Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

Հայաստանը պետք է կենտրոնանա հետևանքների վերացման գործընթացի սկսման վրա. պատմաբան

Արտաքին Քաղաքական

Քաղաքական գործիչները կարող են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ կատարել, երբեմն վիրավորել, երբեմն սպառնալ, երբեմն ավելի մեղմ դիրքորոշում արտահայտել, սակայն այդ հայտարարությունները երբեք չեն արտահայտի հասարակության տեսակետն ու չեն նվազեցնի ժողովուրդների միջև առկա թշնամանքն ու ատելությունը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում որևէ առաջընթաց գրանցելու, փոփոխություն ունենալու լավագույն տարբերակը երկխոսությունն է. հասարակական գործիչները, մտավորականները, լրագրողներն առավել անկաշկանդ են և կարող են միմյանց հետ կիսվել, զրուցել, քննարկել՝ առանց «թնդանոթ արձակելու»:

«Փորձել հասկանալ միմյանց մոտեցումները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Մարությանը՝ հավելելով, որ երկխոսությանը կողմ են բոլոր հասարակությունները: Այստեղ կարևորագույն դերակատարումը վերապահված է իշխանություններին: «Որքանո՞վ են նրանք ցանկանում և տեղին համարում, որ երկխոսություն սկսվի»: Անդրադառնալով Երևանում թուրք մտավորականների և հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Արդարության հեռանկարներ արևմտահայոց համար» խորագրով կլոր-սեղան քննարկմանը' պատմաբանը նշեց, որ մտադիր են երկխոսությունների միջոցով ձևավորել դաշտը, որից հետո պետք է քայլեր արվեն միմյանց լսելու ուղղությամբ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին' Մարությանը նշում է, որ հայ ժողովրդին հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իր խնդիրներն ու դիրքորոշումը աշխարհին, Թուրքիային և ինքն իրեն: «Հարյուրամյա տարելիցի մեջ հենց այդ գործառույթներն եմ տեսնում»,- ասում է Մարությանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ ևս մի քանի պետություն կճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը, սակայն հայ հասարակության մեջ շեշտադրումները հստակեցվել են, և առաջնայինը ոչ թե ճանաչման կամ միջազգային դատապարտման խնդիրն է, այլ հատուցումն ու հետևանքների վերացման: «Հետևանքների վերացումը նույնպես գործընթաց է: Ճանաչում, փոխհատուցում և հաշտություն: Սա գործընթաց է, որ ձգվում է տարիներ և կատարվում քայլ առ քայլ»:

Այս առնչությամբ պատմաբանը կարևոր և առաջնային է համարում Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի ճանաչումը, սակայն վստահ է, որ 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը լղոզված ձևակերպմամբ մի հայտարարությամբ հանդես կգան և տեքստի առաջին հատվածում կասեն, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդ պարբերությամբ գրեն, որ հայերն էլ են ցեղասպանություն կատարել:

Ըստ Մարությանի, նման ձեռագիրը հատուկ է Թուրքիային. այդ ձեռագրին ծանոթ են թե՛ հայերը, թե՛ միջազգային հանրությունը: Քաջատեղյակ լինելով պատմական իրադարձություններին' միջազգային հանրության դիրքորոշումը, սակայն, որևէ կերպ չի փոխվում Հայոց ցեղասպանության առնչությամբ: «Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությունները բացառապես քաղաքական գործընթաց են: Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ, սակայն չեն ասում, թե ինչպես: Խնդիրն «ինչպես»-ի մեջ է, երբ այդ գործընթացն սկսվի, իր հետևից կբերի նաև որոշակի հետևանքներ: Սակայն խնդիրը գործընթացն սկսվելու մեջ է: Որևէ մեկը չի ներկայացնում առերեսման սխեման: Յուրաքանչյուրն առերեսումը յուրովի է հասկանում»,-ասում է Մարությանը՝ հավելելով, որ այս առնչությամբ Արևմուտքի ձեռագիրը դարեր շարունակ մնում է նույնը. զանազան հայտարարությունների միջոցով իր համար քաղաքական դիվիդենտներ շահել:

«ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն էլ որոշ հեղինակություն վայելող քաղաքագետներ համարում են Քեսաբի առնչությամբ ԱՄՆ կողմից արված քայլ: Թուրքիան ԱՄն դաշնակիցն է, զինյալները Քեսաբ մտել են Թուրքիայի տարածքից, հետևաբար, որպեսզի մեղմի իր մեղքը, նման հայտարարություն է կատարում: Սրանք խաղեր են, որոնք ավարտվում են առանց լուրջ արդյունքների»:

Մարությանի գնահատմամբ՝ այս պահին Հայաստանը ոչ թե պետք է կենտրոնանա, թե ով ինչ ասաց, այլ մշակի փոխհատուցման ծրագիրը, դիրքորոշում ունենա հետևանքների վերացման կապակցությամբ: Մարությանը բացասական է գնահատում, որ Հայաստանն առայժմ չունի հետևանքների վերացման առնչությամբ պաշտոնական դիրքորոշում: «Ցանկացած քաղաքական խնդիր պետք է ունենա գիտական հիմնավորում: Այդ տեսանկյունից անհրաժեշտ է գիտնականներից, իրավաբաններից և պատմաբաններից ճշտել, թե ի՞նչ են հասկանում փոխհատուցում ասելով: Ձևակերպումները պետք է ներկայացվեն քաղաքական ատյաններին, որից հետո սկսվեն քննարկումներ, և տարբերակների ամփոփուման միջոցով դիրքորոշում ձևավորվի»,- ասաց Մարությանը: «Արմենպրես»-ի հարցին, թե «Հայաստանում նման քննարկումներ չեն սկսվել, կարծես թե մտադրություն էլ չկա: Չե՞նք ուշացել նաև այս հարցում», Մարությանն ասաց. «Երբեք ուշ չէ»:

Նրա խոսքով՝ այս առնչությամբ լուրջ անելիք ունեն նաև սփյուռքում գործող լոբբիստական կազմակերպությունները, որոնք միջազգային ճանաչման առումով հրաշալի աշխատանք են կատարում, սակայն հետևանքների վերացման առնչությամբ նրանց աշխատանքն արդյունավետ չէ: Արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են դիրքորոշումների և գործողությունների փոփոխություններ նաև սփյուռքում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված