«Բավարիան» պատմական ռեկորդ է գրանցել
Սպորտ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» պատմական ռեկորդ է գրանցել Բունդեսլիգայում՝ 31-րդ տուրում հյուրընկալվելիս «Մայնցին» 4:3 հաշվով հաղթելու շնորհիվ։
«Բավարիան» միակ թիմն է, որը Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանի արտագնա հանդիպումներում խփել է 50-ից ավելի գոլ։
Բելգիացի Վենսան Կոմպանիի թիմը մրցակիցների խաղադաշտերում խփել է 53 գոլ։ Ընթացիկ առաջնությունում «Բավարիան» ևս մեկ արտագնա խաղ ունի «Վոլֆսբուրգի» դեմ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու