Իրանի ՊՆ-ն նշել է Հորմուզի նեղուցով երթևեկության վերականգնման պայմանը
Իրան
Առևտրային նավագնացությունը Հորմուզի նեղուցով կվերսկսվի Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ավարտից հետո միայն այն դեպքում, եթե դա սպառնալիք չներկայացնի Իսլամական Հանրապետության անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ Ռեզա Թալեյ Նիքը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ազատ անցումը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե Իրանի անվտանգությանը սպառնալիք չլինի», - ասել է ռազմական պաշտոնյան։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին՝ ամերիկաիսրայելական ավիահարվածներով։ Իրանը հակադարձել է՝ հարվածելով Իսրայելին, ամերիկյան բազաներին և Պարսից ծոցի երկրներին և փաստացի փակելով Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի մեկ հինգերորդը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու