Վենսը կասկածի տակ է դնում Պենտագոնի հետախուզական տվյալները Իրանի հակամարտության վերաբերյալ․ Atlantic
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի վստահում Պենտագոնի տեղեկատվությանը Իրանի դեմ պատերազմի և ԱՄՆ զինված ուժերի հրթիռային պաշարների վիճակի մասին, հաղորդում է Atlantic-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ փակ հանդիպումների ժամանակ փոխնախագահը բազմիցս կասկածի տակ է դրել Պաշտպանության նախարարության կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների նկարագրությունը և հարցրել, թե արդյոք հրթիռային պաշարների կտրուկ կրճատման մասշտաբները թերագնահատվում են։
Հոդվածում ընդգծվում է, որ Վենսը միայն արտահայտում է իր սեփական մտահոգությունները, այլ ոչ թե մեղադրում է Պաշտպանության նախարարության ղեկավարությանը պետության ղեկավարին մոլորեցնելու մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու