Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

Politics.am. Ադրբեջանը հրաժարվում է բանակցելու վերջին հնարավորություններից

Արտաքին Քաղաքական

Ապրիլի 16-ին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Ռուսաստանի իշխանություններին ուղղված դիմում են ընդունել՝ խնդրելով նրանց ճանաչել Մերձդնեստրի անկախությունը: Ի պատասխան այս դիմումի՝ ՌԴ Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը հայտարարել է, որ որ Պետդումայում ելնում են իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու քաղաքացիների օրինական իրավունքից և պատշաճ ուշադրություն կդրսևորեն ՄՄՀ-ի Գերագույն խորհրդի վերոհիշյալ դիմումի կապակցությամբ:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ռուսաստանյան հանրային հեռուստաընկերությունների եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես անդրադարձել է Մերձդնեստրի խինդրին: «Վերջին հաշվով, մարդկանց պետք է թույլատրվի ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը... Մարդի ունեն ապագան կառուցելու իրենց սեփական պատկերացումը: Եվ դա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության դրսևորում, եթե մենք թույլ տանք այդ մարդկանց անել այնպես, ինչպես ոզում են»,-ընդգծել է Պուտինը:

Պետք է նշել, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի Դաշնությունն արդեն ճանաչել է Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի ժողովուրդների ազատ կամարտահայտման արդյունքները: Առաջին երկուսն անկախ պետություններ են, երրորդը' միացել է Ռուսաստանին: Ճանաչումների այս շքերթում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը փաստորեն չորրորդն է և նախավերջինը: Վերջինը, ինչպես հայտնի է, Արցախն է, իսկ այստեղ զարգացումներն ավելի քան հետաքրքիր են:

Դատելով վերջին շրջանի զարգացումներից' կարելի է պնդել, որ հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում կրկին ճգնաժամ է առաջացել: Չնայած այն հանգամանքին, որ տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են' այնուամենայնիվ նրանց չի հաջողվում գործը հասցնել նախագահների մակարդակով հանդիպմանը: Իսկ հայկական երկու պետությունների և Ադրբեջանի սահմանում տեղի ունեցող տարբեր միջադեպերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ որևէ պայմանավորվածության հակամարտող կողմերի միջև կամ գոյություն չունի, կամ էլ պարզապես չի գործում: Ներկա իրողությունները կարելի է համեմատել 2011 թվականի հունիսի 24-ին նախագահներ Սարգսյան-Ալիև կազանյան հանդիպումից հետո առաջացած փակուղային իրավիճակին: Հասկանալով, որ քաղաքական բանակցությունները որևէ արդյունքի չեն բերում' այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստիպված էին գործընթացը շարունակել հանրային դիվանագիտության ոլորտում: Ընտրված ճանապարհը բավական պարզունակ էր. միջնորդներին թվացել էր, թե քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն բանակցությունների շարունակությանը, ապա ժամանակը կարելի է տրամադրել հասարակության հետ աշխատանքին: Թերևս, միջնորդների մտքով անգամ չէր կարող անցնել, որ պաշտոնական Բաքուն կփակի նաև այդ հնարավորությունը:

Ապրիլի 20-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Зеркало» թերթի մեկնաբան, հայտնի քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը: Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ: Համաձայն Ադրբեջանի Գլխավոր դատախազության հաղորդագրության, Միրկադիրովը հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակվում է 2008 թվականի ապրիլից: Նրանք պնում են, որ լրագրողը «բազմիցս հանդիպլ է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, կատարել է Ադրբեջանի հասարակական-քաղաքաղաքական հարցերին և ռազմական ոլորտին վերաբերվող նրանց հանձնարարությունները»: Միրկադիրովի փաստաբանը, իր հերթին, Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի և ևս մեկ հայի հետ համագործակցելու համար:

Նման մեղադրանքներն, իսկապես ծիծաղելի են թվում: Հայտնի փաստ է, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում ինչպես նաև տարբեր եվրոպական երկրների մայրաքաղաքներում հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողներն ու փորձագետները հաճախ են հանդիպում և միասնական ծրագրեր իրականացնում: Նման ծրագրերը, որպես կանոն, ֆինանսավորվում են տարբեր միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, իսկ հաճախ' նաև պետական կառույցների կողմից: Միրկադիրովը նույնպես մասնակցել է այդպիսի ծրագրերում: Ընդ որում, շատ բացահայտ: Ավելին' լրագրողը բազմիցս հոդվածներ է գրել դրանց ընթացքի, ստացված արդյունքների և հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին: Այս իմաստով, կարելի է պնդել, որ Ռաուֆ Միրկադիրովը հիրավի այն բացաիկ ադրբեջանցիներից մեկն է, որն առաջնորդվում էր ոչ թե պետական քարոզչության կողմից պարտադրված հայատյացության թեզերով, այլ առողջ բանականությամբ: Թերևս հենց այդ է պատճառը, որ ասյօր նա հայտնվել է ճաղերի ետևում:

Միրկադիրովի ձերբակալությունը աղմուկի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: Այնտեղ, կարծես, բոլորը համակարծիք են այն մտքում, որ նման ճանապարհով Ալիևի վարչակազմը փորձում է խեղդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից աջակցություն ստացած հանրային դիվանագիտությունը: Բաքվում գործող հասարակական և իրավապաշտպան կազմակերպություն ներկայացուցիչները հնարավոր հաջորդ «լրտեսների» ցուցակներ են կազմում, որոնք հիմնականում բաղկացած են այն մարդկանց անոււներից, ովքեր տարբեր ծրագրեր են իրականացրել հայկական կազմակերպությունների հետ: Մասնավորապես շրջանառվում են Էլչին Շիհլիի, Արիֆ Յունուսովի, Լեյլա Յունուսի և այլոց անունները:

Ադրբեջանում տիրող հասարակական տրամադրություններն արդեն իսկ վկայում են այդ պետությում սկիզբ առած քաղաքական նոր ճնշումների հզորության մասին: Ընդ որում, ինչպես արդեն նշեցինք, նոր բռնություններն ուղղված են հայերի հետ ցանկացած շփումների իսպառ վերացմանը: Այդ իրավիճակում հարց է առաջանում, թե ի՞նչ է սպասվում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: Մի կողմից պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է այն վիժեցնելու համար, մյուս կողմից հետխորհրդային տարածաշրջանում շարունակվում է անկախություների ճանաչման շքերթը: Երկու այս գործոններն էլ, իհարկե, կարող են հայկական կողմի համար ընդունվել որպես բանակցություններից հրաժարվելու և Արցախի անկախությունը ճանաչելու միջազգային գործընթաց սկսելու հարմար առիթ: Սակայն, ինչպես հայտնի է, նման որոշումն իր մեջ համապատասխան վտանգներ է պարունակում: Խոսքն, առաջին հերթին, վերաբերվում է պատերազմի ակտիվ փուլի վերսկսման հնարավորությանը:

Խնդիրը փակուղուց դուրս բերելու համար հայկական կողմից լուրջ ջանքեր են պահանջվում: Ապրիլի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ի թիվս այլ հարցերի, Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Թվում է՝ առաջիկայում նման երկկողմանի հանդիպումներ շատ կլինեն, քանզի այս փուլում Ադրբեջանին ադեկվատության և կառուցողականության դաշտ ետ բերելու առաջնային խնդիր է առաջացել: Այս հարցը կարելի է լուծել բացառապես միջազգային ճնշման միջոցով:

Մյուս կողմից էլ, անհասկանալի է, թե դեռ որքան պետք է հայկական կողմը միակողմանի ջանքեր թափելով պահպանի ստեղծված ստատուս-քվոն: Միթե՞ հարցը վերջնականորեն լուծելու ժամանակը չէ: Հատկապես, երբ դրա համար ստեղծվել են միջազգային բարենպաստ պայմաններ: Ադրբեջանն ինքն է ամեն ինչ անում, որպեսզի հայկական կողմն այլընտրանք չունենա: Ուստի նույն միջազգային հանրությանը, թերևս, պետք է նախապատրաստել դեպքերի զարգացման այլ սցենարի:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված