Մեծ Բրիտանիայում սխալմամբ ազատ են արձակել 200 բանտարկյալի
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հաղորդել է վերջին չորս տարվա ընթացքում սխալմամբ մոտավորապես 200 բանտարկյալների ազատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերատեսչության տվյալներով՝ ազատ արձակվածներից շատերը դատապարտված էին օրենքի լուրջ խախտումների համար, դրանց թվում եղել են սեռական բնույթի հանցագործություններ և կողոպուտներ:
Զեկույցում նշված սխալների պատճառների թվում են վաղաժամկետ ազատման պայմանները խախտած դատապարտյալների կրկնակի կալանավորման հետ կապված խնդիրները, ձերբակալման կարգադրագրերի շուրջ խառնաշփոթը և բանտարկության ժամկետի սխալ հաշվարկը:
Նախարարության ղեկավար Էնդրյու Սելուն պնդում է, որ նման միջադեպեր հաճախ չեն տեղի ունենում և մանրակրկիտ հետաքննվում են:
Արդարադատության նախարարությունը հաշվետվության մեջ չի նշում, թե դրանում հիշատակված կալանավորներից քանիսն են վերադարձել ազատազրկման վայրեր:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը