115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

Գագիկ Հարությունյանը ցանկանում է՝ իր երեխաներն ապրեն մարդակենտրոն Սահմանադրություն ունեցող երկրում

Իրավունք

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումների մարզային փուլը շարունակվում է. հերթականն Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում է: Քաղաքի մարզպետարանի դահլիճում են հավաքվել մարզի հասարակական, քաղաքական կառույցների ներկայացուցիչները, հետաքրքրված քաղաքացիներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պատմական ակնարկ կատարեց ու ներկայացրեց Հայաստանի պատմության մեջ սահմանադրականության հիմքերը' գալով մինչ մեր օրերը: «Զարգացումները բոլոր նորանկախ պետություններում գնացին պետական հիմքերի ստեղծման ճանապարհով. ստեղծել պետական իշխանության մարմիններ, հաստատել դրանց գերակայությունը, բայց ինչպես այս խնդիրը լուծել մարդու իրավունքների համարժեք պաշտպանվածության հետ միաժամանակ: Առաջին հերթին' պետք են սահմանադրական լուծումներ' ուղղված մարդու իրավունքների ճանաչմանը, ապահովմանն ու պաշտպանությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով' սահմանադրությունների միջազգային զարգացումները երկու հիմնական վեկտոր ունեն' իշխանակենտրոն սահմանադրություն և մարդակենտրոն սահմանդրություն, որի կենտրոնում մարդն է, ու ամեն ինչ համապատասխանում է նրա բնական իրավունքների ու ազատությունների գերակայությանը:

«Անկախացումից հետո Սահմանադրության ստեղծումը գնաց իշխանակենտրոն սահմանադրության ստեղծման ճանապարհով, որը մեծ դեր ունեցավ մեր պետականության կայացման հարցում, բայց բաց մնաց մարդակենտրոն սկզբունքը: Այժմ մենք հիմա պետք է ձգտենք գնալ մարդակենտրոն սահմանադրություն ստեղծելու ուղղությամբ»,- նշեց ՍԴ նախագահը' հավելելով, որ սահմանադրության բարեփոխման առաջին քայլերն արվեցին ՀՀ Սահմանադրությունն ընդունելուց հետո' 1990-անների վերջին:

Գագիկ Հարությունյանի համոզմամբ' Հայաստանում չկա մի քաղաքացի, ով չի ցանկանում, որ իր իրավունքները պաշտպանված լինեն, որ իշխանությունը սահմանափակված լինի նորմերով, որ մենք ունենանք հստակ գործող արդարադատական համակարգ, որ իշխանությունն ունենա հանրային պատասխանատվության բարձր մակարդակ: «Որքան այս խնդիրները հստակեցված չեն, այնքան իշխանությունը չի կարող ավելի լավը լինել: Բարեբախտաբար, քաղաքացիական հասարակությունը կայանում է, մեր մամուլն ակտիվ է, վերին էշելոններում գիտակցում են հարցը, բայց խնդիրը միջին օղակներում է: Համակարգը պետք է այնպիսին լինի, որ հայեցողության սահմանները լինեն սահմանափակ, իշխանությունը սահմանափակված լինի իրավունքով, իսկ հայեցողությունը լինի վերահսկելի»,- նշեց Գագիկ Հարությունյանը' հավելելով, որ համաձայնել է ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահությունը ստանձնել' հաշվի առնելով նշյալ խնդիրները:

«Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ապրեն այնպիսի երկրում, որտեղ չինովնիկները չեն որոշոմ նրանց ճակատագիրը, որտեղ օրենքներն են գործում, որտեղ կա սահմադրություն, որը սահման է դնում, տալիս է նաև ազատության սահմանները»,- ասաց Գագիկ Հարությունյանը' ավելացնելով, որ այդպիսի Սահմադրություն չունենալու դեպքում պետք է ապավինել իշխողների բարյացակամությանը, իսկ դա կարող է պայմանավորվել տարբեր գործոններով:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Աշտարակում, Արտաշատում: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննակում են ունեցել նաև հոգևորականների հետ Մայր Աթոռում և սպասում են նրանց առաջարկություններին, որոնք հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգի մշակման ժամանակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված