Իսրայելը խայտառակել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը խայտառակել է Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակայոչելով իսրայելյան Haaretz թերթը, Վաշինգտոնում ԱՄՆ-ի իր գործընկեր Չաք Հագելի հետ հանդիպման ժամանակ Յաալոնը հայտարարել է. «Թուրքիան ծիծաղաշարժ խաղ է խաղում: Չնայած այն բանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, «Համաս» ահաբեկչական կազմակերպության շտաբը Դամասկոսից տեղափոխել է Ստամբուլ»:
Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանրապես հակառակ է ԱՄՆ-ի շահերին: Հայտնի լրագրող Շառլ Ռոզեի հեռուստածրագրում ունեցած ելությում Յաալոնը Քաթարին անվանել է Մերձավոր Արևելքում «Մահմեդական եղբայրների թևի առաջնորդ»: Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հանդիսանում է «Մեհմեդական եղբայրների» «լավ հայտնի աջակիցը»:
«Համաս»-ի` Ստամբուլում շտաբ հիմնելու հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է. «Սա անհավատալի է: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը աննկատ թողնել դա»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը