Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են ակտիվացնել Էբոլայի դեմ ուղղված պայքարի ջանքերը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնվել են ակտիվացնել համատեղ ջանքերը Էբոլա համաճարակի դեմ ուղղված պայքարում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Այս թեման, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը Էբոլա համաճարակի դեմ ուղղված պայքարում»,- ասվել է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը