Պուտինը քննադատել է Արևմուտքին ԻԼԻՊ-ին աջակցելու համար
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Արևմուտքի երկրներին իսլամական ծայրահեղականներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով Սոչիում անցկացվող նախագահի ելույթը:
«Ի դեպ, ինձ արդեն չի զարմացնում այն փաստը, որ մեր գործընկերները, ինչպես մեզ մոտ են ասում, «նույն փոցխին են կանգնում»: Մի ժամանակ նրանք հովանավորում էին իսլամական ծայրահեղականներին՝ Խորհրդային Միության դեմ պայքարում: Նրանցից են ծագել «Թալիբանը» և «Ալ-Քաիդան», - ասել է Պուտինը:
Ըստ նրա, եթե Արևմուտքը չի աջակցել, ապա աչք է փակել Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջան միջազգային ահաբեկիչների ներխուժման վրա:
«Մենք դա չենք մոռացել», -ասել է ՌԴ նախագահը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը