ԱՄՆ-ն խոստովանել է, որ խոցելի է երկու տեսակի զենքի նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը ներկայումս չունեն արդյունավետ պաշտպանություն հիպերձայնային զենքի և առաջադեմ թևավոր հրթիռների դեմ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի տիեզերական քաղաքականության հարցերով օգնական Մարկ Բերկովիցը Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ոսկե գմբեթ» անվամբ հայտնի նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի քննարկման ժամանակ սենատորները խնդրել են տեղեկատվություն տրամադրել երկրի ներկայիս հնարավորությունների մասին այս ոլորտում։ Բերկովիցը նշել է, որ ներկայումս գոյություն ունի միայն սահմանափակ ցամաքային պաշտպանության համակարգ, որը նախատեսված է փոքրածավալ անակնկալ հարձակումները հետ մղելու համար՝ մասնավորապես Հյուսիսային Կորեայից։
«Մենք ներկայումս պաշտպանություն չունենք հիպերձայնային զենքի կամ թևավոր հրթիռների դեմ, եթե խոսքը առաջադեմ թևավոր հրթիռների մասին է», - ընդգծել է պաշտպանության նախարարի օգնականը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու