Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը 100 մլն դոլար է հատկացրել Էբոլայի դեմ պայքարին
Աշխարհ
Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր և ֆիլանտրոպ Պոլ Ալենը 100 մլն դոլար է նվիրաբերել Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ պայքարելու համար:
Ալենի անձնական կայքում զտեղված հայտարարության մեջ ասված է, որ ինքը կֆինանսավորի երկու սանիտարական պաշտպանիչ կայանքների մշակումն ու ստեղծումը, որոնք թույլ կտան բուժաշխատողներին տարհանել Արևմտյան Աֆրիկայի՝ տենդից առավել տուժած շրջաններից:
Բացի այդ, Ալենը նվիրատվություն կանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրամին:
Ավելի վաղ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, իրենց հիմնադրամի միջոցով 50 մլն դոլար են նվիրաբերել Էբոլայի դեմ պայքարին: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այդ նպատակով հատկացրել է 25 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը