը 300 հազար անդամ ունի:

• ՀՅԴ-ն՝ 250 հազար:

• ՀԱԿ-ը՝ ամբողջ Հայաստանը իրենք են:

Այս բոլորը, թատերական հրապարակում՝ իրենց հանրահավաքների ժամանակ, նույնիսկ 1500 մարդ չեն կարողանում հավաքել: Հերի՛ք է թատրոն խաղաք:

Ելքը իրավիճակից հետևյալն է՝

Մենք ազգովի գնում ենք դեպի անդունդ: Մենք ազգովի դարձել ենք թափառական և գաղթական: Միակ ձևը ես գտնում եմ հետևյալում. անհրաժեշտ է համախմբվել մի գաղափարի շուրջ, ոչ թե անհատների, ոչ թե կուսակցությունների, այլ գաղափարի: 20 տարուց ավել կապիտալիստ լիբերալական «գաղափարի» արդյունքը տեսանք:

Երկրի հիմքը բանվորներն ու գյուղացիներն են: Մեզ անհրաժեշտ է գտնել բոլոր հնարավոր ձևերը համախմբելու բանվորագյուղացիական էլեկտորատը մեկ գաղափարի շուրջ: Համոզված եմ, որ այդ գաղափարը չի կարող լինել օլիգարխիա ծնող գաղափար, չի կարող լինել գաղափար, որի հիմքում դրված է բաժանել երկիրը աղքատների և հարուստների, չի կարող լինել գաղափար, որը ծնում է անձնական շահ, չի կարող լինել գաղափար, որը վերացնում է երկրից բանվորի հուշարձանը, որի տեղում կառուցում են «Չարչի բազար» և հուշարձան դնում օլիգարխներին: Եվ վերջ ի վերջո ստիպում է հասարակությանը ապրել անտառի օրենքներով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում․ տուժել է 30 մարդ, 2-ը՝ ծանր վիճակումԻ՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի (տեսանյութ)Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտարարել է, որ չունի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրությունՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ են տեղի ունեցելԱզատության փաստաբան՝ Արամ Վարդևանյան․ Արթուր ՂամբարյանԻրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին և Իսրայելին քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներում աջակցելու մեջԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmlurԵրևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներովՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերըԱՄՆ-ում բենզինի գները գրեթե մեկ երրորդով բարձրացել են Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր Այսօր պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ինԳուտերեշը ժամանել է ԴամասկոսՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերինՀայաստանից արտահանումը 2026թ․ հունվարից հունիս ամիսներինՎրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատումՀայաստանը ռուսական շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-իցՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնԱզատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում. Արմեն ջան, էս էլ կանցնի. ծնունդդ շնորհավորՉինաստանը կօգնի Պակիստանին միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջևԿարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերըԹրամփը հաստատել է, որ Նեթանյահուի այցը ԱՄՆ կկայանա հաջորդ շաբաթԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն ԿենտրոնումԱրմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակիցՄուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվելՈւկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցերԿդադարեցվի գազամատակարարումը. հասցեներՈ՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ» Քպ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Tesla-ի շահույթը նվազել է Ինչու է խնձորը համարվում ամենաօգտակար մրգերից մեկը․ առողջությանը նպաստող հիմնական հատկություններըԻնչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ
Ամենադիտված