Ստամբուլում տարհանվել են Բելգիայի, Գերմանիայի և Կանադայի գլխավոր հյուպատոսությունները
Աշխարհ
Ստամբուլում Կանադայի, Գերմանիայի և Բելգիայի գլխավոր հյուպատոսությունները ուրբաթ օրը տարհանվել են անհայտ նյութով վարակվելու սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:
Վարակի տարածման պատճառը դեղին փոշի պարունակող ծրարներն էին:
Արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակի մասնագետները աշխատակազմի անհապաղ տարհանում են իրականացրել, արգելափակել օդատարները և մեկուսացրել այն սենյակները, որտեղ բացվել են ծրարները:
Կանադայի գլխավոր հյուպատոսությունում մեկ մարդ անմիջական շփում է ունեցել վարակիչ նյութի հետ, ևս վեցը այդ պահին գտնվել է սենյակում:
Հայտնաբերված փոշին ուղարկվել է լաբորատորիա:
Դիվանագիտական առաքելությունների տարածքում շարունակվում է վարակազերծման միջոցների ձեռնարկումը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը