ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Բաքվից պահանջում է ապահովել հիմնարար ազատությունները
Աշխարհ
Եվրոպայի խորհրդի մարդու իարվունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը հերքել է մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ադրբեջան է եկել կոնֆերանսի մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թվիթերի իր մկրոբլոգում Մուժնիկսը գրել է, որ Բաքու այցելության իրական նպատակը կալանքի տակ գտնվող իրավապաշտպաններին, նրանց իրավաբաններին և ընտանիքներին հանդիպելն է:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ շարունակելու է երկխոսությունն ադրբեջանական իշխանությունների հետ' երկրում խոսքի արտահայտման և հավաքների կազմակերպման ազատության վիճակը բարելավելու նպատակով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը