Փաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն Մարուքյանին
Իրավունք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել իր նախկին թիմակից, նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և հերքում տարածել «զրպարտություն և վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։ Դատական հայցի համար հիմք է հանդիսացել կայքերից մեկում տեղ գտած Հովսեփյանի հարցազրույցը, որտեղ նախկին պատգամավորը կոշտ քննադատություն է հնչեցնում Փաշինյանի հասցեին, հաղորդում է Factor.am-ը։
Վիրավորանք պատճառելու համար, որպես ոչ նյութական փոխհատուցում, Փաշինյանը հօգուտ իրեն պահանջում է Հովսեփյանից բռնագանձել 2 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ 4 միլիոն դրամ։
Հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ուղարկվել հուլիսի 9-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Խաչատրյանին։
«Հետք»-ն էլ հաղորդում է, որ Փաշինյանը մեկ այլ նախկին թիմակցի՝ Էդմոն Մարուքյանի դեմ էլ է հայց ներկայացրել։
Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանին ընտրակեղծարար է անվանել, նա էլ այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։
Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
Մարուքյանի դեմ հայցը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել հուլիսի 9-ին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ