Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
Քաղաքական
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին ինչպես այս դժվարին պահին, այնպես էլ՝ լուսավոր ժամանակներում, որոնք անպայմանորեն գալու են»,- ԱԳՆ տեղեկացմամբ՝ հայտարարել է Կոստանյանը։
Նշվում է, որ փոխարտգործնախարարը հուլիսի 7-9-ը աշխատանքային այցով գտնվում էր Լիբանանում՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար օգնությունը հանձնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ