Ալեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անում
Քաղաքական
ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անում։ Սա են վկայում ԱԺ պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթերից։
Հունիսի 29-ի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական պահպանության ծառայության աշխատողներին նա պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
Հուլիսի 2-ի կարգադրությամբ Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին նա խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։
Հուլիսի 10-ի կարգադրությամբ, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին նա խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։
Երեկ էլ մի կարգադրություն ստորագրել է իրեն արձակուրդ տալու մասին. հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ նա կլինի արձակուրդում, այդ ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ