ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի մարդու իրավունքների վիճակը Ուկրաինայում
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի հանրային հանդիպում՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Հիմնական ուշադրությունը կդարձվի մարդու իրավունքների ոտնահարման հարցին: Չի բացառվում, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու հրադադարի ռեժիմին և Գերագույն ռադայի առաջիկա ընտրություններին:
Հինգշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը պատրաստվում է «կրկին կոչ անել միջազգային գործընկերներին զբաղեցնել ոչ քաղաքականացված դիրքորոշում Ուկրաինայում տիրող իրավիճակը գնահատելիս»:
Նա հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի քննարկումը «կրելու է օբյեկտիվ և անաչառ բնույթ»՝ ի տարբերություն ՄԱԿ-ի դիտորդների հաշվետվությունների, որոնք, ըստ նրա, հիմնված են «բացառապես Կիևի իշխանությունների կողմից» տված տեղեկության վրա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը