Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն 

«Առյուծն առյուծ է` էգ լինի, թե որձ»

Հասարակություն

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմը նիրհից հանեց և վերհաստատեց կին-ազատամարտիկի ֆենոմենը:

Արցախյան պատերազմն ի հայտ բերեց բազմաթիվ հերոսների ու դրա հետ մեկտեղ` հերոսածին մայրերի: Կանայք, որոնց կյանքն իրենց զավակներին կորցնելուց հետո, հերոսության շարունակական դաս է: Կանայք, ովքեր իրենց տոկունությամբ ու ոգու արիությամբ կրթում են իրենց որդիների հերոսացմանն արժանի հետնորդների: «Արցախյան շարժման սկզբում ես զգացի անհրաժեշտություն` մարդկանց օգնելու, ներդրում ունենալու հայրենիքիս ազատագրման կայացման գործում և ընկերներիս հետ միասին ցանկություն հայտնեցինք որպես կամավոր մեկնել մարտի դաշտ,-պատմում է Անահիտ Վարդանյանն ու շարունակում:- Ընտանիքիս խաբել եմ, նրանք տեղյակ չեն եղել, որ Արցախ եմ գնալու: Երեխաներիս թողել եմ մամայիս մոտ ու գնացել եմ սահման: Մտածել եմ, որ ոնց էլ լինի, մայրս երեխեքիս կպահի, կարևորը սահմանն է: Ես կռվի դաշտում իմ երեխեքի մասին չեմ մտածել, հավատո՞ւմ եք: Երբ գիշերը մութը տալիս է (դե, հիմնականում երեկոյան՝ 12-ից հետո դադար է. հարձակումն սկսվում է առավոտ՝ ժամը 4-ին), էդ 4 ժամվա մեջ, երբ պարապ եմ մնացել, ասել եմ` տեսնես երեխեքս ի՞նչ են անում, տեսնես պատկերացում ունի՞ մայրս, թե ուր եմ,- ասում է Անահիտը:- Պատերազմի ժամանակ ամենասարսափելին ողջ մնալու գիտակցումն է, երբ հասկանում ես, որ հրաշքով փրկվեցիր, միայն այդ ժամանակ էի մտածում երեխաներիս, ընտանիքիս իմ կյանքի մասին, եթե հրաշք չլիներ, ու վախը սարսուռ էր անցկացնում մարմնովս»:

«Մենք շատ քիչ էինք: Ես տղաների հետ հավասար, ավտոմատը ձեռքիս, գիշերը պոստ եմ կանգնել: Եղել է, որ ես մենակ եմ եղել գիշերով: Ամեն մեկիս պոստերն իրարից 100-200 մ հեռու էին: Էն ժամանակ, երբ շարժումը նոր էր սկսվել, էդ ձևի խրամատներ չկային. սարի գլխին էինք կանգնում: Ես հիշում եմ էդ օրերը, երբ ներշնչվում ես, ամեն մի շշուկից ասում ես՝ ոնց որ հետևիցդ մարդ գա: Բայց մարդ չէր գալիս, դու ներշնչվում էիր քամու ձայնից: Բայց էդ, բոլորն ակնթարթային ես մտածում, պահի տակ»,- հիշում է Անահիտը: Ի դեպ, երբ Արցախյան պատերազմի բուժքույր Անահիտ Վարդանյանը գիշերը մենակ հսկում էր դիրքերը, նրան ադրբեջանցիներից մի ձորակ էր բաժանում:

Մարտերի ժամանակ Անահիտը գրեթե միշտ եղել է առաջին գծում, այնտեղ է բուժօգնություն ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին: Երբեմն նրան ուրիշ գծից են ռացիայով կանչել, և Անահիտը ռմբակոծության տակ սարից սար է վազել դեպի վիրավորը, հաճախ ականապատված դաշտով է վազել: Նա առաջին բուժօգնություն էր ցուցաբերում վիրավոր ազատամարտիկներն և նրանց ուղարկում ավելի ապահով վայր: Եթե ազատամարտիկը չէր վերադառնում կռվի դաշտ, Անահիտը չէր իմանում՝ փրկվե՞լ է, թե՞ ոչ: «Հետո՝ 4 տարի, 5 տարի, 10 տարի հետո, ասենք, Եռաբլուրում տվյալ մարդուն հանդիպել եմ, ուրախացել եմ, որ ողջ է մնացել»,- ասում է Անահիտը:

«Մարտի դաշտը թե կնոջ և թե տղամարդու համար դժվար է, բայց երբ կա ներքին ուժ, կա եռանդ, երբ գիտակցում ես, որ դու կիսատ թողած գործ ունես, դեռ հանձնարարությունդ պետք է կատարես, երբ տեսնում ես, որ մեկն ունի քո կարիքը, կորում են բոլոր վախերն ու դժվարությունները»: Արցախյան պատերազմի արդյունքում մեր կյանք, մեր կենցաղ մտավ զինվորական համազգեստով կնոջ կերպարը, որ պատվով ծառայում է ազգային բանակում: Այն կնոջ, որ պատերազմ է անցել հայ տղամարդու կողքին` ուս ուսի: Կնոջ, որի ներկայությունը միայն բավական է, որ տղամարդը հանուն հայրենիքի զենք վերցնի:

«Կնոջ ներկայությունը ոգեշնչող ու պարտավորեցնող է, եթե կին կա ճակատում, տղամարդը թույլ չի տալիս իրեն վախենալ ու նահանջել: Բարոյական աջակցություն, հոգեբանական գիտակցություն. կնոջ կողքին տղամարդն ավելի ուժեղ է»,- մեր զրույցի ժամանակ կնոջ կերպարի մասին խոսելիս այսպես արտահայտվեց Վ. Դևրիկյանը:

Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ, չափազանց մեծ ու գնահատելի է կնոջ դերը նաև երկրի պաշտպանության գործում: «Առյուծն առյուծ է` էգ լինի, թե որձ» արտահայտությունը ծնունդ է առել իրականությունից և բնորոշում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ ցուցաբերած քաջությունը:

Ցավոք, նրանցից շատերն ընկան հայրենիքի համար մղվող մարտերում:

Աշխարհում ընդունված է, որ կանայք պատերազմին ոչ են ասում, իսկ հայ կինը, ընդհանրապես դեմ է պատերազմին:
Բայց հայոց պատմության մեջ միշտ էլ, երբ պատերազմ է պարտադրվել մեր ժողովրդին, հայ մայրը, հայ կինը կանգնել է իր որդիների, ամուսնու կողքին. «Ես չեմ հիշում մեկին, ով թուլամորթություն է ցուցաբերել, կնոջ նկատմամբ շատ մեծ է եղել հարգանքը մարտի դաշտում»:

Անահիտը` խոսելով կիսատ մնացած գործերի մասին, ասաց. «Մինչև այսօր մենք անելու շատ գործ ունենք, երբ հանդիպում եմ իմ մարտական ընկերներին (նրանցից շատերը այլ ոլորտում են աշխատում, ոմանք անճանաչելի են դարձել սափրված երեսով) միշտ քննարկում ենք մեր և մեր զոհված ընկերների կիսատ թողած գործերն ու փորձում հնարավորինս լուծում տալ դրանց»:

Մեր Մայրերի և քույրերի բացառիկ տոկունությունը, հայրենասիրությունը, պատվախնդրությունը, քաջությունը, եղբայրասիրությունը, զենքին, ռազմարվեստին տիրապետելու ունակությունը և, իհարկե, կենցաղավարությունն ու ընտանիքը կրծքով պաշտպանելու ու զարգացնելու բացառիկ տաղանդն այսօր արցախահայությանը և մեզ խաղաղ ապրելու հնարավորություն է տվել:

Մեզ պարտադրված վերջին պատերազմում զոհվեցին 45 խիզախ հայուհիներ` համալրելով անմահության զորագունդը:
Խիզախ հայուհիների շիրիմները հանգրվանել են իրենց բնակավայրերի պանթեոններում` Արցախյան ազատամարտի նահատակ մարտընկերների կողքին:

Արցախյան պատերազմի 6 խիզախ հայուհիներ հուղարկավորված են Եռաբլուր պանթեոնում, ուր ամփոփված է նաև ազգային-ազատագրական պայքարի կին խորհրդանիշ` Սոսե մայրիկի աճյունը:

Անի Իշխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Ամենադիտված