Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ) Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ) Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Տնտեսական սահմանափակումների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետի գնահատականը (տեսանյութ) Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան (տեսանյութ) Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ) 

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն կախված է հանգամանքներից

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ օգոստոսի 28-ին, հարցազրույց է տվել ռուսալեզու "Ноев Ковчег" թերթին: Երկրորդ նախագահը խոսել է իր պաշտոնավարման տարիների, Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին, անդրադարձել տնտեսության վիճակին, Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և այլ հարցերի: "Ноев Ковчег"-ին տված հարցազրույցը թարգմանությամբ, ներկայացնում ենք ստորև:

- Ռոբերտ Սեդրակի, Դուք տասը տարի'1998-ից մինչև 2008 թվականը, եղել եք Հայաստանի նախագահը: Այդ ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսության ու քաղաքականության մեջ տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Հայաստանը մտավ ԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ակտիվորեն կարգավորվում էին Ռուսաստանի հետ գործարար կապերը, ավարտին հասցվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը և այլն: Գրանցվում էր տնտեսական ցուցանիշների ամենամյա աճ, ընդ որում' էական: Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում այդ ժամանակաշրջանը և Ձեր գործունեությունը Հայաստանի նախագահի պաշտոնում:

Այդ տարիներին Հայաստանը առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել: Տասը տարվա կտրվածքով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմում էր 10,5% , տարեկան միջին գնաճի մոտ 3%-ի և ՀՆԱ-ի համեմատ անշեղորեն կրճատվող արտաքին պարտքի պայմաններում /1998թ-ՀՆԱ-ի -46%, 2008թ-ին ՀՆԱ-ի -13%/: Ընդ որում, կայուն կերպով աճում էր տնտեսության մեջ փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը, նկատելիորեն աճել էին սոցիալական ծախսերը, մեծածավալ ներդրումներ էին իրականացվում երկրի ենթակառուցվածք-ներում: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն:

- Ի դեպ, այդ տասնամյակը կարելի է կոչել միջճգնաժամային. Դրա մեջ ներառվում են մի ճգնաժամի հետևանքների հաղթահարումն ու բախումը մեկ այլ' ընդ որում համաշխարհայինի հետ: Ի՞նչ կասեք այդ յուրահատկության մասին, և ինչքանո՞վ է Հայաստանը ներառված ընդհանուր տնտեսական համակարգում:

Ճգնաժամեր եղել են և այդ տարիներին: Դա 1998 թվականի ռուսական դեֆոլտն էր խիստ ծանր հետևանքներով, «դոթքոմ»-երի ճգնաժամը ԱՄՆ-ում /2000թ/ և 1997-98թթ. ասիական ճգնաժամը: Դրանք բոլորն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունեցել ինչպես տնտեսության վրա ամբողջապես, այնպես էլ նրա առանձին հատվածների: Հայաստանը ներգծված է համաշխարհային տնտեսության մեջ, և այն ամենը, ինչն ազդում է համընդհանուր տնտեսության վրա, չի կարող չազդել նաև մեզ վրա:

- Այսօր Հայաստանում շատերն են համարում, որ Հայաստանի հաջողությունները կապված էին Ձեր պաշտոնավարելու հետ, իսկ տնտեսական անկումն սկսվեց Ձեր հեռանալուց հետո: Ձեր կարծիքով, իրադրությունը երկրում որքանո՞վ է կախված կոնկրետ անհատից, թե՞ դա ավելի շուտ առավել մասշտաբային գործընթացների արդյունք է:

Իհարկե, երկրի իրավիճակը կախված է բազմաթիվ գործոնների համադրությունից: Սակայն, անհատի և թիմի դերը կարող է վճռորոշ լինել, հատկապես' ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ժամանակ և պետական կառավարման ինստիտուցիոնալության դեֆիցիտի պայմաններում: 1998-2008թթ. մենք զարգանում էինք համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշները 2,5 անգամ գերազանցող տեմպերով, աճի տեմպերով տարածաշրջանի առաջատարն էինք և առաջատարներից մեկը զարգացող երկրների մեջ: Ընդ որում, առանց գազի ու նավթի, և տնտեսության համար բնակչության անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի պայմաններում: Աշխարհի և տարածաշրջանի տնտեսական միջին աճի ցուցանիշների բազմակի գերազանցումը, անկասկած, խոսում է տվյալ ժամանակաշրջանում կառավարման բարձր արդյունավետության մասին:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը:

Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ: Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞ ոչ և այլն: Անհասկանալի է, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո /խոսքը վերաբերում է Իրանի և Վրաստանի հետ ապրանքաշրջանառությանը/: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխան-ները կամ չկան կամ կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել:

- Ձեր կարծիքով, հանրապետության տնտեսության առողջացման համար ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել առաջին հերթին: Ինչ է պետք անել գործազրկության աճի դադարեցման և աշխատունակ բնակչության արտագաղթը կանխելու համար:

Առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը: Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի և միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է և օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: Ստեղծել այդպիսի օժանդակության արդյունավետ շուկայական մեխանիզմներ: Մի քանի տարով հեռավոր հետին պլան մղել անձնական շահերը, իսկ ավելի լավ է' մոռանալ դրանց մասին: Ցանկացած իշխանություն, որ կկարողանա դա անել, ուղղակի դատապարտված կլինի հաջողության: Իմիջիայլոց, ամենևին չէր խանգարի դադարեցնել աշխատանքային շաբաթվա կազմալուծումը բազմաթիվ մեռելոցներով և վերադառնալ նախկին ժամային գոտի: Անբնական է, որ օգոստոսին առավոտյան ժամը 6-ից արդեն լույս է, երեկոյան 8-ին 'մութ, իսկ աշխատանքային օրն սկսվում է ժամը 9-ից: Սա երկրին պարտադրված ոչ թե արագացման, այլ արգելակման ապրելակարգ է:

- Ռոբերտ Սեդրակի, Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան երկու միլիոն հայ է ապրում, իսկ Հայաստանում'շուրջ երեք: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ռուսաստանի հայության և Հայաստանի միջև կապերի հետագա ամրացումը և համագործակցությունը: Որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել:

Այդպիսի սփյուռքի առկայությունը լուրջ գործոն է Ռուսաստանի հետ տնտեսական ու մշակութային կապերի զարգացման համար: Դա հզոր, բայց ցավոք թույլ իրացված ներուժ է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար: Ազգականներին ուղարկված տրանսեֆերներն, իհարկե, կարևոր են, բայց հիմա շատ ավելի կարևոր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծելը, ապրանքներ արտադրելը, որոնց շուկան, իմիջիայլոց, կարող է լինել Ռուսաստանը, հատկապես վերջին համաձայնագրերի լույսի ներքո: Եվ այստեղ պետք է շարժումը հանդիպակաց լինի, մասնավորապես, ընդհանուր իրավիճակը ու Հայաստանի ներդրումային մթնոլորտը պետք է այնքան գրավիչ լինեն, որ շահագրգռեն սփյուռքին' այդպիսի ջանքեր գործադրելու: Հակառակ դեպքում ուժեղ սփյուռքը կարող է բարենպաստ ենթակառուցվածք դառնալ արտագաղթի նոր ալիքի համար:

- Ի՞նչ եք մտածում գյուղմթերքի ռուսական շուկա Հայաստանի թափանցման մասին. հիմա շատերն են խոսում, որ ԵՄ-ից սննդամթերքի ներմուծման արգելքից հետո Հայաստանին հնարավորություն է ընձեռվել գրավել իր տեղը ռուսական շուկայում:

Իսկապես, գյուղմթերքի հայ արտահանողները կարող են էականորեն ընդլայնել դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները, բայց որպեսզի ամրապնդվեն այդ շուկայում երկարաժամկետ, պետք է արտադրեն որակով ու գնով մրցունակ ապրանք: Դժվար է գնահատել' այս խնդիրը լուծելու համար ինչ ծավալի նոր ներդրումների կարիք ունի մեր գյուղատնտեսությունը, ինչքան նոր խաղացողներ ամբողջ աշխարհից կշտապեն դեպի ռուսական շուկա և որքան երկար կտևի այս պատմությունը: Պետք չէ մոռանալ, որ պատժամիջոցները հավերժական չեն, բայց դրանք կարող են ժամանակավոր առավելություն ընձեռել ապրանքի ճանաչելիությանը հասնելու և սպառողների համակրանքը ձեռք բերելու գործում՝ շուկայի մի հատվածը գրավելու նպատակով:
Իսկ ընդհանրապես մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանի տնտեսությունը պատժամիջոցներից կարող է շահել: Հիշում եմ, որ մեր գործիչներից մեկը 2008 թվականի ամռանը դեմքի խիստ ակադեմիական արտահայտությամբ խոսում էր այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը շահելու է համաշխարհային ճգնաժամից: Իսկ արդյունքում մենք դարձանք անկման չեմպիոններ և մինչ օրս չենք վերականգնել տնտեսության ծավալների նախաճգնաժամային մակարդակը:

- Ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետ կապված Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ձեր կարծիքով որքանով էր այն արդյունավետ: Կհաջողվի՞ արդյոք Ղարաբաղի հարցը լուծել դիվանագիտական մակարդակում:

Հանդիպման արդյունավետությունը գնահատելու համար բավարար տեղեկատվության ես չեմ տիրապետում: Այնուհանդերձ, երկար ընդմիջումից և շփման գծում իրավիճակի լարումից հետո կայացած հանդիպման փաստն ինքնին արդեն դրական է: Ես կխուսափեի լավատեսական գնահատական տալ վերջնական լուծման հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը, հակամարտության կողմերի մեկնաբանություններն ու դրանց տոնայնությունն առայժմ այդ մասին չեն խոսում:

- Ինչպես երևում է, Ղարաբաղը կարող է խոչընդոտ դառնալ նաև ԵՎՏՄ Հայաստանի անդամակցության ճանապարհին: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց Հայաստանին' միանալ Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցը իսկապես բարդացնել այդ միությանը Հայաստանի անդամակցությունը:

Սկզբունքորեն, ԵՎՏՄ ցանկացած երկիր ֆորմալ տեսանկյունից կարող է արգելափակել հարցը, պահանջելով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահմանի հաստատում, ինչը դժվար թե ընդունելի լինի Հայաստանի համար: Բայց Հայաստանին ընդունելու ցանկության դեպքում կարելի է փոխադարձ համաձայնությամբ լռակյաց շրջանցել այդ հարցը: ԼՂՀ-ը այլ երկրների հետ գործող սահման չունի, իսկ Ադրբեջանի հետ սահմանը դա զորքերի շփման գիծն է: Այսինքն, միության տարածք ԼՂՀ-ով ինչ-որ ապրանքների ներթափանցման վտանգը /որը կսպառնա մասնակից երկրների տնտեսական շահերին/ ուղղակի զրոյական է:

- Ղարաբաղն, ավաղ, դարձավ Հայաստանի ներկայիս մեկուսացման հիմնական պատճառը: Կարո՞ղ է Հայաստանն այնուամենայնիվ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծման դուրս գալ այդ մեկուսացումից, ինչպե՞ս և ի՞նչ է պետք դրա համար ձեռնարկել: Դուք ԼՂՀ առաջին նախագահն եք եղել, ուրեմն ո՞վ ավելի լավ, քան դուք գիտե, թե որքան բարդ է այս հանգույցը:

Հայաստանը, հայտնի պատճառներով, ունի փակ սահման երկու հարևան երկրների հետ, բայց դա մեկուսացում չէ: Հայաստանը մեկուսացման մեջ երբեք չի եղել, ու վստահ եմ' չի էլ լինի: Սահմանների հետ կապված իրավիճակն այսպիսին էր նաև իմ նախագահության շրջանում, բայց դա չխանգարեց մեզ զարգացնել տնտեսությունը աճի երկնիշ տեմպերով: Այստեղ կարող է նաև դրական զարգացում լինել: Միանգամայն հավանական է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացումը: Ենթադրում եմ, որ երկաթուղու աբխազական հատվածի աշխատանքը վերականգնելու հնարավորություն կա, այն պատճառով, որ դա ձեռնտու է բոլորին: Դրա շահագործման ճկուն բանաձև է անհրաժեշտ, այնպիսին, որը չի դիպչի կողմերի համար զգայուն խնդիրներին: Հայաստանն, իմ կարծքիով, պիտի լինի այդ գործընթացի ամենաակտիվ միջնորդը, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է իր կենսական շահերին:

- Այժմ դուք հանդիսանում եք «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն: Ընկեևրություն, որը ՌԴ-ի խոշորագույն դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկն է և իր մեջ է ներառում նավթարդյունահանող և վերամշակող, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական, ապահովագրական, անշարժ գույքի, առևտրական, մասմեդիայի, բանկային հատվածի և բժշկական ընկերություններ: Ասացեք, Ձեր կարծիքով Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները քաղաքական խնդիրները կարգավորելու արդյունավե՞տ գործիքներ են, և ո՞ւմ տնտեսությունն ավելի կտուժի դրանից:

Ցանկացած պատժամիջոց երկսայրի է, և ավելի լավ է չկիրառել այն: Պատժամիջոցներ կիրառելը քաղաքական բարդ ու չափազանց պատասխանատու գործընթաց է: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սանկցիոն շրջանի երկարաձգումը ոչ պակաս բարդ է դարձնում պատժամիջոցներից հրաժարվելը:
Պատժամիջոցները կարող են ավելի երկարակյաց լինել, քան դրանց նախապատճառները: Հիշեք Կուբայական պատժամիջոցների պատմությունը կամ' Ջեկսոն – Վենիկի տխրահռչակ լրացումը: Ակնհայտ է, որ ներկայիս պատժամիջոցներից տուժելու են բոլորը, իսկ ով ավելի շատ կամ քիչ'կախված է հաշվողի համակրանքից ու էնտուզիազմից:

- Ռոբերտ Սեդրակի, օգոստոսի 31-ին Դուք կդառնաք 60 տարեկան: Դա քաղաքական գործչի համար ծաղկուն տարիք է: Ինչպիսի զգացումներ ունեք այս առումով: Կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում:

Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում /ավելի շատ ժամանակ կա մարզումների համար/: Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ'չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից:

- Մի քիչ էլ Ձեր հոբբիների մասին խոսենք: Գիտենք, որ դուք սիրում եք սպորտ, ջազ, գրքեր: Ի՞նչ ակտիվությամբ և ի՞նչ սպորտաձևով եք հիմա զբաղվում, ե՞րբ եք վերջին անգամ եղել ջազային համերգի, ո՞վ է Ձեր կուռքը, և վերջերս կարդացած ո՞ր գիրքն է Ձեզ վրա առավել մեծ տպավորություն գործել:

Կանոնավոր կերպով զբաղվում եմ լողով, ընդ որում'անընդհատ բարելավելով արդյունքներս: Բավականին ակտիվորեն ամռանը վինսերֆինգով եմ զբաղվում, իսկ ձմռանը'դահուկներով, սիրում եմ քայլել սարերում /հաճախ հրացանով/: Ջազ և ընդհանրապես երաժշտություն, ցավոք, լսում եմ հիմնականում, միայն տանը և մեքենայի մեջ: Վերջերս կարդացած և դուր եկած գիրքը Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի "Why nation fails" գիրքն է, հիմա կարդում եմ ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի "Capital in the 21st century" գիրքը:

Գրիգորի Անիսոնյան
Նոև Կովչեգ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրըԻսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ. ՆեթանյահուՎերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ ռազմածովային ուժերՈւշադրությունը պահելու գաղտնիքը․ ինչու որոշ մարդիկ ավելի հեշտ են կենտրոնանումՀնդկաստանում ճոպանուղու խափանումից հետո տարհանվել է մոտ 300 զբոսաշրջիկ (տեսանյութ)Մարդու ուղեղը երբեմն «կեղծ հիշողություններ» է ստեղծումՀոնկոնգում անցկացվել է աշխարհի ամենաանսովոր մրցույթներից մեկըԳյումրին. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել Ֆիլիպիններում փլուզված շենքի փլատակների տակ դեռ մարդկանց են որոնումՎթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվելԵվրոպայի ամենամեծ ստորգետնյա ջրային պաշարի վերաբերյալ նոր ահազանգՄերձավոր Արևելքում բանակցությունների ֆոնին աշխարհը սպասում է նոր համաձայնության. վերլուծաբան Ռուսաստանը Աֆղանստանին նոր մարդասիրական օգնություն կտրամադրիՃապոնիայի ֆոնդային շուկան կտրուկ աճել է Ռուսաստանը քննարկում է նոր միջազգային տնտեսական նախագծերՌուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններԱՄՆ–Իրան բանակցությունները մտել են նոր փուլՆավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել ԱՄՆ–Չինաստան հանդիպումից մեծ առաջընթաց չի արձանագրվելՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասինAl Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան Սուդանում վառելիքի և պարարտանյութի թանկացումը սպառնում է նվազեցնել գյուղատնտեսական արտադրությունըՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Զելենսկուն կոչ են արել կոկորդիլոսի արցունքներ չթափել Օրեշնիկի հարձակման պատճառովԻրանը վերականգնել է միջազգային ինտերնետի հասանելիությունը՝ շուրջ 90-օրյա սահմանափակումներից հետոԻսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներԱկնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառինՈւկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերըՔո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ. ասա Ո՛Չ ընտրակաշառքին (տեսանյութ)Ժողովրդավարական բաստիոնում չեն լինում քաղբանտարկյալներ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերովՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՆեթանյահուն մտահոգ է Իրանի շուրջ ԱՄՆ-ի բանակցություններից․ ReutersՉինաստանի ԱԳՆ. Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի շուտով կնքման մասինԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ Թրամփը սպառնացել է Իրանին վերսկսել ռազմական գործողությունները համաձայնագրի բացակայության դեպքումԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճՈւգանդայում Էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվելՌուսական պարարտանյութերը շարունակում են կարևոր դեր ունենալ ԲրազիլիայումԱռաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը (տեսանյութ)Իշխանության գամ՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից միանգամից դուրս ենք գալու․Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզելՁերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան. ահազանգ․ ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին Ռուբիոն լայն միջազգային աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Իրանի վերաբերյալ ծրագրինԵՏՀ-ում տեղի է ունեցել թեմատիկ գիտագործնական համաժողով«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարիցԶելենսկու և Տիխանովսկայայի հանդիպման թեման բացահայտվել է․ խոսք է գնում սահմանային սադրանքների մասին
Ամենադիտված