Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Նոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) 

Եվրամիությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ

Արտաքին Քաղաքական

Եվրամիությունում սպասում են, որ Հայաստանը կոնկրետ ասի, թե որոնք են Մաքսային միության պարտավորություններից բխող սահմանափակումները: Ինչպիսի՞ն է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան, ինչո՞ւ Ուկրաինայի հետ ԵՄ-ն կնքեց Ասոցացման համաձայնագիրն առանձին-առանձին, իսկ Հայաստանի հետ՝ ոչ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նաև անդրադառնում է ուկրաինական ճգնաժամին և խոսում Եվրամիություն-Մաքսային միություն ապագա համագործակցության տեսլականի մասին:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-ԵՄ հետագա համագործակցությունը: Կոնկրետ ո՞ր ուղղություններով կզարգանանան հարաբերությունները:

-Նախորդ տարի Վիլնյուսում արդեն ամրագրվել է Արևելյան գործընկերության շրջանակում զարգացման և ամրապնդման բազմակողմ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը ներառում է բոլոր այն ոլորտները, որտեղ կա փոխադարձ հետաքրքրություն: ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Մաքսային միության անդամ դառնալու զարգացումներին և Եվրասիական միության ստեղծմանը: Երկու գործընթացների արդյունքում, բնականաբար, կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաիմաստավորում: Մենք սպասում ենք, որ Հայաստանը մեզ կոնկրետ ասի, թե որոնք են սահմանափակումները, որ բխում են Մաքսային միության պարտավորություններից: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ անհնար է իրականացնել Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ շարունակել իր հարաբերությունները' համաձայն Վիլնյուսում ձեռք բերված պայմանավորվածության: Մենք կարող ենք կառուցել հարաբերություններ հաշվի առնելով մինչ օրս հասած արդյունքները, կանոնավորելով ապագա համագործակցության հնարավորություններն ու հավակնությունները, ինչպես նաև, հաշվի առնելով Մաքսային միության շրջանակներում Հայաստանի ապագա պարտավորությունները: Ապագայի իրավական հիմքի առնչությամբ մեզ հաջողվել է պաշտպանել համաձայնություն, բայց ոչ նախաստորագրված նախագիծ երկու կողմերի համաձայնությամբ, որը հնարավորություն կտա հետագա օգտագործման:

-2015թ. Ռիգայում կանցկացվի Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը: Որո՞նք են ԵՄ սպասելիքներն այդ գագաթնաժողովից:

-ԵՄ-ն ակնկալում է, որ Ռիգայում կայանալիք հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2015թ. առաջին կիասամյակում, որտեղ մենք մտադիր ենք վերանայել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված համատեղ հռչակագրի իրականացման հարցը, պայմանագրերն ու կառուցվածքը և կանխորոշել ապագա գործընկերության ուղին:

-Եթե հետադարձ հայացք գցենք 2013 թվականին, որո՞նք էին այն խնդիրները, որոնց պատճառով Արևելյան գործընկերության ծրագիրն ընդհանուր առմամբ կյանքի չկոչվեց:

-Ձեզ հետ համաձայն չեմ: Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ բոլոր կողմերը հաստատել են համաձայնագրի խոստումնալից և արդյունավետ լինելը: Մենք նաև ստորագրել ենք մի շարք համաձայնագրեր և համատեղ հռչակագրեր, ինչպիսիք են վիզայի ընթացակարգերի պարզեցման համաձայնագիրը Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ կնքված շրջանակային պայմանագիրը, որը թույլ է տալիս մասնակցության ունենալ ԵՄ ճգնաժամային կառավարման գործընթացներին, Վրաստանի և Մոլդովայի հետ նախաստորագրված վիզային ռեժիմի և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը: Ուկրաինա յի հետ կնքվել է Civil Aviation պայմանագիրը, ինչպես նաև արվել է ՀՀ և ԵՄ համատեղ հայտարարությունը:

-Վիլնյուսի գագաթնաժողովի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարաձությունների ֆոնին մի շարք փորձագետներ տեսակետ էին հայտնում, որ ԵՄ-ն չի ուսումնասիրել հետխորհրդային երկրների պատմությունն ու պատշաճ կերպով չի գնահատել ռիսկերն Արևելյան գործընկերության ծրագիրը գործարկելուց առաջ: Որքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը:

-Արևելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2009թ. Եվրամիության և Արևելյան Եվրոպայի պետությունների համար: Համատեղ նախաձեռնությունը թույլ է տալիս գործընկեր պետություններին, ովքեր հետաքրքրված են ԵՄ ինտեգրմամբ և այդ կառույցի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի բարձրացմամբ, իրականացնել այդ նախագծերը: Այս ծրագիրը հիմնված է ընդհանուր հավատարմության, միջազգային իրավունքի և հիմնարար արժեքների պահպանման մի շարք ոլորտներում, որոնցից են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, շուկայական տնտեսության կայուն զարգացումն ու արդյունավետ կառավարումը: ԵՄ-ն առաջադրեց կոնկրետ գաղափարներ յուրաքանչյուր գործընկեր երկրում, և նպատակն էր բարելավել հարաբերությունները յուրաքանչյուր երկրի հետ առանձին:

-Ո՞րն էր պատճառը, որ մինչև Վիլնյուսյան գագաթնաժողովը Երևանում անընդհատ հետաձգվում էր Դոնորների համաժողովը: Շրջանառվում են տեսակետներ, որ համաժողովի մի քանի անգամ հետաձգումները նույնպես բացասական ազդեցություն ունեցան գագաթնաժողովի վերջնական արդյունքների վրա:

-Ի սկզբանե, երբ քննարկվում էր Դոնորների համաժողովը, ԵՄ-ն կարևորում էր նորացված ազգային զարգացման ռազմավարությունն ու տեղում բարձր որակի ապահովումը, որպեսզի հնարավոր լիներ դոնորների աջակցությամբ ապահովելու ազգային բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Որպես զարգացման նոր ռազմավարություն, երբ Հայաստանը գտնվում էր նախապատրաստական շրջանում, ԵՄ-ն օգնում էր բարելավել որակն ու առարկայական դիտողություններով, առաջարկություններով աջակցել փաստաթղթի մշակմանը: Հայկական կողմի զարգացման փաստաթղթի մշակումը նախատեսվածից ավելի երկար է տևել: Համաժողովի ինտենսիվ և նախապատրաստական աշխատանքների արդյունքում, մինչև Հայաստանի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցած շրջադարձը, նախատեսվում էր, որ դոնորների համաժողովը կլինի 2014թ. սկզբին, հետևաբար պնդումները, որ դոնորների համաժողովը որոշիչ գործոն է հանդիսացել՝ հավաստի և համոզիչ չէ:

-Ի՞նչ է տեղի ունենում ԵՄ ինտեգրացման առումով Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներում: Քանի որ ԵՄ-ն ընդլայնվել է, և այդ երկրները դարձել են հարևաններ և նրանց անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը նույնպես որոշակի ազդեցություն ունեն ԵՄ-ի վրա: ԵՄ և իր Արևելյան գործընկերների' Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համագործակցությունը որքանո՞վ է կարևոր ԵՄ-ի արտաքին կապերի և հարաբերությունների համար:

-Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ԵՄ-ն այս պահին առավելապես կենտրոնացած է ճգնաճամի կանխարգելման ուղղությամբ: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում շարունակել մասնակցել երկխոսությանը, որը դեպի խնդրի լուծում տանող միակ ուղին է' հանուն միասնության, երկրի տարածքային ամբողջականության, ինչպես նաև հանուն կայուն, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար: ԵՄ-ն նաև առաջարկել է իր աջակցությունը՝ խթանելու տնտեսական և քաղաքական բարեփոխումները Ուկրաինայում: ԵՄ-ն հավատարիմ է Ուկրաինայի հետ համագործակցության հետևողական և սերտ հարաբերությունների պահպանման իր քաղաքականությանը, որոնք ընդգրկում են աստիճանական առաջընթաց ինչպես քաղաքական ասոցացման, այնպես էլ տնտեսական ինտեգրման ուղղություններով: Ուկրաինան հանդիսանում է առաջնային գործընկեր պետություն Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և Արևելյան գործընկերության (ԱլԳ ) շրջանակներում: ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթներն ու պատրաստ է ստորագրել նաև համաձայնագրի մնացած կետերը:

-Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո նոր իրավիճակ ստեղծվեց, ինչը Ուկրաինայում հանգեցրեց հեղափոխության: Ուկրաինայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կնքել Ասոցացման համաձայնագիրը, բայց իրականում կնքվեց միայն համաձայնագրի քաղաքական հատվածը: Ենթադրվո՞ւմ է, որ Հայաստանի հետ էլ կկնքվի նման համաձայնագիր, և եթե նման նպատակադրություն ԵՄ-ում չկա, չե՞ք կարծում, որ ԵՄ-ն երկակի խաղ է խաղում: Ստացվում է՝ Ուկրաինայի պարագայում հնարավոր է համաձայնագիրը բաժանել, Հայաստանի պարագայում' ո՞չ:

-Հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակը, ԵՄ-ն որոշեց մինչև մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները ստորագրել համաձայնագիրը որպես աջակցություն Ուկրաինային: Համաձայնագիրը բաժանված չէ: Ինչ վերաբերում է համաձայնագրի տնտեսական հատվածին, հանձնաժողովը որոշել է ընդունել միակողմանի տնտեսական միջոցներ, որոնք կնպաստեն, որպեսզի ապագայում Ուկրաինան ստորագրի նաև համաձայնագրի տնտեսական հատվածը: Առաջնահերթ մոտեցումն այն է, որ Ուկրաինան կունենա քաղաքական միություն և կունենա բաց շուկա դեպի ԵՄ' մինչև բուն համաձայնագրի ստորագրումը: Սա պետք է դիտել որպես ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համերաշխության նշան: Քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը շարունակում են մնալ շաղկապված, սակայն այնպես, որ հաշվի առնվեն կարիքներն ու արտակարգ դրության հանգամանքները: Հայաստանի պարագայում համաձայնագիրն ընդունվել է որպես մեկ գործիք, և Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը նշանակում է, որ մի մասը' Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն այլևս չի իրականացվի: Սա նշանակում է, որ ամբողջ իրավական փաստաթուղթը չի կարող ստորագրվել կամ նախաստորագրվել:

-Վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի և Մոլդովայի հետ կքնվեցին Ասոցացման համաձայնագրեր, իսկ Ադրբեջանի հետ փոխըմբռնման հուշագիր: Ինչպիսի՞ն են զարգացումներն այդ երկրներում:

-Մարտի 21-ին ԵՄ անդամ պետությունների ղեկավարները կայացրեցին որոշում, և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը Վրաստանի և Մոլդովայի հետ կկնքվի այս տարվա հունիսին: Աշխատանքներն այժմ ընթանում են այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանը ստորագրել է մուտքի վիզաների դյուրացման, շարժունակության և ռեադմիսիայի գործընկերության վերաբերյալ համաձայնագիր: Ադրբեջանը վավերացրել է վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, և Եվրոպական խորհրդարանը տվել է իր համաձայնությունը: Բանակցությունները շարունակվում են Ասոցացման համաձայնագրի և արդիականացման ռազմավարական գործընկերության, ինչպես նաև ավիացիոն համաձայնագրերի շուրջ: Բանակցությունները չեն ներառում Խոր և համապարփակ ազատ առևտրի ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը դեռևս չի անդամակցում է ԱՀԿ-ին:

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները հատկապես ուկրաինական հեղափոխության և Ղրիմի հանրաքվեի համատեքստում: Որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների կիրառումը: Մի շարք փորձագետներ վստահ են, որ պատժամիջոցների կիրառումը բացասական ազդեցություն կունենա նաև Եվրամիության վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Թույլ տվեք Ձեզ հիշեցնել 2014թ. Եվրոպայի խորհրդի եզրակացությունը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ու մասնակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությանը: ԵՄ-ն աջակցում է բոլոր բազմակողմանի նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղված են իրավիճակի հանդարտեցմանը: Քեթրին Էշթոնը բանակցություններ է վարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկում ուկրաինական ճգնաժամը: Այժմ զբաղված են հանդիպման օրվա և վայրի ընտրությամբ, որտեղ պետք է քննարկվի հարցը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ: Հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ: Ապրիլի 14-ին արտաքին գործերի խորհուրդն արդեն գնահատել էր վերջին զարգացումները:

-Եվ վերջին հարցը. մոտ ապագայում տեսնո՞ւմ եք համագործակցություն Եվրամիության և Մաքսային միության միջև:

-Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի ցանկությունը, որպեսզի տեսնենք որքան երկիր է միանում Մաքսային միությանը, և մենք կարծում ենք, որ այդ երկրները, ներկա դրությամբ Մաքսային միության շրջանակում, նույնպես կշահեն Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններից: Ինչպես ԵՄ նախագահ Խոսե Մանուել Բառոզոն է ընդգծել հունվարին ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ, մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել էական առաջընթացի, որի նպատակն է լինելու ԵՄ-Ռուսաստան նոր համապարփակ համաձայնագիրը: ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ հնարավոր ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ նպատակներին, որոնք կարող են բաց լինել նաև այլ երկրների համար' ԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա: Նոր համաձայնագրի վերաբերյալ քննարկումները դադարեցվել են մարտի 3-ին՝ Ռուսաստանի' Ղրիմի անօրինական անեքսիայի հետևանքով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր
Ամենադիտված