Չինաստանում երկգլխանի գառ է ծնվել
Աշխարհ
Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա շրջանի Հո Հոտ գյուղի ֆերմերը ցնցվել է, երբ իր ոչխարներից մեկը երկգլխանի գառ է ծնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գառը միանգամայն առողջ է և կարողանում է կաթ ուտել ու քայլել: Նա ունի 4 աչք, երկու բերան և 2 քիթ: Բոլոր օրգաններն առողջ են:
Այս երևույթը կոչվում է պոլիցեֆալիա, որն առաջանում է պտղի զարգացման խախտումների հետևանքով: Նման դեպքերում մահը մեծ մասամբ վրա է հասնում բնական պատճառներով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը