Սա ոչ թե ժողովրդի այլ, կառավարության խնդիրն է․ ՌԴ սահմանափակումների հետևանքը ծանր կլինի գյուղացու համար․ Հարությունյան
Քաղաքական
«ՌԴ-ի սահմանափակումից հետո մեջքին հարված է ստանալու անմիջապես այգետերը, հողի մշակողը։ Շատ կործանարար ձևով է լինելու, որովհետև բոլորը պարտքի տակ են, պարարտանյութը թանկացել է, կյանքը թանկացել է, և դրա հետևանքները շատ ծանր են լինելու»,- Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Euromedia24-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ սահմանափակումներից հետո առաջին հարվածը ստանալու են այգետերերն ու հողի մշակողները։
Հարությունյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե օրենքների, այլ կառավարության հետ է։ «Սա օրենքի խնդիր չէ, իրենց խնդիրը ժողովրդի հետ չէ, այլ կառավարության հետ է։ Մինչև 2018 թվականը նման հատուկենտ սանկցիաներ եղել են, մի զանգով լուծվել է, կարգավորվել է։ Գնացել ստուգել ենք ապրանքը, եթե վնասատու է եղել՝ չեզոքացրել ենք ու կարողացել արտահանել»,- նշել է նախկին փոխնախարարը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել