Կրկին օդաղետ. Մերիլենդի նահանգում օդում բախվել են ինքնաթիռն ու ուղղաթիռը
Աշխարհ
Մերիլենդի նահանգում հոկտեմբերի 23-ին երեք մարդ է զոհվել Ֆրեդերիկ քաղաքի օդանավակայանի երկնքում ուսումնական ուղղաթիռի և թեթևշարժիչավոր ինքնաթիռի բախման հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Եվս երկու հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, հայտնել է տեղի ոստիկանական վարչության ներկայացուցիչը:
Բախումից հետո ինքնաթիռը գործնականում ուղղաձիգ կերպով թաղվել է անտառապուրակի ծառերի մեջ, իսկ ուղղաթիռը, դատելով ըստ տարածված տեսագրության, տապալվել է գետին և վերածվել մետաղակույտի:
Ողբերգության պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը